Կորյուն Նիկողոսյան

հայ նկարիչ

Կորյուն Նիկողոսյան (հունիսի 22, 1939(1939-06-22), Ձորաղբյուր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Կորյուն Նիկողոսյան
Ծնվել էհունիսի 22, 1939(1939-06-22)
ԾննդավայրՁորաղբյուր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1976
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Կորյուն Նիկողոսյանը ծնվել է Կոտայքի շրջանի Ձորաղբյուր գյուղում, 1939 թվականին։ Հիվանդության պատճառով դպրոց հաճախել է մինչև 6-րդ դասարան։ Եղել է ինքնուս նկարիչ։ Աշխատել է դիմանկարաների, թեմատիկ կոմպոզիցիաների ժանրերում։ Նիկողոսյանի կտավներին բնորոշ են ներամփոփ ու թախծոտ, խորհելու և կենսափիլիսոփայությանը դիմելու կարողունակ այլաբանական բանաստեղծական կերպարները, որոնցից յուրաքանչյուրի մեջ կա նկարչի անձը, ապրելակերպի և անկաշկանդ մտածողության արտացոլումը։ Չտրվելով գեղանկարչության հայտնի ուղղություններին՝ Նիկողոսյանը ստեղծել է ինքնատիպն ու յուրահատուկը՝ այն զարգացնելով ազգային գեղարվեստական ոգու և ավանդույթների հենքի վրա։ Իր ապրած 37 տարիների ընթացքում նկարիչն ստեղծել է մոտ 100 աշխատանք։

Կորյուն Նիկողոսյանի ստեղծագործությունների գերակշռող մասը պահպանվում է նրա հարազատների կողմից՝ նկարչի տուն-արվեստանոցում, որը վերածվել է տուն-թանգարանի (մասնավոր)։

 

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Կորյուն Նիկողոսյանի աշխատանքները 1967 թվականին ցուցադրվել են Դանիայում։

 
Կորյուն Նիկողոսյանի տուն-թանգարան

Մեջբերումներ Կորյուն Նիկողոսյանի մասին խմբագրել

  ...Ինձ զարմացրեց այն, որ Կորյունն այդ ամեն ինչին հասել է ինքնուրույն կերպով` առանց ուսումի, առանց մասնագետ նկարիչների խորհրդի և օգնության։ Ամենաարժանավոր գծերից է նրա ճաշակը և արտահայտչական ձևերի անմիջականությունը։ Կորյունի կտավները հետաքրքրություն են առաջ բերում իրենց անկեղծությամբ։ Կորյունն, անկասկած, մեծապես օժտված նկարիչ է։ Այն ամենը, ինչ նրան հուզում է, պատկերված է անկեղծ, հետաքրքիր և ժամանակակից և գեղարվեստական լեզվով։  

Մատենագիտություն խմբագրել

  • Կորյուն Նիկողոսյան, Կատալոգ, 1974
  • Կորյուն Նիկողոսյան, Կատալոգ, 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նարեկացի» արվեստի միությունը ցուցահանդես է կազմակերպել` նվիրված Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին
  2. Կորյուն Նիկողոսյան , Կատալոգ, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել