Կալուգայի մարզային գավառագիտական թանգարան
Կալուգայի մարզային գավառագիտական թանգարան (ռուս.՝ Калу́жский областной краеведческий музей), միասնական թանգարան-արգելոց Կալուգա քաղաքում և տարածաշրջանում։
Կալուգայի մարզային գավառագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեղական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կալուգա |
Վայր | Կալուգայի մարզ |
Ղեկավարության նստավայր | Կալուգա, Ռուսաստան և Կալուգա, Ռուսաստան |
Հիմնադրվել է | ապրիլի 20 (մայիսի 2), 1897 |
Այցելուներ | 85 200 մարդ |
Կայք | kaluga-museum.ru |
![]() | |
![]() |
Կալուգայի մարզային գավառագիտական թանգարան-արգելոցի տնօրինությունն ու գլխավոր գրասենյակը գտնվում են Կալուգա քաղաքում՝ Պուշկինի փողոցի թիվ 4 շենքում։
Թանգարանի հավաքածուն բաղկացած է հսկայական թվով ցուցանմուշներից և հավաքածուներից, այդ թվում՝ «Հնագիտության», «Փայտ», «Փաստաթղթեր և հազվագյուտ գրքեր», «Թանկարժեք մետաղներ», «Գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ», «Կերամիկա, ապակի», «Մետաղ», «Դրամագիտություն», «Գիտական և բնական հավաքածուներ», «Զենք, պաշտպանիչ զենք», «Զինամթերք», «Այլ» (18-20-րդ դարերի կենցաղային իրեր, արևելյան ծագման տարբեր արձանիկներ, կենցաղային տեխնիկայի մոդիֆիկացիաներ. 20-րդ դարի), «Գործվածքներ», «Նամականիշների հավաքածու», «Ֆիլումենիա», «Միջատաբանություն» և այլն։
Պատմություն Խմբագրել
Ռուսաստանի հնագույն գավառագիտական թանգարաններից մեկն է։ Հիմնադրվել է 1897 թվականի ապրիլի 20-ին (մայիսի 2), Կալուգա քաղաքում։ Գավառագիտական պատմական թանգարանի առաջին ցուցադրությունը բաղկացած է եղել հնագիտական գտածոներից, հին մետաղադրամներից և կենցաղային իրերից կազմված մի քանի ցուցափեղկերից։ Թանգարանը այցելուների համար բաց է եղել շաբաթական երկու օր։ Տարվա ընթացքում թանգարան է այցելել մոտ 500 մարդ։ Առաջին ցուցադրությունը տեղակայված է եղել 17-րդ դարի ճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքում՝ վաճառական Կորոբովների պալատում։ Թանգարանային ֆոնդերի ստեղծման ակունքներում կանգնած են ռուս հայտնի գիտնականներ, հնագետներ և տեղացի պատմաբաններ։ Տարիների ընթացքում թանգարանը ղեկավարել են՝ Ի. Դ. Չետիրկինը, Ա. Ի. Մարտինովիչ-Լաշևսկին, Պ. Ա. Տրեյտերը, Վ.Ի.Ասոնովը։ Թանգարանի աշխատակիցները ձեռք են բերել և պահպանել Ալեքսանդր Պուշկինի նամակները, որոնք հետագայում տեղափոխվել են բանաստեղծի Մոսկվայի թանգարան։ 1900 թվականից թանգարանում է պահվում Նիկոլայ Գոգոլի գրիչը։ 1905 թվականին ֆոնդերում արդեն հաշվառված է եղել ավելի քան 1000 ցուցանմուշ, իսկ 1915 թվականին կալուգացի հայտնի հրապարակախոս և գավառագետ Դմիտրի Մալինինը, ով աշխատել է որպես գրադարանի վարիչ, թանգարանում կատարել է 1200 միավոր ցուցանմուշների գույքագրում։
1917 թվականի հեղափոխություններից հետո՝ 1918 թվականին, թանգարանը փոխանցվել է «Կալուգայի հնությունների և գեղարվեստական գործերի պաշտպանության միությանը», իսկ մի փոքր ուշ՝ Ժողովրդական կրթության նահանգային վարչության ենթակայության ներքո և կոչվել է «Գավառական պատմության թանգարան»։ Այդ ժամանակ թանգարանը ստացել է պահպանության վկայական։ 1922 թվականից գլխավոր ցուցադրությունը գտնվում է առաջին գիլդիայի վաճառական և Կալուգայի բուրգոմիստր Իվան Մաքսիմովիչ Զոլոտարևի նախկին քաղաքային դաստակերտում։ 20-րդ դարի սկզբին այստեղ է գտնվել Կալուգայում հայտնի Ալեքսանդր Կոլոգրիվովի նոտարական գրասենյակը։ 1919 թվականին դաստակերտը ազգայնացվել է և բազմաթիվ խնդրագրերից հետո 1922 թվականի հուլիսի 30-ին այն փոխանցվել է թանգարանին։
