Կոստանդիանոս Ա Մեծ
Կոստանդինոս Ա Մեծ (լատիներեն անունն ամբողջությամբ՝ լատին․՝ Flavius Valerius Aurelius Constantinus, մոտ փետրվարի 27, 272[1], Նիշ, Moesia Superior, Հռոմեական կայսրություն[1] - մայիսի 22, 337[2], Նիկոմեդիա, Bithynia et Pontus, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր։
Կոստանդիանոս Ա Մեծ | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ փետրվարի 27, 272[1] |
Ծննդավայր | Նիշ, Moesia Superior, Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է՝ | մայիսի 22, 337[2] (65 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Նիկոմեդիա, Bithynia et Pontus, Հռոմեական կայսրություն |
Սուրբ Առաքյալների եկեղեցի | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Կոստանդիանոսի արքայատոհմ |
քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և գերիշխան | |
Հայր | Կոնստանդիոս I Քլոր[3][4] |
Մայր | Հեղինե Կոստանդնուպոլսեցի[3][5] |
Երեխաներ | Crispus?, Կոստանտինա, Կոստանս[6], Constantine II?[7], Կոստանդիոս II[6] և Helena? |
Հավատք | քրիստոնեություն և հին հռոմեական կրոն |
Հոր մահից հետո՝ 306 թվականին, զորքի կողմից հռչակվել է «օգոստոս», 312 թվականին Մուլվիյան կամրջի մոտ Մակսենտիոսի և 323 թվականին Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո դարձել է Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալ։ 313 թվականին Միլանի հրովարտակով թույլատրել է քրիստոնեական դավանանքը, իսկ հետագայում սկսել է բացահայտորեն հովանավորել քրիստոնեությանը։ 330 թվականին պետության մայրաքաղաքը տեղափոխել է Կոստանդնուպոլիս, իրականացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումներ։ Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճին ընդունելով քրիստոնեական մկրտությունը։ Կոստանդիանոս կայսրը մի շարք քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։
Հայ միջնադարյան մատենագրության մեջ Կոստանդիանոս Ա կայսրը հայտնի է հիմնականում Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» և բյուզանդական պատմիչների տվյալներով։ Ագաթանգեղոսը և Մովսես Խորենացին հաղորդում են կայսեր և Հայոց արքա Տրդատի կապերի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Cambridge Companion to the Age of Constantine / N. E. Lenski — 2 — Cambridge University Press, 2011. — P. 59. — 492 p. — ISBN 978-1-1076-0110-9
- ↑ 2,0 2,1 2,2 Nicol D. M., J.F. Matthews Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Ловягин А. Константин Великий (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XVI. — С. 63—67.
- ↑ Константин Великий (Гай Флавий Валерий) (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 13. — С. 131—132.
- ↑ Елена святая (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIа. — С. 598.
- ↑ 6,0 6,1 Union List of Artist Names — 2016.
- ↑ Любкер Ф. Constantinus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 337—338.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրը Հայ առաքելական եկեղեցում Արխիվացված 2018-08-08 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 614)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդիանոս Ա Մեծ» հոդվածին։ |