Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կորյուն Եզեկի Ռոստոմյան (ապրիլի 16, 1918(1918-04-16)[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ[1] - փետրվարի 24, 2002(2002-02-24)[2], Երևան, Հայաստան[3]), գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1967)։

Կորյուն Ռոստոմյան
Ծնվել էապրիլի 16, 1918(1918-04-16)[1]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ[1]
Մահացել էփետրվարի 24, 2002(2002-02-24)[2] (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1]
Ալմա մատերՀԱՊՀ (1946)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1967)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (19461956-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ անասնապահության, ապա ՀԽՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ-ների բաժնի, 1960-1966 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և էլեկտրիֆիկացման, 1966-1979 թվականներին՝ էլեկտրատեխնիկայի ամբիոնների վարիչ։ 1979 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են էլեկտրաէներգիայի արտադրման, բաշխման և գյուղատնտեսության մեջ կիրառելու հարցերին։ Ստեղծել է նոր ավտոմատ փոխադրամիջոցներ անասնապահական ֆերմաների համար, որոնք լայնորեն կիրառվում են ԽՍՀՄ տարբեր գոտիներում։ Ռոստոմյանը մշակել է մաթեմատիկական մոդելավորման կիրառման մեթոդիկա՝ գյուղատնտեսական բարդ համակարգերի (գյուղատնտեսական համալիրներ, կաթի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ) ֆունկցիոնալ դինամիկայի հետազոտման համար։ Ռոստամյանը եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի էներգիայի ու էլեկտրիֆիկացման, Լենինի անվան ԳԳԱ և դրա Անդրկովկասի բաժանմունքի, ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության գլխավոր վարչության և այլ գիտությունների խորհուրդների անդամ։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

  • Երկերի փոխադրական աշխատանքների հոսքային գծերը անասնապահական ֆերմաներում, Երևան, 1962։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 704.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=13360
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 704