Կոնստանտին Կավելին

ռուս պատմաբան, իրավաբան, հոգեբան, սոցիոլոգ և հրապարակախոս

Կոնստանտին Դմիտրիևիչ Կավելին (ռուս.՝ Константин Дмитриевич Кавелин, նոյեմբերի 4 (16), 1818[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1] - մայիսի 3 (15), 1885[1][4][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1]), ռուս իրավաբան, պատմաբան, հոգեբան, սոցիոլոգ և հրապարակախոս։

Կոնստանտին Կավելին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4 (16), 1818[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1]
Մահացել էմայիսի 3 (15), 1885[1][4][2] (66 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունպատմաբան, սոցիոլոգ, փիլիսոփա և փաստաբան
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Ծնողներհայր՝ Dmitry Kavelin?[2], մայր՝ Q115196604?
ԵրեխաներSofya Bryullova?
 Konstantin Kavelin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նրա հայրը՝ Դմիտրի Ալեքսանդրովիչը (1778-1851), 1805 թվականին ամուսնացել է պալատական ճարտարապետ Շառլոտ Իվանովնա Բելիի դստեր հետ, որից ունեցել է 7 երեխա՝ հինգերորդը՝ Կոնստանտինը։ Կոնստանտին Դմիտրիևիչի հայրը` Գլխավոր մանկավարժական ինստիտուտի, որը 1818 թվականին վերանվանվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, տնօրեն էր` Վ. Ժուկովսկու, Ա.Տուրգենևի, Ս.Ուվարովի ընկերը էր, «Арзамас» գրական շրջանակի ազդեցիկ և հարգված անդամը։

Կոնստանտին Կավելինը նախնական կրթությունը ստացել է տանը, 1833-1834 թվականներին Կ.Ա.Կոսովիչը և Վ.Գ.Բելինսկին նախապատրաստեցին նրան Մոսկվայի համալսարան ընդունվելու համար։ 1835 թվականին նա սկսեց սովորել համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի պատմաբանասիրական բաժնում, բայց արդեն նոյեմբերին նա տեղափոխվեց իրավագիտության ֆակուլտետ, որտեղ, որպես «своекоштный » ուսանող, լսեց երիտասարդ իրավաբանների` Ն. Կրիլովի (հռոմեական իրավունք) և Պ. Գ. Ռեդկինի (իրավունքի հանրագիտարան) դասախոսությունները[5]։

1839 թվականի մայիսին Կավելինն ավարտել է Մոսկվայի համալսարանը` ստանալով ոսկե մեդալ իր «Հռոմեական տիրապետության մասին» էսսեի համար։

1840-ականների սկզբին նա հարեց արևմտականներին և մտերմացավ Տ. Ն. Գրանովսկու հետ։ 1842 թվականին ծնողների թելադրանքով ծառայության է անցել Սանկտ Պետերբուրգի արդարադատության նախարարությունում՝ որպես գործավարի օգնական։ Այս ժամանակ նա դարձավ Բելինսկու շրջապատի անդամ։

Նա նաև ակտիվորեն համագործակցում էր այլ հայտնի արևմտյան մետրոպոլիտների ՝ Ն. Ա. Նեկրասովի, Ի. Ի. Պանաևի, Ի. Ս. Տուրգենևի հետ, որոնց հեղինակությունը, ըստ երևույթին, լրջորեն ազդել է հենց Կավելինի մտածելակերպի վրա, նրա` Ռուսաստանի ապագայի մասին աշխարհայացքում, ավելի ու ավելի էին խորանում արևմտյան գաղափարները։

