Ամստերդամի ազատ համալսարան

Ամստերդամի ազատ համալսարան (հոլ.՝ Vrije Universiteit Amsterdam), համալսարան Ամստերդամում, Նիդեռլանդներ։ Գլխավորապես տեղավորված է Ամստերդամի կենտրոնից մի քանի կիլոմետր հարավ ընկած Բեյթենֆելդերտ արվարձանում։ Հանդիսանում է երկրի առաջատար գիտահետազոտական համալսարաններից մեկը և ընդգրկված է Եվրոպայի առաջատար համալսարանների շարքում։ Համալսարանին կից գործում են մի շարք մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց թվում առավել հայտնի է Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտը, որը ունիկալ արխիվներ ունի ժամանակակից դարաշրջանի քաղաքական շարժումների վերաբերյալ։

Ամստերդամի ազատ համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1880
ՀիմնադրիրAbraham Kuyper?
Ընդհանուր անձնակազմ2200 մարդ
ԱնդամակցությունORCID[1][2], Նիդեռլանդների համալսարանների միություն, Stichting Academisch Erfgoed[3], Համացանցի կոնսորցիում[4][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], ArXiv[6], ELIXIR-NL?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8]
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
Կայքvu.nl/nl
Ամստերդամի ազատ համալսարան (Նիդեռլանդներ)##
Ամստերդամի ազատ համալսարան (Նիդեռլանդներ)
Ամստերդամի ազատ համալսարան, Նիդեռլանդներ
 Vrije Universiteit Amsterdam Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

 
Համալսարանի հիմնադիր Աբրահամ Կեյպեր

Ամստերդամի ազատ համալսարանը հիմնադրվել է 1880 թվականին քաղաքական գործիչ և լրագրող (հետագայում ՝ Նիդեռլանդների վարչապետ) Աբրահամ Կայպերի կողմից որպես երկրի առաջին բողոքական համալսարան, իսկ Կայպերը դասավանդել է աստվածաբանություն և եղել է առաջին ռեկտորը։

Vrije Universiteit բառացիորեն թարգմանվում է որպես ազատ համալսարան, որը իր հիմնադրման ժամանակ նշանակում էր համալսարանի անկախությունը, ինչպես պետությունից, այնպես էլ եկեղեցուց։ Համալսարանի տարբերանշան է ծառայում արծվառյուծը (գրիֆոնը)՝ առյուծի մարմնով, արծվի գլխով ու թևերով ու ձիու ականջներով արարածը։ Գրիֆոնը խորհրդանշում է համալսարանի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են իրականության հետ կապը, դինամիկությունը, ազատասիրությունը և առաջ շարժվելը։

Համալսարանի ժամանակակից լսարանը տեղակայված է Բեյթենֆելդերտ թաղամասում՝ Ամստերդամի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Զեյդաս բիզնես շրջանից ոչ հեռու։

2016/2017 ուսումնական տարում Vrije Universiteit Amsterdam-ում սովորել է ավելի քան 22 960 ուսանող, որոնց մեծ մասը՝ ցերեկային ուսուցման ձևով։

Վարկանիշ խմբագրել

Ամստերդամի ազատ համալսարանը առանձնանում է արդյունավետ կազմակերպված ուսուցմամբ և ուսումնական ծրագրերի հստակ կառուցվածքով։ Ուսուցումը կատարվում է փոքր խմբերով, կենտրոնանալով ուսանողների փոխգործակցության և ուսուցման անհատականացման վրա։ Համալսարանը զբաղեցնում է ամենաբարձր դիրքերը երեք հիմնական համաշխարհային վարկանիշային աղյուսակներում․ համար 109 Լեյդենի CWTS վարկանիշում (2018)[9], 101-ից 150 դիրքերում աշխարհի համալսարանների Շանհայի Ցզյաո Տուն Ակադեմիական վարկանիշում (2017)[10], համար 164 Times Higher Education World University Rankings-ում (2018)[11]։

