Կոնստանտինոս (Կոստաս) Ֆորտունիս (հուն․՝ Κωνσταντίνος Φορτούνης, հոկտեմբերի 16, 1992(1992-10-16)[1][2][3], Տրիկալա), հույն ֆուտբոլիստ, Օլիմպիակոսի և Հունաստանի հավաքականի հարձակվող կիսապաշտպան։

Կոստաս Ֆորտունիս
հուն․՝ Κωνσταντίνος (Κώστας) Φορτούνης
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կոնստանտինոս Ֆորտունիս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1992(1992-10-16)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Տրիկալա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Գործունեություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆորտունիսը հունական «Օլիմպիակոսի» սան է Պիրեյոս քաղաքից։ 2008 թվականին տեղափոխվել է «Տրիկալա» երիտասարդական թիմ, իսկ 2009 թվականի հուլիսին կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ 2009-2010 թվականների մրցաշրջանում հույն ֆուտբոլիստը «Տրիկալայի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում։ Արդյունքում, նրա թիմը, հանդես գալով Հունաստանի երրորդ կարևորագույն լիգայում՝ Gamma Ethniki-ում, զբաղեցրել է 2-րդ տեղը հարավային դիվիզիոնում, որը նրան իրավունք է տվել մտնել Beta Ethniki։

Երիտասարդ կիսապաշտպանի խաղը «Տրիկալա»-ում, ինչպես նաև Հունաստանի երիտասարդական հավաքականում գրավել է «Աստերաս» ակումբի գլխավոր մարզչի ուշադրությունը։ 2010 թվականի հուլիսին Ֆորտունիսը տեղափոխվել է «Աստերաս» ակումբ, գործարքը գնահատվում էր 40 հազար ֆունտ ստերլինգ։ Սեպտեմբերի 11-ին ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է Հունաստանի Սուպերլիգայում։ Նա փոխարինման է դուրս եկել ՊԱՕԿ-ի հետ հանդիպման 85-րդ րոպեին, որն ավարտվել է ոչ-ոքի[4]։ Այդ ժամանակ Ֆորտունիսը 17 տարեկան էր։ Հույն խաղացողը նոր թիմի կազմում իր դեբյուտային գոլը խփել է մեկ շաբաթ անց՝ Աթենքի ԱԵԿ ակումբի հետ հանդիպման ժամանակ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի (2:2)[5]։ 2010-2011 թվականների մրցաշրջանի ավարտին կիսապաշտպանը 24 հանդիպում է անցկացրել Հունաստանի բարձրագույն դիվիզիոնում (1 գոլ), ինչպես նաև մի քանի խաղ Հունաստանի գավաթում։ «Աստերասը» մրցաշրջանն ավարտել է անկման գոտուց մեկ քայլ հեռավորության վրա՝ վերջնական հաշվարկում զբաղեցնելով 13-րդ տեղը։

Նույնիսկ 2010-2011 թվականների մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանում Ֆորտունիսի ծառայություններով հետաքրքրված էր իտալական «Յուվենտուսը»՝ առաջարկելով «Աստերասին» վարձակալել խաղացողին գնման տարբերակով, սակայն հունական ակումբի ղեկավարությունը մերժել է առաջարկը։ Սակայն 2011 թվականի հունիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոնստանտինոսի՝ գերմանական «Կայզերսլաուտերն» տեղափոխության շուրջ։ Տրանսֆերի գումարը, ըստ Transfermarkt կայքի, կազմել է 220 հազար ֆունտ ստերլինգ[6]։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված էր 4 տարով։ «Կայզերսլաուտերն»-ի գլխավոր մարզիչ Մարկո Կուրցը գործարքի մասին ասել է.