1843 թվականի սկզբին նա գնաց Մոսկվա՝ ծնողներին համոզելու, որ Պետերբուրգի ծառայությունը կկործանի իրեն։ 1844 թվականի փետրվարի 24-ին, Մոսկվայում պաշտպանելով իր մագիստրոսական թեզը` «Ռուսական դատական համակարգի հիմնական սկզբունքները և քաղաքացիական դատավարությունը օրենսգրքից մինչև նահանգների ինստիտուտ ընկած ժամանակահատվածում», նա դարձավ իրավունքի մագիստրոս, իսկ 1844 թվականի մայիսի 25-ին նշանակվել է Մոսկվայի համալսարանում «ռուսական օրենսդրության պատմության իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսում դասավանդող կցորդի պաշտոնին [6]: 1846 թվականին նա հաստատվել է որպես կցորդ, և նրան վստահվել է նաև ռուսական պետական և գավառական հաստատությունների և պետական օրենքների վերաբերյալ դասախոսություններ կարդալ բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Այս շրջանում մտերիմ ընկերացել է Հերցեն հետ`մտնելով նրա մոսկովյան խմբակի մեջ։

«Հայրենական գրառումներում» և «Ժամանակակիցներում[7]» նա հրապարակել է մի շարք հոդվածներ Ռուսաստանի պատմության և ռուսական իրավունքի պատմության վերաբերյալ, որոնք նրան դարձրել են պատվավոր անուն։

Կ.Դ.Կավելինի գործունեությունը Մոսկվայի համալսարանում բեղմնավոր էր թե՛ ազգային պատմության, թե՛ իրավագիտության, թե՛ ընդհանրապես ռուսական կրթության համար։ Ուսանողներն ու ազատ ունկնդիրները հիացած էին նրա դասախոսություններով։

Կ. Ն. Բեստուժև-Ռյումին ականատեսն էր, թե ինչպես էին ավագ ուսանողները ծափահարություններով ողջունում Կավելինին։

Կիրակի օրերին Կոնստանտին Դմիտրիևիչը գիտական քննարկումներ էր կազմակերպում ուսանողների համար. նա բացատրում էր աշխատանքի ոլորտները, մատակարարում էր աղբյուրները, իսկ ամենահայտնի ուսանողներից երկուսը` Աֆանասիևին և Եգունովին սկսեցին զբաղվել գիտական գործունեությամբ։

Ա. Ն. Եգունովը դարձավ վիճակագիր, ով գրել է մի քանի աշխատություններ Հին Ռուսաստանում առևտրի, հացի գների և տեղական պայմանների փոխադարձ ազդեցության, տնտեսական կյանքի վերաբերյալ. Ա. Ն. Աֆանասիևը դարձավ ռուսական ժողովրդական հեքիաթների հայտնի կոլեկցիոներ և ռուսական ժողովրդական կյանքի հեղինակավոր հետազոտող։

Բայց Կավելինի թերևս ամենատաղանդավոր աշակերտը (իսկ ավելի ուշ նրա գործընկերը) պետական գործիչ, պատմաբան և հրապարակախոս Բորիս Չիչերին էր։ Նրա գրչին են պատկանում Անգլիայի և Ֆրանսիայի պետական կառուցվածքի ռուսերեն առաջին սիստեմատիկ նկարագրության։ Նա նշել է, որ Կավելինի դասընթացը համալսարանում «գերազանց էր բոլոր առումներով՝ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ»։

1845 թվականին Կավելինը ամուսնացավ Անտոնինա Ֆեդորովնա Կորշի (1823-1879)՝ հայտնի հրապարակախոսների և գրողների` Է. Ֆ.Կորշի և Վ. Ֆ. Կորշի,քրոջ հետ։ Նրանք ունեցան որդի Դմիտրին (1847-1861) և դուստր Սոֆյան, ով ամուսնացավ նկարիչ Պավել Ալեքսանդրովիչ Բրյուլովի հետ։

1847-1848 թվականներին նա նաև իրավագիտություն է դասավանդել Մոսկվայի Ալեքսանդրի ինստիտուտում։

1848 թվականի ամռանը Կ. Դ. Կավելինը և Պ. Գ. Ռեդկինը` Ն. Ի. Կռիլովի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, հեռացել են Մոսկվայի համալսարանից[8]։

