Կոսովոյի ազգային բալետ

Կոսովոյի բալետային կոլեկտիվ

Կոսովոյի ազգային բալետ (ալբ․՝ Baleti Kombëtar i Kosovës), Կոսովոյի բալետային կոլեկտիվ, որը կազմավորվել է 1972 թվականին։ Առանձնացվում է երկու սերունդ. առաջինին են պատկանում կոլեկտիվի հիմնադիրները, որոնք հանդես են եկել թատերախմբի հետ մինչև նրա հարկադիր լուծարումը։ Երկրորդ սերնդի (նաև կոչվում է նոր) ներկայացուցիչներն են մի խումբ պարողներ, որոնք սովորել են Ահմեդ Բրահիմայի ղեկավարությամբ և վերակենդանացրել են բալետը Հարավսլավական պատերազմներից հետո։

«Թռիչք դեպի լույս», Կոսովոյի ազգային բալետի թատերախումբ

Առաջին սերունդ խմբագրել

Կոսովոյի ազգային բալետի առաջին սերնդի բալետի արտիստները Սկոպիեի միջնակարգ բալետի դպրոցում են սովորել Տատյանա Պետկովսկայայի ղեկավարությամբ[1]։ Այդ դպրոցն ավարտելուց հետո 25 պարող վերադարձել է Պրիշտինա, որտեղ նրանք Կոսովոյի ազգային թատրոնի կազմում պաշտոնապես ձևավորել են Կոսովոյի բալետի առաջին թատերախումբը[2]։ Նա շրջագայել է ողջ Հարավսլավիայի տարածքում՝ ելույթ ունենալով Լյուբլյանայի բալետային բիենալեում և Դուբրովնիկի ամառային խաղերում։ Խումբը բռնի կերպով կազմալուծվել է 1991 թվականին Կոսովոյում շարունակվող բռնության և հարավսլավական պատերազմների ընթացքում էթնիկ զտումների սպառնալիքի պատճառով։

Երկրորդ սերունդ խմբագրել

2001 թվականին՝ Հարավսլավական պատերազմների ավարտից հետո, Ահմեդ Բրահիման որոշում է կայացրել վերականգնել բալետային խումբը[3][4]։ Իր ծրագրի իրականացման շրջանակներում նա հիմնադրել է և՛ Բալետային բարձրագույն դպրոց՝ Պրենկո Յակոբի հետ համագործակցելով, և՛ միջնակարգ երաժշտական դպրոց ու սկսել է հավաքագրել երիտասարդներին[5]։ Այս դպրոցի առաջին շրջանավարտները, որոնք այն ավարտել են 2006 թվականին, այժմ կազմում են Կոսովոյի ազգային բալետի թատերախմբի հիմքը և հայտնի են որպես երկրորդ կամ նոր սերունդ։

Թատերախումբն ակտիվորեն համագործակցում է ալբանացի պարուսույց Գերգեմ Պրևազիի հետ` բեմադրելով նրա ժամանակակից պարային չորս ստեղծագործություններ` «Անցում II» (ալբ․՝ Tranzicioni II), «Չեմ լսում կոչնազանգը» (ալբ․՝ S'po dëgjohet gong), «Հակադրություն» (ալբ․՝ Kontrast) և «Պերֆոմանս» (ալբ․՝ Performance): Թատերախումբը նաև աշխատում է Էլթոն Ցեֆայի հետ դասական բալետի բեմադրությունների վրա։ Նրա ղեկավարությամբ թատերախումբը կատարել է հատվածներ «Դոն Կիխոտից», «Ժիզելից», «Կորսարից» և «Կարապի լճից»։ Բուլղարիայի պրիմա-բալերինա Սիլվիա Տոմովայի հետ հաջող համագործակցության պատմությունը սկիզբ է դրել դասական լիարժեք բալետների, այդ թվում՝ Չայկովսկու «Քնած գեղեցկուհու» բեմադրությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Conference "Dance as an expression of cultural diversities"
  2. Baleti i Kosovës. «About». Baleti i Kosovës. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Kosovo's Ballet, no institutional ties with Albania's Ballet». www.balkaneu.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  4. Darby, Seyward (2012 թ․ հուլիսի 24). «Setting The Stage: The Kosovo National Ballet (PHOTOS)». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  5. Teatri Kombëtar. «Historiku i Baletit». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել