«Կովկասի գերուհին» (ռուս.՝ «Кавказская пленница!»), ռուսական կատակերգություն որը նկարահանել է ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովը։ 1967 թվականին Լեոնիդ Գայդայի նկարահանած կատակերգության ռեմեյքն է, չնայած, ռեժիսոր Վորոնկովի խոսքով, ինքը ցանկացել է նկարահանել ոչ թե ռեմեյքը, այլ «մեծ կինոատրակցիոն ստեծել երիտասարդ սերնդի համար»[4]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 21-ին։ Ֆիլմը ռուսական վարձույթում 12+ տարիքային սահմանափակում ունի և նվիրված է Իլյա Օլեյնիկովի հիշատակին[5]։ Ինչպես ֆիլմի բնօրինակի դեպքում, նկարահանումներն անցկացվել են Ղրիմում, այլ ոչ թե Հյուսիսային Կովկասում[6]։ Թեգլայնն է՝ «Պատմությունը կրկնվում է» (ռուս.՝ «История повторяется!»)։ Վարձույթում ֆիլմը ձախողվել է[7][8][9]։

Կովկասի գերուհին
ռուս.՝ Кавказская пленница!
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
ՀիմքԿովկասի գերուհին
Թվական2014
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄաքսիմ Վորոնկով
ՊրոդյուսերԻլյա Օլեյնիկով
ԴերակատարներԴմիտրի Շարակոիս, Անաստասիա Զոդորոժնայա, Սեմյոն Ստրուգաչյով, Նիկոլայ Դոբրինին, Սերգեյ Ստեպանչենկո և Գենադի Խազանով
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
Տևողություն95 րոպե
Բյուջե2[1]—3,5 մլն դոլար[2]
Շահույթ180 942 $[3]

Սյուժե խմբագրել

Սյուժեն, ընդհանուր առմամբ, ամբողջությամբ կրկնում է օրիգինալ կատակերգության պատմությունը. լրագրող Շուրիկը ժամանում է Կովկաս՝ տեղական մշակույթի և բանահյուսության ուսումնասիրման նպատակով։ Գորսկ քաղաքում Նա հանդիպում է Նինա անունով մի աղջկա, որի հետ մտադիր է ամուսնանալ Գորսկի քաղաքապետ Գեորգի Գաջիևիչ Սաախովը։ Օգտագործելով լրագրողին՝ Սաախովը և նրա ենթակաները (Վախկոտ, Ցանցառ և Փորձառու) առևանգում են Նինային։ Հասկանալով, որ իրեն խաբել են, Շուրիկը շտապում է փրկել իր սիրելի աղջկան։

Սակայն, կան որոշ տարբերություններ բնօրինակից։ Օրինակ, Նինան սիրահարվում է Շուրիկին ոչ թե հանգամանքների բերումով, երբ ճակատագրի բերմամբ նրանք բազմիցս բախվում են, այլ ֆիլմի հենց սկզբում։ Փոխվել է որոշ տեսարանների բովանդակությունը, օրինակ՝ գերուհու ժամանցը Սաախովի ամառանոցում։

Վրեժխնդրության տեսարանը խաղարկվում է ստորգետնյա ավտոկայանատեղիում։ Վրիժառուները ձիով ներխուժում են այնտեղ և Սահովին գցում իր մեքենայի բեռնախցիկը, բայց նա փախչում է, այդ ժամանակ էլ նրա վրա կրակում են աղով լիցքավորված փամփուշտից։ Դատարանում պարզվում է, որ դատավորը նման է անտագոնիստի, ինչպես երկվորյակ եղբայրը։ Ի վերջո, Սաախովը, ի տարբերություն օրիգինալ ֆիլմի, արդարացվում է։ Այս երկու դրվագները հղում են խնամիությանն ու մեքենայի բեռնախցիկում մարդկանց առեւանգումներին, որոնք ժամանակակից Կովկասի բնորոշ «մնացուկներ» են։

Դերերում խմբագրել

  • Դմիտրի Շարակոիս – Շուրիկ, լրագրող (հնչյունավորել է Սերգեյ Բուրունովը)
  • Անաստասիա ԶադորոժնայաՆինա
  • Գենադի ԽազանովԳորսկի քաղաքապետ Սաախով Գեորգի Գաջիևիչ / դատավոր
  • Արարատ ՔեշյանՋաբրաիլ, Նինայի քեռին և Սաախովի վարորդը
  • Միխայիլ Տարաբուկին – Էդիկ, շտապօգնության վարորդ
  • Նիկոլայ Դոբրինին – խաբեբա Ցանցառ
  • Սեմյոն Ստրուգաչով – խաբեբա Վախկոտ
  • Սերգեյ Ստեպանչենկո – խաբեբա Փորձառու
  • Միխայիլ Եֆրեմովհյուրանոցի ադմինիստրատոր
  • Յուլի Գուսմանհոգեբուժարանի գլխավոր բժիշկը
  • Ռուսլան Պիսանկա – տաքսու վարորդ
  • Լյուբով Տիխոմիրովա – Սաիդա, Ջաբրայիլի կինը, Նինայի մորաքույրը
  • Վերոնիկա Վորոնկովա – Ջաբրայիլի դուստրը
  • Միխայիլ Բոգդասարով – հյուրընկալ տանտեր, թամադա
  • Էվկլիդ Քյուրձիդիս – ոստիկան
  • Իգոր Գասպարյան – ոստիկան խորովածանոցից
  • Գիա Գագուա – մետրդոտել
  • Լարիսա Ուդովիչենկո – բուժքույր
  • Միխայիլ Վլադիմիրով – տաքսու վարորդ Դավիթ
  • Վլադիմիր Եպիսկոպոսյանխորոված անող
  • Անտոն Եսկին – պացիենտ «Կուտուզով»
  • Ռոման Սավչենկո – նստարանին նստած պացիենտ
  • Ալեքսեյ Դմիտրիև – նստարանին նստած պացիենտ (լուսագրերում սխալմամբ նշված է «Կուտուզովի» դերը»)
  • Վլադիմիր Դյաչկով – կենվոր հյուրանոցում
  • Լոլիտա Աուշևա – հյուր
  • Սերգեյ Ժիվոտով – կենվոր հյուրանոցում
  • Պոլինա Կուտիխինա (կասկադյոր)