Ուսումնական ընթացք խմբագրել

 
De Rode Pieper («կարմիր կարտոֆիլ»), այստեղ է գտնվում Առողջության Ինստիտուտը։

Ուսուցումը Ամստերդամի ազատ համալսարանում կազմակերպվում է 10 ֆակուլտետներում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով։

Բակալավրիատի ծրագրերի մեծ մասի դասավանդման լեզուն հոլանդերենն է։ Շատ մագիստրոսական ծրագրերի ուսուցումը տեղի է ունենում ամբողջությամբ անգլերեն։ Մագիստրոսական ծրագրերով սովորելու համար ամեն տարի շուրջ ութ հազար ուսանողներ են ընդունվում Vrije Universiteit Amsterdam, որոնցից մի քանիսում արտասահմանցի ուսանողների թիվը զգալիորեն գերազանցում է Նիդեռլանդներից եկած ուսանողների թվին։

Ինչպես Նիդեռլանդներում հավատարմագրված բոլոր համալսարանների դեպքում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները վճարում են օրենքով սահմանված ուսման վարձը, որը ներկայումս կազմում է Եվրամիության երկրների ուսանողների համար տարեկան մոտ €2,000, իսկ Եվրամիության ոչ ռեզիդենտների համար՝  տարեկան €8,700 — ից €15,500։

Ընդունելություն խմբագրել

 
Լսարանի նախկին արևելյան մուտքը, 2010-ից՝ իրավագիտության ֆակուլտետի նոր մասնաշենքի դիրքը

Ամստերդամի ազատ համալսարանի ընդունելության ընթացքը որոշվում է ընտրված ուսումնական ծրագրով։ Օտարերկրյա թեկնածուների ընդհանուր պահանջը անգլերեն լեզվի թեստի պաշտոնական արդյունքների (IELTS, TOEFL, CAE, CPE) տրամադրումն է։ Ընդունելության լրացուցիչ պահանջները կախված են ուսուցման մակարդակից (բակալավրիատ կամ մագիստրատուրա), ինչպես նաև մասնագիտացումից։ Բակալավրիատի ծրագրերի համար անհրաժեշտ է ունենալ ավարտված միջնակարգ կրթություն, մագիստրոսական ծրագրերի համար՝ մագիստրատուրայի ծրագրի հետ կապված բակալավրի մասնագիտացման աստիճան։ Փաստաթղթերի ներկայացումն իրականացվում է համալսարանի կողմից սահմանված ժամկետներում։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը միջազգային ուսանողների համար՝ մինչև ապրիլի 1-ը։