1848-1857 թվականներին Կ.Դ.Կավելինը հաճախ փոխում էր իր ծառայության վայրը Սանկտ Պետերբուրգում և, վերջապես, 1857 թվականին նրան հրավիրում են քաղաքացիական իրավունքի ամբիոն, միաժամանակ Մեծ Դքսուհի Ելենա Պավլովնային կողմից հանձնարարություն ստացավ ռուսական պատմություն և քաղաքացիական իրավունք դասավանդել գահաժառանգին, կայսեր Ալեքսանդր II ավագ որդուն, թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչին[9]։

Դեռևս 1855 թվականին Կ.Դ.Կավելինը կազմեց և ցուցակներում տարածեց «Ծանոթագրություն»՝ պետության աջակցությամբ գյուղացիներին հողով, փրկագնով ազատելու մասին, որը հրապարակվեց մասամբ` 1857 թվականին «Голоса из России» և 1858 թվականին «Современник» ամսագրերում[10]։ Դա հանգեցրեց նրան, որ Կավելինը հեռացվեց թագաժառանգի ուսուցչի պաշտոնից[9]։

1859 թվականին Կավելինը ստիպված է եղել մեկնել արտերկիր՝ բուժման, իսկ 1861 թվականի վերջին Պետերբուրգի համալսարանում տեղի ունեցած անկարգություններից հետո` Ա. Ն. Պիպինի, Մ. Մ. Ստասյուլևիչի, Վ. Դ.Սպասովիչի հետ միասին, թողեց համալսարանը։

Նորաբաց Նովոռոսիյսկի համալսարան տեղափոխվելու նրա առաջարկը չիրականացավ, և նա, Ա. Վ. Գոլովնինայի հանձնարարությամբ սկսեց ուսումնասիրել արտասահմանյան` Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի կրթական հաստատությունների կազմակերպումը։

1864 թվականից աշխատել է ֆինանսների նախարարությունում՝ որպես իրավախորհրդատու։

1850-ականներ թվականների վերջից մտերմացել է Սլավոֆիլների հետ։ 1866 թվականին կայսրին ներկայացրեց պահպանողական գրություն «Նիհիլիզմի և դրա դեմ անհրաժեշտ միջոցների մասին»։ 1860-1880 թվականներին նա հոգեբանության և էթիկայի մեջ հակադրվել է մատերիալիզմին։ Հետագայում նա թողեց և՛ արևմտյանությունը, և՛ սլավոֆիլությունը։

Նրա կարծիքով. «արևմտյանների և սլավոֆիլների տեսակետները անախրոնիզմ են։ Այժմ հնարավոր է միայն մեկ տեսակետ՝ ազգային, ռուսական՝ հիմնված ռուսական հողի, ռուս ժողովրդի կյանքի իրական երևույթների ուսումնասիրության վրա, անցյալի և ներկայի, առանց որևէ նախապայմանի…»[11]:

Պրոֆեսորական գործունեությունը նրա համար փակ է մնացել մինչև 1877 թվականը։ Այս տարիներին նա իր կալվածքում զբաղվել է հասարակական գործունեությամբ և գյուղատնտեսության զարգացմամբ (Իվանովո Բելյովսկի շրջան Տուլայի նահանգ)։

1878 թվականին Կ.Դ.Կավելինը ղեկավարել է Ռազմա-իրավական ակադեմիայի քաղաքացիական իրավունքի ամբիոնը

1882-1884 թվականներին Կավելինը եղել է «Ազատ տնտեսական հասարակության» նախագահը։

Մահացել է 1885 թվականին՝ թոքերի բորբոքումից։ Նա թաղվել է Վոլկովսկու գերեզմանատանը։ Նրա հուղարկավորությանը եկել էին մշակույթի և գիտության ականավոր գործիչներ, Ռազմական իրավունքի ակադեմիայի ուսանողներ։

Ակադեմիայի սպաների ծաղկեպսակներից մեկի վրա գրված էր. «Իրավունքի և ճշմարտության ուսուցչին»։

Աշխատություններ խմբագրել

Նա իրավահարաբերությունների պրիզմայով լուսաբանեց պատմության ընդհանուր հարցերը և շարադրանքին տվեց հրապարակախոսական ձև։