Վարձույթ և քննադատություն խմբագրել

Ֆիլմն ստացել է բացասական քննադատության տարափ[10]։ Ֆիլմի խիստ բացասական գրախոսականներ են հրապարակել «Աֆիշա»[11], «Կոմսոմոլսկայա պրավդա»[12], Газета.ru[13], Mail.ru[14] հրատարակությունները։ Այդ արձագանքների մեծ մասը հանգում է այն բանին, որ ռեմեյքը Գայդայի ֆիլմի անհաջող կրկնօրինակն է, որը վերարտադրվում է գրեթե կադր առ կադր, իսկ հազվագյուտ պահերը, որոնցում ֆիլմը հեռանում է բնօրինակից, ստացվել են գռեհիկ ու անհաջող։

Ֆիլմը ձախողվել է վարձույթում՝ հավաքելով 180 942 դոլար՝ 3,5 մլն դոլար բյուջեով։

«Новая газета» թերթի պնդման համաձայն՝ Եվգենի Բաժենովի (BadComedian) ջախջախիչ տեսագրությունից և մշակույթի նախարարությունում Վլադիմիր Մեդինսկուն ուղղված անձնական դիմումից հետո խոստացել են, որ «Կովկասի գերուհու» ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովին այլևս ոչ ոք գումար չի տա:Այդ ժամանակից ի վեր Վորոնկովը ոչ մի կինոնկար չի նկարահանել, իսկ նրա ֆիլմերի վարկանիշը «Կինոպոիսկում» ամենացածրերից մեկն է[15]։

Դերասանների կարծիքը ֆիլմի մասին խմբագրել

Ոչ ոք չի ձգտում ինչ-որ մեկի գերազանցել։ Դա նման է պիեսի, որը ցանկանում եք խաղալ։ Բայց բնօրինակի շրջանակներում։

— Անաստասիա Զադորոժնայա[16]

Դուք գիտեք, ես ընդհանրապես ցանկացած տեսակի ռեմեյքների մեծ երկրպագու չեմ։ Բայց քանի որ իմ մասնակցությունը այս ֆիլմում պայմանավորված էր իմ մահացող ընկերոջ խնդրանքով, որը պետք է խաղար այդ դերը (Ես հիմա խոսում եմ Իլյա Օլեյնիկովի մասին), ես արդեն ինձ ոչ մի հարց չեմ տվել։

— Գենադի Խազանով[17]

Մի բան կարող եմ ասել․ մենք՝ դերասաններս, ազնվորեն ենք աշխատել, հարյուր տոկոսով ենք տրվել։ Բայց կա ռեժիսորական աշխատանք, մոնտաժ։ Եվ տարբեր այլ բաղադրիչներ, որոնք կախված չեն մեզանից։ <...> Եվ դեռ կասեմ որպես գաղտնիք. նկարահանումներն ավարտվել են երկու և ավելի տարի առաջ, իսկ այսօր խմբից ոչ բոլորին են ամբողջությամբ վճարել իրենց աշխատավարձը։ Այդ թվում՝ ինձ։ Դա այնքան էլ հաճելի չէ։ Ես նայում էի էկրանին և մտածում․ հետաքրքիր է, որտեղ են իմ փողերը, կվճարե՞ն արդյոք, թե՞ խաբեցին։

— Դմիտրի Շարակոիս[18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кавказская пленница 2 - Кино и видео - Oбщага.KZ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  2. "Кавказская пленница!" Արխիվացված 2021-01-21 Wayback Machine на сайте Kinofullhd.ru
  3. http://www.filmz.ru/film/8632/?currency=usd#boxoffice%7C
  4. Интервью М.Воронкова в программе «Правда-24»
  5. «Илья Олейников выступил в качестве продюсера ремейка легендарной кинокомедии Гайдая». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  6. «Режиссёр Максим Воронков – о съемках фильма "Кавказская пленница!"». m24.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Кавказская пленница» с треском проваливается в российском прокате! — Кино и телевидение — Культура ВРН
  8. Ремейк советской комедии «Кавказская пленница» провалился в красноярском прокате | НГС24 - новости Красноярска
  9. 5 плохих ремейков советских комедий
  10. Отзывы и рецензии на фильм Кавказская пленница!
  11. Антон Долин. Новая «Кавказская пленница»: зачем вы это сделали? Արխիվացված 2015-02-15 Wayback Machine
  12. Денис Корсаков. «Кавказская пленница» в аду
  13. Анастасия Лисицина. Шурик в Запределье
  14. Борис Гришин. Самый гуманный суд в мире Արխիվացված 2016-03-02 Wayback Machine
  15. Вячеслав Половинко, Анастасия Тороп (2019 թ․ մարտի 1). «Шутки с YouTube кончились». www.novayagazeta.ru. Новая газета. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  16. «Настя Задорожная о съёмках новой «Кавказской пленницы»». Рамблер. 2012 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  17. ««В «Кавказской пленнице!» я заменил Илью Олейникова»». Известия. 2014 թ․ օգոստոսի 22.
  18. «Дмитрию Шаракоису 2,5 года не могут заплатить за роль Шурика в фильме «Кавказская пленница»». Собеседник. 2014 թ․ հուլիսի 3.