Կորոբովի քարակերտ պալատներ
Կորոբովի քարակերտ պալատներ (ռուս.՝ Каменные палаты Коробова), թանգարանա-գավառագիտական համալիր, քաղաքաշինական և ճարտարապետական հուշարձան, որը գտնվում է Կալուգա քաղաքում և համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ։
Կորոբովի քարակերտ պալատներ | |
---|---|
Տեսակ | թանգարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կալուգա |
Վայր | Կալուգա |
Հիմնադրվել է | 1897 |
Կայք | kaluga-museum.ru/palati_korobovh# |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Պալատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին վաճառական և զեմստվոյի տանուտեր Կիրիլ Իվանովիչ Կորոբովի միջոցներով, ով կենտրոնական Ռուսաստանի քաղաքներում աղի, հացի և կանեփաթելի առևտուր էր անում[1][2]։ Ըստ Նիկոլայ Պոմերանցևի ուսումնասիրության՝ սկզբում միայն նկուղն է եղել քարից, իսկ վերին հարկը՝ փայտյա, որը վերակառուցվել է քարով դարավերջին[3]։ 1691 թվականին մահացած Կորոբովի կտակի համաձայն, «քարե բնակելի պալատները» բաժանվել են իր ժառանգների միջև, ինչպես նշված է «Կիրիլ Իվանովիչ Կորոբովի երեխաների և թոռների առանձին արձանագրությունում», որը կազմվել է 1697 թվականին։ Շենքը Կորոբովների ընտանիքին է պատկանել մինչև 19-րդ դարի կեսերը[4][5]։
Երկար ժամանակ քարե պալատները սխալմամբ անվանել են «Մարինա Մնիշեկի տուն», որի վրա փակցվել է համապատասխան մակագրությամբ ցուցանակ։ Սակայն ավելի ուշ ուսումնասիրությունները հերքել են այդ վարկածը[6]։
Կորոբովների ընտանիքի վերջին ներկայացուցչի մահից հետո՝ 19-րդ դարի կեսերին, տունն ամբողջությամբ ավերվել է, այնուհետև դարձել է պաշտպանության նախարարի կնոջ՝ Եվդոկիա Վլադիմիրովնա Սուխոզանետի սեփականությունը և վերականգնվել է 1880-ական թվականներին։ Այնուհետև սեփականատերը այն հանձնել է Ազնվականական ակումբին[4]։ Որոշ ժամանակ տունը վարձով է տրվել և վարձակալների կողմից ձևափոխվել՝ իրենց կարիքներին համապատասխան, յուրաքանչյուր հարկում կահավորվել է չորս սենյակ, ապամոնտաժվել են հին հաղճաղյուսե վառարանները և ճակատային ելուստի սրաձողին կախված լապտերը[7]։
1891 թվականից պալատներում տեղակայված է եղել Կալուգայի գիտական արխիվային հանձնաժողովը։ 1897 թվականի ապրիլի 20-ին (մայիսի 2) Կ. Ի. Կորոբովի պալատների շենքում բացվել է գավառագիտական պատմական թանգարան, որի ցուցադրությունը բաղկացած էր հինգ ցուցափեղկերից՝ հնագիտական գտածոներով, դրամագիտությամբ և կենցաղային իրերով։ Թանգարանը բաց էր շաբաթը երկու օր։ Առաջին տարվա ընթացքում թանգարան է այցելել 500 մարդ[4][5]։
Թանգարանի վերանորոգման ժամանակ՝ 1980-ականներին, այնտեղ հայտնաբերվել է եզակի հին մետաղադրամների գանձարան[8]։
1997 թվականին Կ. Ի. Կորոբովի պալատները փոխանցվեցին մարզային գավառագիտական թանգարանին՝ իր 100-ամյակի կապակցությամբ։ Ներկայումս շենքը հանդիսանում է Կալուգայի միացյալ թանգարան-արգելոցի երկրագիտական կենտրոնը։ Թանգարանի հիմնական ցուցադրությունը «Ռուսական խրճիթն» է, որտեղ պարբերաբար անցկացվում են թեմատիկ ցուցահանդեսներ[9]։
Ճարտարապետություն Խմբագրել
Մոսկովյան «նարիշկինյան» բարոկկո ոճով քարե պալատները կառուցված են աղյուսից «երկու հատվածներով», իսկ նկուղում կար փայտաշեն առանձնատուն՝ գավթով և շքամուտքով։ Ե՛վ ստորին, և՛ վերին հարկերը ծածկված են փակ աղեղակամարներով։ Ձգաձողերի և քիվերի կառուցման համար օգտագործվել են երկու տեսակի կոր աղյուսներ՝ մեկ և երկու կլորացված կողերով։ Պատուհանի սյուների բարձակների տակ գտնվող զարդաքիվերը նույնպես նախշազարդ աղյուսներից են[10]։ Ձախ կողմի ճակատը յուրաքանչյուր հարկում ունի երեք պատուհան, իսկ աջ կողմի ճակատը չունի։ Գլխավոր ճակատի վերին հարկի պատուհանները զարդարված են աստիճանավոր երիզվածքներով, մասնատված վերնաճակատներով և սպիտակ կրաքարե սյուներով։ Ներքևի հարկում պատուհանները փոքր են կամարակապ, երիզված հասարակ շրջակալներով։ Ճակատից խիստ դուրս ցցված սանդղամուտքը զարդարված է սափորաձև սյուներով, իսկ վերին դստիկոնի հարթակի ճաղաշարը զարդարված է նախշազարդերով[11]։