Բ.Ն.Չիչերինի հետ դարձել է ռուսական պատմագրության պետական դպրոցի հիմնադիրը։ Ի տարբերություն սլավոֆիլների, նա ապացուցում է, որ ամբողջ ռուսական հասարակական և պետական կյանքը ի սկզբանե «կառուցվել է» ոչ թե համայնքային, այլ «կենցաղային», հայրապետական արյան և ընտանեկան կապերի ու հարաբերությունների վրա։

«Բրաունիի» այս տեսությունն էր, որ ռուսական պատմագրության մեջ վերածվեց «պետական դպրոցի», և դրա թեզի ներկայացումը հեղինակի հրապարակային ելույթներում` նրա անունը դնում է Գրանովսկու անվան կողքին։

Մշակել է ժողովրդի կյանքում պետության որոշիչ դերի գաղափարը։ Պետությունը, ըստ Կավելինի, սոցիալական կյանքի ամենաբարձր ձևն էր Ռուսաստանի պատմության մեջ, իսկ կառավարությունը՝ առաջընթացի նախաձեռնողն ու երաշխավորը։ Կավելինը շատ համոզիչ կերպով ապացուցեց ավտոկրատական պետության որոշիչ դերը Ռուսաստանի պատմության մեջ, ընդգծեց ինքնավարության կարևորությունը ոչ միայն ռուսական պետության անկախության և գոյության, ռուս ժողովրդի պահպանման համար մղվող պայքարում, այլև ինքնակալությունը համարեց գլխավոր, Աշխարհի պատմական քարտեզի վրա հենց Ռուսաստանի գոյության հիմնական և անհրաժեշտ պայմանը։ Սա նրա սկզբունքային դիրքորոշումն էր։

Կ.Դ. Կավելինը հայտնի է նաև որպես հասարակական գործիչ։ Նա հենց այն հայտնի «Գյուղացիների ազատագրման մասին գրառման» հեղինակն է, որը տարածվել է ձեռագիր ցուցակներով և հեղափոխական աղմուկ բարձրացրել Ռուսաստանի հասարակական գիտակցության մեջ, այն արագորեն բարձրացրեց Կավելինի քաղաքական անուն, որը դարձավ կայսր Ալեքսանդր II-ի փոփոխությունների դարաշրջանի դրոշը։ Այն մեծ դեր է խաղացել ինչպես նրա անձնական ճակատագրի, այնպես էլ 1861 թվականի գյուղացիական ռեֆորմի նախապատրաստման գործում։

«Գրառումը» այնքան գրգռեց հասարակական կարծիքը, որ իր գահակալության գրեթե հենց սկզբում, 1856 թվականի մարտին, կայսր Ալեքսանդր II-ը հրապարակավ` ազնվականության շրջանի ներկայացուցիչների հետ ավանդական հանդիպման ժամանակ, խոսեց վերևից ճորտատիրությունը վերացնելու անհրաժեշտության մասին, առանց սպասելու, որ դա տեղի ունենա ներքևից` ամենաանկանխատեսելի ձևերով։

Կավելինը սոցիալական զարգացման ուղիները տեսնում էր անհատի և հասարակության շահերի ներդաշնակեցման, նրանց միասնության որոնման մեջ։ Նա ասաց, որ բոլոր աշխարհայացքների ցավոտ կետը «խորը խավար է, որը դեռևս շրջապատում է, կապը մեկ, անհատական, անձնական գոյության» և հասարակության, նրա «օբյեկտիվ պայմանների» միջև[12]։ Անհատականությունը, ըստ Կավելինի, «ցանկացած շարժման և զարգացման առաջին խթանն է», այս հիմնական բջիջից բխում է ողջ մարդկային իմաստությունը, գիտելիքների, հավատալիքների, արվեստի, քաղաքացիական և քաղաքական ինստիտուտների ամբողջ աշխարհը, բոլոր այն բազմազան մեթոդները, որոնց միջոցով մարդը նյութ է պատրաստում[13]։ Նա առաջ քաշեց անձի զարգացման իր տեսությունը, որում առաջարկեց, ի տարբերություն արևմտյան փիլիսոփաների, պատմաբանների, սոցիոլոգների, անձի պատմական զարգացման գործընթացում առանձնացնել երկու բաղադրիչ՝ անձնական բաղադրիչ (շահեր, ունեցվածք և այլն) և սոցիալական հնարավորությունների ի նկատի ունենալը[14]։