1924 թվականին Ակիմ Ռիժիչկինի անվան «Բարեկիրթ կրթության համար» քաղաքային թանգարանը և 1918 թվականին ստեղծված Արվեստի թանգարանը դարձել են թանգարանային համալիրի մի մասը[1]։
1931 թվականին թանգարանը կոչվել է Տարածաշրջանային հիմնական պետական թանգարան, որի ֆոնդերին փոխանցվել են եկեղեցիների և դաստակերտների ունեցվածքը։ Մինչև 1939 թվականը թանգարանի ֆոնդերում հաշվառված են եղել ավելի քան 10000 ցուցանմուշներ[2][3][4]։
Կալուգայի օկուպացիայի ժամանակ հավաքածուի մի մասը թալանվել է։ 1941 թվականի աշնանը չի հաջողվել տարհանել թանգարանի ֆոնդերը։ Կալուգայի ճարտարապետական հուշարձանների պաշտպանության և վերականգնման ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի հանձնաժողովի 1942 թվականի ապրիլի 4-ի թիվ 2/11 արձանագրությամբ նշվել է․
1944 թվականին Կալուգայի մարզի ձևավորմամբ թանգարանը ձեռք է բերել մարզային թանգարանի կարգավիճակ։ 1945 թվականին թանգարանում եղել է 7712 ցուցանմուշ, որից ցուցադրվել է 2413-ը։
Կալուգայի գավառագիտական թանգարանի բարձրարժեք ֆոնդերը գոյացել են ավելի քան հարյուր տարիների ընթացքում։ Թանգարանի հավաքածուում հաշվառված է միայն հիմնական ֆոնդի ավելի քան 100,000 միավոր, որոնք համակարգված են թեմատիկ հավաքածուների մեջ[3][4]։
Մասնաճյուղեր և ցուցադրություններ Խմբագրել
Թանգարան-արգելոցի մասնաճյուղերն ու ցուցադրությունները գտնվում են Կալուգա քաղաքում և մարզի տարածքում։
Պատկեր | Օբյեկտի անվանումը | Հասցե | Ժառանգության կարգավիճակը |
---|---|---|---|
«Զոլոտարևների կալվածք» թանգարանային և երկրագիտական համալիր | Կալուգա, Պուշկինինի փողոց 14 | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401510254180006 Հուշարձանի կոդ 4010076000 | |
Կորոբովի քարե պալատներ | Կալուգա, Պլեխանովի փողոց 88 | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401510646880006 Հուշարձանի կոդ 4010073000 | |
Ի․ Գ․ Բիլիբինի տուն | Կալուգա, Պուշկինի փողոց д. 4 | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401510253530006 4010075002 | |
«Գ. Ս. Բատենկովի տուն» երկրագիտական թանգարան-կենտրոն | Կալուգա, Սուվորովի 42 | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401510255440006 Հուշարձանի կոդ՝ 4010086000 | |
«Հաղթանակի մարշալ Գ. Կ. Ժուկով» ռազմա-պատմական կենտրոն | г. Калуга, ул. Маршала Жукова д. 23 | Բացվել է 2020 թվականի մայիսի 8-ին[5] | |
Ձեռժինսկի շրջան | |||
«Քաթանի գործարան» արգելոց-թանգարան | Պոլոտնյանի Զավոդ, Տրուդովայա 1ա | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401630410850005 Հուշարձանի կոդ՝ 4010105000 | |
Բորովսկի շրջան | |||
«Բորովսկ հին քաղաք» երկրագիտական կենտրոն-համալիր | Բորովսկ, Լենինի պողոտա 7 | տվյալներ չկան | |
Տարուսկի շրջան | |||
Ցվետաևների ընտանիքի Տարուսա թանգարան | Տարուսա, Պոսադսկայա 30 | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401610713510005 | |
«Պոզնյակովների տուն» երկրագիտական կենտրոն-թանգարան | Տարուսա, Իվանսկայա 4 | տվյալներ չկան | |
Մոսալսկի շրջան | |||
«Բոգդանովների տուն» երկրագիտական կենտրոն-թանգարան | Մոսալսկ, Լենինի փողոց 39 | տվյալներ չկան | |
Կոզելսկի շրջան | |||
«Ցիպլակովի տուն» երկրագիտական կենտրոն-թանգարան | Կոզելսկ, Բոլշայա Սովետսկայա 75 | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401610695860005 Հուշարձանի կոդ՝ 4000001023 | |
Կույբիշևսկի շրջան | |||
«Անանուն բարձրություն» ռազմական պատմության թանգարան | Նովիե Խոլմի | տվյալներ չկան | |
Լյուդինովո | |||
«Կոմսոմոլի փառքի թանգարան» թանգարանային և երկրագիտական կենտրոն | Լյուդինովո, Լիբկնեխտի 7 | տվյալներ չկան | |
Ժուկովսկի շրջան | |||
