Կոստանդին Հակոբյան

Կոստանդին Հարությունի Հակոբյան (մարտի 14, 1901(1901-03-14), Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1974(1974-03-16), Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույծ, սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։

Կոստանդին Հակոբյան
Կոստանդին Հակոբյան.png
Ծնվել էմարտի 14, 1901(1901-03-14)
Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 16, 1974(1974-03-16) (73 տարեկան)
Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունընտրասերիչ, անասնաբույծ և դասախոս
Հաստատություն(ներ)Օրենբուրգի պետական ​​ագրարային համալսարան և Տավարի անասնաբուծության համառուսական հետազոտական ​​ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրհեստական ընտրություն և Անասնաբուծություն
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1932)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956)
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան ԽՍՀՄ պետական մրցանակ ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ ԺՏՆՑ արծաթե մեդալ և ԺՏՆՑ բրոնզե մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

1932 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։

1937-1958 թվականներին եղել է Օրենբուրգի մսակաթնատու տավարաբուծության ԳՀԻ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ, 1958 թվականից՝ Օրենբուրգի գյուղատնտեսական ինստիտուտի տավարաբուծության ամբիոնի վարիչ։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Գիտական աշխատանքները նվիրված են ԽՍՀՄ-ում մսատու տավարաբուծության զարգացման հարցերին։

Ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար 1950 թվականին Հակոբյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։

Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, ԺՏՆՑ արծաթե և բրոնզե մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71