Կորիեն Վորթման-Կոոլ

հոլանդացի քաղաքական գործիչ

Կորիեն Վորթման-Կոոլ (անգլ.՝ Corien Wortmann-Kool, հունիսի 27, 1959(1959-06-27), Oud-Alblas, Հարավային Հոլանդիա), հոլանդացի քաղաքական գործիչ, Հոլանդիայ ի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (CDA) անդամ, 2004-2014 թվականների Եվրախորհրդարանի պատգամավոր։ Ունի քաղաքականության, պետական կառավարման և բիզնեսի փորձ։ Խորհրդարանում աշխատելու ընթացքում եղել է Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության տնտեսական և ֆինանսական հարցերով փոխնախագահ։ Ունի Ամստերդամի ազատ համալսարանի քաղաքագիտության և տնտեսագիտության մագիստրոսի կոչում։

Կորիեն Վորթման-Կոոլ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1959(1959-06-27) (64 տարեկան)
ԾննդավայրOud-Alblas, Հարավային Հոլանդիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԱմստերդամի ազատ համալսարան
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր և Եվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունChristian Democratic Appeal?
Պարգևներ և
մրցանակներ
 Corien Wortmann-Kool Վիքիպահեստում

2015 թվականի հունվարի 1-ից ղեկավարում է Նիդերլանդների ABP կենսաթոշակային հիմնադրամը։

Գործունեություն խմբագրել

Վորտման-Կոոլն իր քաղաքական կարիերան սկսել է Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (CDA) երիտասարդական կազմակերպության խորհրդում։ 1987 թվականից մինչև 1994 թվականը եղել է CDA կուսակցության գործադիր վարչության անդամ։ 1994 թվականի մունիցիպալ ընտրությունների ժամանակ ընտրվել է իր բնակության Զեյստ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ։ 1995 թվականին դարձել է CDA պատվիրակության նախագահ քաղաքային խորհրդում, որտեղից թոշակի է անցել 1999 թվականին։

1996 թվականից Վորթման-Կոոլն աշխատել է Նիդեռլանդների Տրանսպորտի, հանրային աշխատանքների և ջրային տնտեսության նախարարությունում, որտեղ ծառայել է որպես քաղաքականության ավագ խորհրդատու և ծրագրի ղեկավար՝ հանրային հատվածի կառավարմանն առնչվող նախագծերում։ 2001 թվականից աշխատել է տրանսպորտի և ենթակառուցվածքների գծով տնօրենի տեղակալ և ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա եղել է մանրածախ առևտրային ընկերության գործադիր խորհրդի անդամ։

Եվրախորհրդարանի անդամ խմբագրել

2004 թվականին Վորտման-Կոոլը դարձել է Եվրախորհրդարանի անդամ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ / EPP) խմբակցությունից, որի մաս է կազմում Հոլանդիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA): 2009 թվականին դարձել է ԵԺԿ էկոնոմիկայի, ֆինանսների և շրջակա միջավայրի հարցերով խմբի փոխնախագահ[2]։ Վորտման-Կոոլը վճռորոշ դեր է խաղացել Եվրախորհրդարանի անունից Կայունության և աճի պակտի օրենսդրության մշակման գործում, որը եվրոպական տնտեսական կառավարման, այսպես կոչված, «վեցյակի փաթեթն» է, և որն ուժի մեջ է մտել 2011 թվականի վերջին։ Նրա աշխատանքի մեծ մասը կենտրոնացած է ֆինանսական հատվածի կայունության բարձրացման վրա։ Վորթման-Կոոլը սերտորեն ներգրավված է բանկերի, ապահովագրողների, կենսաթոշակային հիմնադրամների, հեջ-ֆոնդերի, ֆինանսական շուկաների և եվրոպական վերահսկողների օրենսդրության մեջ։ Նա ներկայացնում է ԵԺԿ խումբը ԵԺԿ ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներում՝ նախապատրաստվելով Տնտեսական և ֆինանսական հարցերի (ECOFIN) խորհրդի նիստերին։