«Տարուտինո» ռազմական պատմության թանգարան | Տարուտինո, Կուտուզովսկայա 1ա | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401620648480006 Հուշարձանի կոդ՝ 4010111000 | |
«Կրեմենկի» ռազմական պատմության թանգարան | Կրեմենկի, Խաղաղության փողոց 12 | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401610695710005 Հուշարձանի կոդ՝ 4000132000 | |
Մալոյարոսլավեցկի շրջան | |||
«Իլինսկիե ռուբեժի» ռազմական պատմության թանգարան | Իլինսկոե, Պոդոլսկի կուրսանտների 62 ա | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401610697160005 Հուշարձանի կոդ՝ 4000000161 | |
Բարյատինսկի շրջան | |||
«Զայցևա Գորա» ռազմական պատմության թանգարան | Զայցևա Գորա | Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգություն 401610648390006 Հուշարձանի կոդ՝ 4030010000 |
Գրականություն Խմբագրել
- Голдберг Т. и др. Русское золотое и серебряное дело XV - XX веков = L'Orfevrerie et la bijouterie russes aux XV-XX siècles. — М.: Наука, 1967. — С. 163, 377. — 381 с.
- Ермолов И. Г Три года без Сталина. Оккупация. Советские граждане между нацистами и большевиками. 1941-1944. — М.: Центрполиграф, 2010. — С. 294. — 323 с. — (На линии фронта. Правда о войне). — 4000 экз. — ISBN 978-5-9524-4886-5
- Ефимов А. Е Коллекция античных предметов: из фондов Калужского областного краеведческого музей. — Калуга: Калужский областной краеведческий музей, 1996. — 25 с.
- Вышивка. Художник М Н. Гумилевская: орнаменты цветной перевити. — М.: Культура и традиции, 2005. — С. 93, 107, 117. — 151 с. — ISBN 5-86444-115-5
- Макаров Д. В Дорогами ислама Центральной России. — М.: «Марджани», 2012. — С. 76. — 208 с. — (Мусульманский мир). — 300 экз. — ISBN 978-5-903715-55-8
- Мосин О. В Калуга и калужане. — Москва, Берлин: Директ-Медиа, 2016. — С. 16, 78, 169. — 546 с. — ISBN 978-5-4475-8431-3
- Малинин Д. И.։ Калуга. Опыт исторического путеводителя по Калуге и главнейшим центрам губернии
- Михеенков С. Е Остановить Гудериана. 50-я армия в сражениях за Тулу и Калугу. 1941-1942. — М.: Центрполиграф, 2013. — 320 с. — 3000 экз. — ISBN 978-5-227-04417-4
- Пармон Ф. М Народный костюм: истоки дизайна (на примере русского народного костюма). — М.: «Паладин Д. С», 2005. — 200 с. — ISBN 5-9900536-1-4
Հոդվածներ և հրապարակումներ Խմբագրել
- Известия Калужской ученой архивной комиссии. — Калуга, 1891—1914.
- Калужский объединённый музей-заповедник(ռուս.) // Калужский край : портал. — 2012.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Так начиналось благое дело // «Весть» : Газета. — 2009.
- ↑ Малинин, 1992, էջ ?
- ↑ 3,0 3,1 Калужский музей-заповедник на Museum.ru
- ↑ 4,0 4,1 Калужский объединённый музей-заповедник на сайте «Калужский край», 2012
- ↑ «В Калуге открылся музей маршала Георгия Жукова»։ Российская газета։ 2020-05-08։ Վերցված է 2020-06-29
Արտաքին հղումներ Խմբագրել
- http://www.kaluga-museum.ru Калужского объединённого музея-заповедника. պաշտոնական կայք
- «Калужский объединённый музей-заповедник»։ Музеи России (ռուսերեն)։ Museum.ru։ 2017։ Վերցված է 2017-09-18
- Управление по охране объектов культурного наследия Калужской области (2017-09-08)։ «Перечень объектов культурного наследия федерального, регионального, местного (муниципального) значения, расположенных на территории муниципального образования «Город Калуга» и на территории районов Калужской области»։ официальный сайт (ռուսերեն)։ Правительство Калужской области։ Վերցված է 2017-09-22