Կորնգան խոշոր

բույսերի տեսակ
Կորնգան խոշոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Hedysareae
Ցեղ Կորնգան (Onobrychis)
Տեսակ Կորնգան խոշոր (O. major)
Միջազգային անվանում
Onobrychis major

Կորնգան խոշոր (լատին․՝ Onobrychis major), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

50-90 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևների երկարությունը 10-35 սմ է։ Տերևիկները երկարավուն-էլիպսաձև են, 6-11 զույգերով։ Ծաղկակիրների երկարությունը 15-30 սմ է։ Ծաղկաբույլը ունի մինչև 6-12 սմ երկարություն, բազմածաղիկ է, պտղի ժամանակ երկարացող։ Դրոշը մերկ է։ Ունդերը նստադիր են, թեթևակի տափակած, կիսակլոր, խիտ առսեղմ թավոտ, փշավոր, 7-9 մմ երկարությամբ։ Փշերի ծայրերը մանուշակագույն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք)։ Աճում է նաև Հարավարևելյան Անատոլիայում, Արևմտյան և Կենտրոնական Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա, մարգագետնատափաստանում։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.