Կավելինը, առաջին հայրենի գիտնականներից մեկն էր, որ լրջորեն ձեռնամուխ եղավ գյուղական համայնքի համապարփակ ուսումնասիրությանը, յուրովի ապացուցեց, որ դա Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կայունության հիմնական կրող սյունն է, որ դրա ոչնչացումը կկործանի հազարավոր տարիների գոյություն ունեցող գյուղացիական սովորույթները, պատճառ կդառնա տնտեսության անկման և ռուսական պետությունների անկման համար։ Ելնելով այս համոզմունքներից՝ Կավելինը դեմ էր գյուղացիների կողմից հողի սեփականության իրավունքին՝ հավատալով, որ դա կհանգեցնի նրանց զանգվածային աղքատացմանը։

Նա առաջարկեց հողը ցմահ գյուղացիներին փոխանցել ժառանգության իրավունքով, բայց առանց իրացնելու իրավունքի, իսկ հողի հատկացումը, նրա կարծիքով, պետք է իրականացվի խստորեն արդեն գոյություն ունեցող համայնքների՝ կոլեկտիվ հողատերերի շրջանակներում։

Փիլիսոփայական բնույթի աշխատությունները են «Հոգեբանության խնդիրները» (1872) և «Էթիկայի խնդիրները» (1884)։

Կավելինի պատմական հայացքները ձևակերպված են «Հայացք Հին Ռուսաստանի իրավական կյանքին» (1847), «Համառոտ հայացք ռուսական պատմությանը» (1887), «Մտքեր և նշումներ ռուսական պատմության մասին» (1866) աշխատություններում։ Գիտնականը կոչ է արել ռուսական պատմությունը համարել օրիգինալ. «Բազմաթիվ «տեսակետներ ռուսական պատմության մասին» լքված են, կառուցվել են բազմաթիվ «ռուսական պատմության տեսություններ»…

Նրանք նայեցին հին ռուսական պատմությանը բոլոր հնարավոր արևելյան և արևմտյան, հյուսիսային և հարավային ժողովուրդների պատմության տեսանկյունից, և ոչ ոք դա չհասկացավ, քանի որ այն իսկապես նման չէ որևէ այլ պատմության[15]։ Պատմաբան Կավելինը հիմնավորում է այն դիրքորոշումը, որ ռուս գյուղացու ժամանակակից կյանքը և ազգագրական նյութը ավելի կարևոր աղբյուրներ են հին մշակույթի և կյանքի ուսումնասիրության համար, քան տարեգրությունների և այլ գրավոր փաստաթղթերի վկայությունները։

Նա մշակել է «բակ» կամ «տուն» սկզբնական հայեցակարգը՝ որպես Ռուսաստանի կառուցվածքային սոցիալ-տնտեսական միավոր։ Մեծ Ռուսաստանում բոլոր մասնավոր և հասարակական հարաբերությունների հիմքում, ըստ Կավելինի, կա մեկ նախատիպ, որից բխում է ամեն ինչ, այն է՝ «բակը», կամ «տունը», որի գլխին տանտերն է, երեխաներն ու նրա իշխանությանը ենթակա տնային տնտեսությունները։

Մեծ ռուսական կյանքի այս հատկանիշը առանձնահատուկ նշանակություն ունի, և դա բացատրում է ոչ միայն ռուսական պատմական ուղու ինքնատիպությունը, այլև քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման առանձնահատկությունները:Այդ թվում և ճորտատիրության իրավունքը[16]։

