Կոնստանցիա (աֆրիկաանս՝ Constantia), Կապի գաղութի գավառապետ Սիմոն վան դեր Ստելի գինեգործական կալվածքը, որը հիմնադրվել է 1685 թվականին։ Մեր օրերում հայտնի է իր գինեգործական արտադրանքի որակով։ Կոնստանցիայի դիրքի եզակի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ մշտապես փչում են թարմ օդային քամիներ, որի հետևանքով էլ բերքահավաքը այստեղ համեմատաբար ավելի ուշ է կատարվում, քան Քեյփի մյուս գինեգործական շրջաններում, այդպիսով էլ վաղ աշնան ջերմաստիճանը նպաստում է խմորման պրոցեսի նորմալ ընթացքին և որակյալ գինու արտադրությանը[1]։ Քեյփթաունի այս շրջանի անշարժ գույքը գտնվում է Մարկ Թետչերի[2] (բրիտանացի վարչապետի միակ որդու) տիրապետության ներքո[3]։ Մի ժամանակ կոմս Չարլզ Սփենսերին (արքայադուստր Դիանայի եղբայրը) պատկանող Tarrystone House վաճառվում է 80 միլիոն ռանդով[4]։

Վերևի ձախ կողմից՝ Գրուտ Կոնստանցիա: Մեջտեղի ձախակողմ՝ Sheik Abdurachman Matebe Shah in Klein Constantia: Աջ կողմում՝ Buitenverwachting հոլանդական տուն: Ներքևում՝ Կոնստանցիայի տեսքը Կոնստանցիա Նեքից:
Կոնստանցիա, փողոցների քարտեզ

Պատմություն

խմբագրել

Կոնստանցիայի ծագման պատմությունը կապված է Սիմոն վան դեր Ստելի գինեգործական պատվախնդրության հետ։ 1679 թվականին գալով Քեյփ՝ նա անմիջապես ձեռնամուխ եղավ խաղողի մշակման և հետագա վերամշակման նպատակով անհրաժեշտ հողատարածքի որոնումներին։ Համապատասխան թույլտվություններ ստանալով Հոլանդական Օստ Հնդկական ընկերության ղեկավարությունից՝ երկրաբանության բնագավառում համապատասխան գիտելիքներ ունեցող նահանգապետը մի քանի տարի ուսումնասիրում էր հարակից տարածքների հողային նմուշները։ Ի վերջո 1685 թվականին նրա կողմից ընտրվեց 891 մորգենի (շուրջ 2461 հա) չափով հողատարածք, Սեղանաձև լեռան մոտակայքում։ Գինեգործության կազմակերպման իր հնարավորություններով հայտնի հոյակապ բնապատկերով ֆերմերային տնտեսությունը ստացել է «Կոնստանցիա» անվանումը, որի ծագումը մինչև այժմ անհայտ է։ Ամենահավանական տարբերակը, ըստ գինեգործների, այս անվան լատինական արմատներն են, որը նշանակում է հաստատունություն և հանգստություն, սրանք այն հատկանիշներն են, որոնք բարձր են գնահատվում նահանգապետի կողմից։ Երբ նահանգապետական նստավայրը պատրաստ էր, այն գեղեցիկ կերպով ներգծվում էր բնական լանդշաֆտի հետ, հետին պլանում սփռված էին Կոնստանցիաբերգի բարձունքները և ելուստները, առջևում Պաարլի և Սթելենբոսի ուղղությամբ ձգվում էին անսահման բնապատկերները, իսկ աջից տեսարան էր բացվում Ֆոլս Բեյի ուղղությամբ ընդհուպ մինչև հորիզոն։ Սիմոն վան դեր Ստելլի մահից հետո 1711 թվականին Քեյփթաունի քաղաքային խորհուրդը կալվածքը բաժանեց երեք գինեգործական ընկերությունների՝ Խրուոտ Կոնստանցիայի, Ալֆենի և Հայ Կոնստանցիայի միջև։

1800-ական թվականների կեսերից մինչև 1960-ական թվականները Կոնստանցիան մնաց գինու կալվածքի գյուղական տարածք, որտեղ մեծամասնությունը աֆրիկյան և գունամորթ բնակիչներն էին՝ ֆերմերներ, գյուղատնտեսական աշխատողներ, գյուղատնտեսներ, մրգեր և ծաղիկներ վաճառողներ, որոնք ապրում էին Սթրոբերի Լեյնում, Սիլերի Ռոուդում, Սպաանշմատ Ռիվեր Ռոուդում և Լեյդիս Մայլ Ռոուդում[5]։ 1961 թվականին Կոնստանցիան տարանջատվել է որպես Սպիտակ խմբի տարածք` ըստ Խմբային տարածքների ակտի։ 1960-ական թվականների վերջին աֆրիկյան և գումանորթ բնակչությանը բռնի կերպով տեղափոխեցին Հարթավայրային Քեյփ, օրինակ Միտչելի հարթավայր, Մանենբերգ և Լոտուս գետ։ 2009 թվականին Ժառանգության օրվա առթիվ, Սթրոբերիի Լեյն համայնքի պատվին Քեյփթաունի քաղաքապետ Դան Պլատոն բացեց հուշատախտակ[6]։

Գինեգործություն

խմբագրել

20-րդ դարի սկզբին Կոնստանցիայի գինիների համբավը հասել էր Եվրոպա։ Այնուամենայնիվ երկար տարածությունը և հեռավոր նավարկությունները մինչև Քեյփթաուն և հակառակ ուղղությամբ խանգարում էին գինեգործության արտադրանքի արտահանմանը և անհրաժեշտություն էր առաջանում բարելավել փոխադրման մեթոդները։ Այդ ժամանակաշրջանում կենցաղային ասացվածք էր դարձել, որ գինու իսկական գիտակ չի կարելի համարել նրան, ով չի զգացել իսկական տոկայական և կոնստանցիական գինու համը։ Ժամանակակիցների վկայությամբ Խրուոտ Կոնստանցիայում աճեցվող և գինու արտադրության համար օգտագործվող խաղողի հայտնի տեսակներն էին կլարետը, էրմիտաժը և կաբերնե-սովինյոնը։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lawrence G.Green «Cape Town. Tawern of the Seas», 2005, GALAGO, Johannesburg, ISBN 1-919854-12-6.
  2. «Thatcher fined over 'coup plot'». BBC News. 2005 թ․ հունվարի 13.
  3. «Lightning hits earl's home». South China Morning Post. 1998 թ․ դեկտեմբերի 16.
  4. Brick, Darryn. «LUXURIOUS CONTANTIA VILLA WITH HOLLYWOOD APPEAL BOASTS MULTIPLE OPPORTUNITIES». Claremart Auctions. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Simone Haysom, Constantia to Grassy Park: blamelessness and belonging, in Historical Approaches, vol. 5, 2007, p. 64.
  6. Natasha Prince, Plaque unveiled on Heritage Day, Cape Argus, 25 September 2009.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանցիա (Քեյփթաուն)» հոդվածին։