Տրիկալա (հուն․՝ Τρίκαλα), քաղաք Հունաստանում՝ Թեսալիայի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է ծովի մակարդակից 115 մ բարձրութան վրա՝ Թեսալիայի արգավանդ հարթավայրում, Պինյոսի ձախ ափին։ Քաղաքը գտնվում է Լարիսայից 56 կմ հարավ-արևմուտք, Աթենքից՝ 244 կմ հյուսիս-արևմուտք։ Տրիկեյ համայնքի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 61,653 մարդ է։

Բնակավայր
Տրիկալա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես608 կմ²
ԲԾՄ115 մետր
Բնակչություն61 608 մարդ (2021)
Հեռախոսային կոդ24310
Փոստային դասիչ421 00
Պաշտոնական կայքtrikalacity.gr
Տրիկալա (Հունաստան)##
Տրիկալա (Հունաստան)

Քաղաքում գործում են տեքստիլի, սննդի, ծխախոտի, կաշվի-կոշիկի, փայտամշակման և մետաղամշակման ձեռնարկություններ։

Քաղաքով է անցնում ազգային 6-րդ ճանապարհը, եվրոպական E92 ճանապարհի հատվածը և ազգային 30-րդ ճանապարհը։ Քաղաքում գործում է երկաթուղային «Տրիկալա» կայարանը, որ գտնվում է Պալեոֆարսալոս-Կալամբակա ճանապարհին։

Պատմություն

խմբագրել
 
Ասկլեպիոսի արձանը
 
Օսման շահի մզկիթ

Հին Թեսալիայի Տրիկա (հուն․՝ Τρίκκη, լատին․՝ Tricca) ամրացված քաղաքը հիշատակել է դեռևս Հոմերոսը իր «Իլիական» պոեմում[1]։ Այն հիշատակել են նաև ավելի ուշ շրջանի հեղինակները։ Քաղաքը գտնվել է Լիթեոսի ձախ ափին՝ Հոմֆ բնակավայրից արևելք՝ այն շրջանում, որ նախկինում կոչվել է Դորիդա, իսկ ավելի ուշ՝ Հեստիեոտիդա (հին հունարեն՝ Ἑστιαιῶτις ή Ἱστιαιῶτις)[2][3]։ Սա եղել է երեք արգոնավորդների հայրենիքը, ինչպես նաև Ասկլեպիոսի հավանական ծննդավայրը։ Քաղաքից ոչ հեռու՝ Պինդոսի ստորոտին է գտնվել բժիշկ-աստված Ասկլեպիոսի տաճարը՝ իր տեսակով բժշկական մի կենտրոն, որտեղ նաև կրոնական պաշտամունք է եղել[4][5][6]։

10-րդ դարի վերջին Տրիկալան գտնվել է Բուլղարական առաջին կայսրության տիրապետության տակ (920—922, 977—983, 996—997 թվականներ), երբ Սամուել Կոմսաձագն ու Սիմեոն Առաջինը նվաճել են այն, այնուհետև անցել է Մեծ Վլախիայի տիրապետությանը։ Հետագայում քաղաքը ձեռքից ձեռք է անցել՝ լինելով Էպիրոսի բռնապետության (1215-1230, Թեսալիայի բռնապետության (1230-1335), Նիկիայի կայսրության (1241-1261), Բյուզանդիայի (1261-1335), Սերբա-հունական թագավորության (1348-1373), դարձյալ Բյուզանդիայի (1335—1348, 1373—1394, 1403—1411) և Օսմանյան կայսրության (1394—1403 և 1411—1881) տիրապետության տակ։

Տրիկալան իր ներկայիս անունը ստացել է թուրքերից և գրեթե չորս դար՝ 1411-1826 թվականներին, դարձել օսմանյան Ռումելիա նահանգի կենտրոնը։ Ավելի ուշ՝ 1826—1867 և 1873—1881 թվականներին, մտել է Բիտոլի վիլայեթի մեջ, 1867-1873 թվականներին այն նաև եղել է Սալոնիկի վիլայեթի կենտրոնը։ Անկախ Հունսատանին քաղաքը միավորվել է 1881 թվականին Բեռլինյան պայմանագրով։ Սակայն 1897 թվականի հույն-թուրքական պատերազմի ժամանակ ապրիլի 28-ին Տրիկալան դարձյալ նվաճվել է թուրքերի կողմից և մոտ վեց ամիս եղել նրա տիրապետության տակ։

Պինդոսի իշխանության գոյության ժամանակ իշխանության պետական հավաքները կազմակերպվել են Տրիկալեում։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Հռոմեական բաղնիքի ավերակներ։ Ներքևում Ասկլեպիոնի տաճարի ավերակներն են։
 
Հին քաղաքի աշտարակի տեսքը

Քաղաքում պահպանվել են Ասկլեպիոսի տաճարի ավերակները[5]։ Այստեղ պահպանվել են նաև հելլենիզմի ու հռոմեական շրջանի հուշարձաններ, այդ թվում՝ խճանկարներ, բաղնիքներ, ստոաներ։ Քաղաքը՝ նախկին ակրոպոլիսի տեղում կառուցված և իշխող դիրք ունեցող բյուզանդական ամրոցով, Լիթեոս գետով, որը Պինյոսի վտակն է, բաժանվում է երկու մասի[7][8]։ «Նոր» քաղաքում հետաքրքիր են Սուրբ Դիմիտրի Սոլունացու և սուրբ Անարծաթասերների եկեղեցիները։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Гомер. Илиада. II, 729
  2. Страбон. География. X, 4, 6; с. 452
  3. Hestiaeotis|страницы=624
  4. Страбон. География, VIII, 4, 4; 6, 15; IX, 5, 17; с. 342, 357, 414
  5. 5,0 5,1 «Αρχαιολογικός χώρος Αρχαίας Τρίκκης ("Ασκληπιείο") Τρικάλων. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Tricca|страницы=1411
  7. Κρυστάλλω Μαντζανά (2012). «Βυζαντινό Κάστρο Τρικάλων, παλιά πόλη Βαρούσι. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. Страбон. География. XIV, 1, 39; с. 605

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիկալա» հոդվածին։