Նա շատ տաղանդավոր հարձակողական խաղացող է։ Նա լավ ապագա ունի։ <…> Մենք շահագրգռված ենք նրա հետագա զարգացմամբ։ Համոզված ենք, որ մեր թիմում նա կկարողանա ավելին ավելացնել և շատ օգուտներ բերել խաղում[7]։

Գերմանական ակումբի ճամբար տեղափոխվելուց հետո Ֆորտունիսը իր նորամուտը նշել է Բունդեսլիգայում 2011 թվականի օգոստոսի 6-ին Բրեմենի «Վերդերի» հետ խաղում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Խաղն ավարտվել է իր ակումբի պարտությամբ՝ 0։2 հաշվով[8]։ Ֆորտուիսն իր առաջին հանդիպումն անցկացրել է հոկտեմբերի 26-ին Գերմանիայի գավաթում՝ Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։ 2011-12 մրցաշրջանի վերջում Ֆորտունիսը Բունդեսլիգայում անցկացրել է 28 հանդիպում։ Սակայն, դա չօգնեց «Կայզերսլաուտեռնին» մնալ Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում։ Զբաղեցնելով վերջին տեղը՝ ակումբն իջել է Երկրորդ Բունդեսլիգա։

Ազգային հավաքականում խմբագրել

Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում Ֆորտունիսի հաջող ելույթները պատճառ են հանդիսացել խաղացողին այլ տարիքի թիմեր հրավիրելու համար։ 2010 թվականի մայիսի 3-ին ֆուտբոլիստն առաջին խաղն է անցկացրել իր երկրի հավաքականի կազմում մինչև 19 տարեկան խաղացողների համար։ Այն հունգարացիների հետ խաղն էր։ 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնությունում հույն կիսապաշտպանը ռումինացիների հետ խաղում դարձել է միակ գոլի հեղինակը[9]։ 2011 թվականին երիտասարդական հավաքական կանչվելով՝ Հունաստանից մի խաղացող սկսել է մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլին։ Սեպտեմբերի 2-ին նա գոլ է խփել կիպրոսցիների հետ խաղում, իսկ նոյեմբերի 11-ին գոլային շռայլությունում, երբ Հունաստանը սեփական հարկի տակ ընդունել է Գերմանիային և պարտվել 4:5 հաշվով, Ֆորտունիսը խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում և հեռացվել խաղադաշտից՝ կոպիտ խախտում անելով 93-րդ րոպեին[10]։

2012 թվականի փետրվարի 29-ին Ֆորտունիսն իր նորամուտը նշել է երկրի հիմնական հավաքականում՝ խաղադաշտ մտնելով Բելգիայի հետ ընկերական խաղում առաջին խաղակեսից հետո[11]։ Մայիսի 17-ին Կոնստանտինոսն ընդգրկվել է Եվրո-2012-ի նախնական կազմում[12], իսկ մայիսի 29-ին ընդգրկվել այս մրցաշարի վերջնական հայտացուցակում[13]։ 2012 թվականի հունիսի 8-ին Վարշավայի Ազգային մարզադաշտում կայացած Եվրոպայի առաջնության առաջին խաղում Լեհաստանը հյուրընկալել էր Հունաստանի հավաքականին, իսկ Կոստաս Ֆորտունիսը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 68-րդ րոպեին[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հունաստանի Սուպերլիգա (5)։ 2014/15, 2015/16, 2016/17, 2019/20, 2020/21
  • Հունաստանի գավաթակիր՝ 2014/15, 2019/20
  • Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2015/16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Ast. Tripolis — PAOK Saloniki
  5. AEK FC — Ast. Tripolis
  6. «Konstantinos Fortounis: transfers». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  7. «Кайзерслаутерн» подписал контракт с хавбеком молодёжной сборной Греции
  8. Werder Bremen — 1.FC K´lautern
  9. Rumänien U19 —Greece U19
  10. Greece U21 — Germany U21
  11. Greece — Belgium
  12. Сборная Греции назвала предварительный состав на Евро-2012
  13. «Стал известен состав сборной Греции на Евро-2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  14. Greece fightback foils Poland

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Ֆորտունիս» հոդվածին։