Եվրախորհրդարանում Վորտման-Կոոլն աշխատել է Տնտեսական և դրամավարկային հարցերի հանձնաժողովում (ECON), Տրանսպորտի և զբոսաշրջության հանձնաժողովում (TRAN) և Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովում (FEMM): Ավելին, նա եղել է Միացյալ Նահանգների և Կովկասի խորհրդարանական պատվիրակության անդամ։ Մինչև 2009 թվականը Վորտման-Կոոլը եղել է Միջազգային առևտրի կոմիտեի փոխնախագահը և ԵՄ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների գծով զեկուցողը։ Նա ներկայացրել է խորհրդարանը 2009 թվականին Կոպենհագենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում[3]։

Ի լրումն իր խորհրդարանական աշխատանքի, Վորտման-Կոոլը 2007 թվականից զբաղեցրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մասնակցել է ԵԺԿ պետությունների և կառավարությունների ղեկավարների ամենամսյա գագաթնաժողովներին։ Նա նաև ղեկավարել է ԵԺԿ ընդլայնման աշխատանքային խումբը (հարաբերություններ Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի ոչ ԵՄ անդամ երկրների աջ կենտրոնամետ կուսակցությունների հետ, նոր անդամ կուսակցությունների անդամակցում ԵՄ և ոչ ԵՄ)։ Նա 2016 թվականից աշխատել է որպես ԵԺԿ տնտեսական և սոցիալական քաղաքականության աշխատանքային խմբի համանախագահ՝ Իռլանդիայի Եվրոպական հարցերի և տվյալների պաշտպանության պետական նախարար Դարա Մերֆիի հետ միասին[4]։

Այլ գործունեություն խմբագրել

Քաղաքական գործունեությանը զուգահեռ, Վորթման-Կոոլը մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, ներառյալ հետևյալը.

  • Եռակողմ հանձնաժողով - Եվրոպական խմբի անդամ[5]
  • Mercedes-Benz Նիդեռլանդներ - դիտորդական խորհրդի անդամ (2011 թվականից)
  • Տարվա գործարար կանայք մրցանակ (Prix Veuve Clicquot) - ժյուրիի անդամ (2006 թվականից)։

Ընտանիք խմբագրել

Կորիեն Վորթման-Կոոլն ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Բնակվում է Զոյստում։

Կոչումներ և պաշտոններ խմբագրել

  • 1976-1981 թվականներին Բուժքույրի բակալավրի կոչում
  • 1981-1987 թվականներին Քաղաքագիտության մագիստրոսի կոչում, Ամստերդամի ազատ համալսարան
  • 1987-1996 թվականներին Մանրածախ առևտրային ընկերությունում կառավարման թիմի անդամ
  • 1996-2001 թվականներին Տրանսպորտի, հանրային աշխատանքների և ջրային տնտեսության նախարարության համակարգող/ավագ խորհրդական
  • 2001-2004 թվականներին Տրանսպորտի, հանրային աշխատանքների և ջրային տնտեսության նախարարության տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխտնօրեն
  • 1981-1984 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության (CDJA) վարչական կոմիտեի անդամ
  • 1987-1994 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության վարչական կոմիտեի անդամ
  • 2003-2004 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ
  • 1989-1994 թվականներին ԵԺԿ քաղբյուրոյի անդամ
  • 1994-1999 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Զեյստի քաղաքային խորհրդի անդամ և խմբի նախագահ
  • 1990-1999 թվականներին Ամերսֆորտի «Zon en Schild» հոգեբուժական կենտրոնի վերահսկիչ խորհրդի փոխնախագահ
  • 1993-1997 թվականներին Զեյտսի Comenius School դպրոցի Ծնողների ասոցիացիայի նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2014-33528.html
  2. «Uitslag van de verkiezing van de leden van het Europees Parlement van 4 juni 2009» (PDF). web.archive.org (հոլանդերեն). 2011 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. The EP's official delegation to the Copenhagen Conference on Climate Change European Parliament.
  4. Migration crisis and EU-UK negotiations top the EPP Political Assembly’s agenda European People’s Party (EPP), press release of 29 January 2016.
  5. Membership Արխիվացված 2019-02-01 Wayback Machine Trilateral Commission.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորիեն Վորթման-Կոոլ» հոդվածին։