Կորյուն Սիմոնյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կորյուն Ստեփանի Սիմոնյան (1912, Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1943), հայ խորհրդային նկարիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կորյուն Սիմոնյան
Ծնվել է1912
ԾննդավայրԱրդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1943
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1938-1940 թվականներին դասավանդել է նկարչություն), 1937 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան։ Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ կոմպոզիցիաներ («Ինքնանկար», «Արածող ոչխարներ», 1940, «Արարատ», 1940, «Պարտիզաններ», 1940, «Հանդիպում», 1942, բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահում)։ Սիմոնյանն առաջիններից էր սովետահայ գեղանկարչության մեջ, որ դիմել է պատմական թեմատիկային («Յուսուֆի սպանությունը», 1938-1940)։ Սիմոնյանի արվեստին բնորոշ է կյանքի խոր արտացոլումը, հյութեղ, զուսպ գունահարաբերումները, ռեալիզմը։ 1932 թվականից Սիմոնյանը մասնակցել է հանրապետական ցուցահանդեսներին։ Զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 377