Շենքի ստորին հարկը օգտագործվել է կենցաղային կարիքների համար։ Այնտեղ եղել է նաև թաքստոց, որտեղ քարե սանդուղքով կարելի էր հասնել վերին հարկի վերջին սենյակից[10]։ Ներքևի հարկի մնացած սենյակները վերևի հետ չէին կապվում, կոմունալ սենյակներ կարելի էր մտնել միայն փողոցից՝ շքամուտքի տակ գտնվող անցումով։ Ներքևի հարկը չջեռուցվող էր, վերինը ջեռուցվել է նախասրահից։ Վերին հարկի մեծ սենյակը ծառայել է որպես ճաշասենյակ[3]։
Ճարտարապետության տեսաբան Նիկոլայ Ռոշֆորի ենթադրությամբ վերին հարկ են բարձրացել արտաքին փայտե սանդուղքով, ինչի մասին է վկայում ստորին հարկում պատուհանների բացակայությունը, որոնք պետք է համապատասխանեին վերին հարկի պատուհաններին (հիմնական ճակատի ձախ կողմում), և այն, որ ճակատի նախագծման ձախ կողմի պատը կրում էր ուշ շարվածքի հստակ հետքեր։ Մարգարիտա Ֆեխները պնդում է, որ սանդուղքը եղել է քարից, և այն փոխարինվել է փայտե սանդուղքով՝ 19-րդ դարի երկրորդ կեսին, առաջին դստիկոնի հարթակի վերևում գտնվող վրանաձև ծածկով։ Վերին հարկի ճակատի ելուստը պատուհան չուներ, ճաղավանդակների միջակայքերը բաց էին մնում։ Շենքի աջ կողմում, որտեղ պատուհաններ և քիվ չկար, փայտյա կցակառույց էր տեղակայված առանձին մուտքով։ Հետևի ճակատին կար պատշգամբ, որից մինչև 1874 թվականը պահպանվել են միայն երկաթե կապերի մնացորդները[10][12]։
Հանրային տրանսպորտ Խմբագրել
Թանգարան կարելի է հասնել թիվ 1, 2, 3, տրոլեյբուսային երթուղիներով, ինչպես նաև թիվ 2, 3, 92 երթուղային տաքսիով։ Կանգառը՝ « Բաումանի փողոց»։
-
Կորոբովների տան արտաքին տեսքը 1874 թվականին
-
Պալատները 1917 թվականի բացիկի վրա՝ վերականգնված աստիճաններով
-
Կորոբովների պալատները 2011 թվականին
-
Կորոբովների տան ձախակողմյան ճակատը
Գրականություն Խմբագրել
- Авторский коллектив История русского искусства / под общ. ред. И. Э. Грабаря, В. Н. Лазарева и В. С. Кеменова. — М.: Изд-во Акад. наук СССР, 1959. — Т. IV. — С. 225. — 697 с.
- Николай Иванович Граф де Рошфор. Памятники русского гражданского зодчества XVII столетия. // Зодчий. — 1874. — № 1−2. — С. 5−6.
- Малинин Д.И. Калуга. Опыт исторического путеводителя по Калуге и главнейшим центрам губернии / Вступ. ст. и коммент։ Ларин А.К. и др... — Калуга։ Золотая аллея, 1992. — 272 с. — 15 000 экз.
- Мосин О. В Калуга и калужане. — М.: Директ-Медиа, 2016. — С. 46, 61. — 546 с. — ISBN 978-5-4475-8431-3
- Константин Константинович Случевский По Северо-Западу России. — СПб.: издание А. Ф. Маркса, 1897. — Т. 2: По Западу России. — С. 555. — 610 с.
- Фехнер М. В. Калуга. — М.: Стройиздат, 1971. — С. 44−48. — 224 с. — (Города СССР).
- Четыркин И. Историко-топографические данные о Калуге, относящиеся к XVII столетию, и о так называемом доме Марины Мнишек // Известия Калужской ученой архивной комиссии. — 1898. — № 5. — С. 11−17.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ История русского искусства, 1959, էջ 225
- ↑ Мосин, 2016, էջ 46, 61
- ↑ 3,0 3,1 Фехнер, 1971, էջ 45
- ↑ 4,0 4,1 4,2 Малинин, 1992, էջ 51
- ↑ 5,0 5,1 Музейно-краеведческий центр «Палаты Коробовых»
- ↑ Четыркин, 1898
- ↑ Случевский, 1897, էջ 555
- ↑ Мосин, 2016, էջ 400
- ↑ Палаты К.И. Коробова
- ↑ 10,0 10,1 10,2 Рошфор, 1874, էջ 6
- ↑ Фехнер, 1971, էջ 47
- ↑ Фехнер, 1971, էջ 48
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Музейно-краеведческий центр «Палаты Коробовых»»։ Официальный сайт Калужского объединенного музея-заповедника։ Վերցված է 2018-02-06
- «Палаты К.И. Коробова»։ Сайт Калужского областного краеведческого музея (первоначальный) (ռուսերեն)։ Վերցված է 2018-02-06
- «Палаты Коробова»։ Туристско-информационный центр «Калужский край» (ռուսերեն)։ visit-kaluga.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-07-ին։ Վերցված է 2018-02-06
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորոբովի քարակերտ պալատներ կատեգորիայում։ |