Հայտնի ուսուցիչներ խմբագրել

 
Ձախից՝ Գիտական մասնաշենք, աջից՝ Գլխավոր մասնաշենք
  • Էնդրյու Տանենբաում (Andrew Tanenbaum)՝ ինֆորմատիկայի պրոֆեսոր, գլխավորում է համակարգչային համակարգերի մշակողների խումբը՝ Ph․ D.-ն։ OC Minix-ի հեղինակ (օպերացիոն համակարգ, որը նախորդել է OS Linux-ին և ոգեշնչել է OS Linux-ի հեղինակներին դրա ստեղծման համար)։
  • Հանս Բոլանդ (Hans Boland)՝ բանասիրության դասախոս, 2014 թվականի Ա.Ս. Պուշկինի անվան մրցանակի դափնեկիր։
  • Հենրի Բալ (Henri Bal)՝ ինֆորմատիկայի պրոֆեսոր, մի շարք գրքերի հեղինակ, զուգահեռ համակարգչային համակարգերում, լեզուներում և հավելվածներում մասնագիտացած համակարգչային համակարգերի հայտնի հետազոտող։
  • Ֆրանկ դեն Բուտտեր (Frank den Butter)՝ Նիդերլանդների Թագավորական Տնտեսական Ասոցիացիայի նախկին նախագահ։
  • Պիտ Ռիտֆելդ (Piet Rietveld)՝ տնտեսագիտության պրոֆեսոր, տրանսպորտի տնտեսագիտության առաջատար հետազոտող։
  • Ռիչարդ Տոլ (Richard Tol)՝ տնտեսագիտության պրոֆեսոր, կլիմայական փոփոխությունների տնտեսագիտության առաջատար հետազոտող։
  • Ֆրանկ Վան Հարմելեն (Frank van Harmelen)՝ արհեստական ինտելեկտի պրոֆեսոր, Web Ontology Language-ի համամշակող և web-ի սեմանտիկայի բազմաթիվ գրքերի հեղինակ։
  • Լեո Հուկ (Leo H. Hoek)՝ բանասեր և սեմիոտիկ, "տիտրոլոգիայի" հիմնադիրներից մեկը՝ գրականագիտության բաժին, որն ուսումնասիրում է ստեղծագործության անվանումները։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Նիկո Հաբերման (Nico Habermann)՝ ինֆորմատիկայի ոլորտում հայտնի գիտնական և Сarnegie Mellon University-ի պրոֆեսոր։
  • Վերներ Ֆոգելս (Werner Vogels)՝ Amazon.com-ի տեխնիկական տնօրեն և փոխնախագահ, համակարգչային գիտության Ph.D. Vrije Universiteit Amsterdam-ում։
  • Յան Փեյթեր Բալքենենդե (Jan Peter Balkenende)՝ Նիդերլանդների նախկին վարչապետ, ուսումնասիրել է պատմություն և իրավունք Vrije Universiteit Amsterdam-ում։
  • Վիմ Դեյտման (Wim Deetman)՝ Հաագայի քաղաքապետ, ուսումնասիրել է քաղաքագիտությունը Vrije Universiteit Amsterdam-ում։
  • Պեյտ Հեյն Դոններ (Piet Hein Donner)՝ արդարադատության նախարար կառավարության մի քանի գրասենյակներում (Balkenende I, II, III) և ներքին գործերի նախարար (Balkenende IV-ի գրասենյակում), սովորել է իրավագիտություն Vrije Universiteit Amsterdam-ում։
  • Գերիտ Զալմ (Gerrit Zalm)՝ ֆինանսների նախարար Kok I, Kok II, Balkenende II եւ Balkenende III կաբինետներում, սովորել և դասավանդել է տնտեսությունը Vrije Universiteit Amsterdam-ում։
  • Ֆանս Թրոմպենաարսը (Fons Trompenaars)՝ տեսաբան, խորհրդատու և միջմշակութային հաղորդակցության ոլորտում հրապարակումների հեղինակ, հայտնի է ազգային մշակութային տարբերությունների վերլուծության համար նախատեսված Տրամպենաարսի մոդելի մշակման շնորհիվ։
  • Մարայկե Հևելեր (Marijke Höweler)՝ գրող, հոգեբան, ուսումնասիրել է հոգեբանություն Vrije Universiteit Amsterdam-ում։
  • Յոնա Լենդերինգ (Jona Lendering)՝ պատմաբան, հնագիտության մասին գրքերի հեղինակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://orcid.org/members/001G0000024T6JqIAK-vrije-universiteit-amsterdam
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://www.academischerfgoed.nl/instellingen/
  4. 4,0 4,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. Our Members / Tier 6
  7. https://www.dtls.nl/community/partners/list/?partner_category=universities
  8. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  9. Centre for Science and Technology Studies (CWTS). «CWTS Leiden Ranking» (անգլերեն). CWTS Leiden Ranking. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «ARWU World University Rankings 2017 | Academic Ranking of World Universities 2017 | Top 500 universities | Shanghai Ranking - 2017». www.shanghairanking.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «World University Rankings». Times Higher Education (THE) (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Официальный сайт
  2. Русскоязычная группа Vrije Universiteit Amsterdam в Facebook
  3. Группа Vrije Universiteit Amsterdam Вконтакте
  4. Русскоязычная группа Vrije Universiteit Amsterdam в Google+
  5. Поступление и обучение во Vrije Universiteit Amsterdam в вопросах и ответах
  6. Отзывы об обучении во Vrije Universiteit Amsterdam
  7. Брошюры по программам бакалавриата
  8. Брошюры по магистерским программам