Մատենագրություն խմբագրել

  • Основные начала русского судоустройства и гражданского судопроизводства, в период времени от Уложения до Учреждения о губерниях : Рассуждение, пис. для получения степ. магистра гражд. законодательства канд. прав Константином Кавелиным. — Москва: Типография А. Семена, при Имп. Мед.-хирург. акад., 1844. — [2], III, [3], 186, III с. [1]
  • Сочинения К. Кавелина : Ч. 1-4. — М.: К. Солдатенков и Н. Щепкин, 1859
  • Часть 1
  • Часть 2
  • Часть 3
  • Часть 4
  • Политические призраки : Верховная власть и административный произвол : Один из современных русских вопросов — Berlin : B. Behr (E. Bock), 1878. — VI, 126 с.
  • Права и обязанности по имуществам и обязательствам в применении к русскому законодательству : опыт систематического обозрения / К. Кавелин. — Санкт-Петербург: Тип. М. М. Стасюлевича, 1879. — XXXI, 410, XV, [1] с. [2]
  • Крестьянский вопрос. Исследование о значении у нас крестьянского дела, причинах его упадка, и мерах к поднятию сельского хозяйства и быта поселян. СПб., 1882
  • Очерк юридических отношений, возникающих из семейного союза / [Соч.] К. Кавелина. — Санкт-Петербург: тип. Правительствующего сената, 1884. — 170, II с. [3]
  • Очерк юридических отношений, возникающих из наследования имущества / [Соч.] К. Кавелина. — Санкт-Петербург: тип. Правительствующего сената, 1885. — VI, 130 с. [4]
  • Собрание сочинений К. Д. Кавелина [Текст]. — Санкт-Петербург: Тип. М. М. Стасюлевича, 1897—1900.Т. 1: Монографии по русской истории : [разсуждения, критическия статьи и заметки, рецензии К. Д. Кавелина] / [с портр. авт., биогр. очерком и примеч. проф. Д. А. Корсакова]. — 1897. — XXXII с., 1052 стб., III с., [1] л. портр.Т. 2:
  • Публицистика : крестьянский вопрос, дворянство и землевладение, сельский быт и самоуправление, общественные направления и политические вопросы, воспоминания и разные статьи [разсуждения, критическия статьи и заметки К. Д. Кавелина] / с портр. авт., вступ. ст. В. Д. Спасовича и примеч. проф. Д. А. Корсакова. — 1898. — XXXII с., 1258 стб., [1] л. портр. [5], Т. 3:
  • Наука, философия и литература : наука и университеты на Западе и у нас, общие научно-философские вопросы, психология, этика, литература и искусство [изследования, очерки и заметки К. Д. Кавелина] / с портр. авт., вступ. ст. А. Ф. Кони и примеч. проф. Д .А. Корсакова. — 1899. — XX с., 1256 стб., [1] л. [6]Т. 4:
  • Этнография и правоведение : история русского права и законодательства, гражданское право и правоведение вообще, гражданское уложение [изследования, очерки и заметки К. Д. Кавелина] / с примеч. проф. Д. А. Корсакова. — 1900. — VI с., 1348 стб. [7]
  • Наши инородцы и иноверцы / Проф. К. Д. Кавелин. — [Санкт-Петербург]: Правда, 1907. — 14 с. [8]
  • К. Д. Кавелин. Наш умственный строй. Статьи по философии русской истории и культуры (39,11 п.л.). Составление, вступительная статья В. К. Кантора. Подготовка текста и примечания В. К. Кантора и О. Е. Майоровой. М.: Правда. 1989. — 654 с
  • Кавелин К. Д. Государство и община / Сост., предисл., коммент. В. Б. Трофимова/ Отв. ред. О. А. Платонов. — М.: Институт русской цивилизации, 2013. — 1296 с.

Գրականություն խմբագրել

  • Арсланов Р. А. К. Д. Кавелин: человек и мыслитель. — М.: Изд-во Рос. ун-та дружбы народов, 2000. — 376 с. — ISBN 5-209-01142-9
  • Волков В. А., Куликова М. В., Логинов В. С. Московские профессора XVIII — начала XX веков. Гуманитарные и общественные науки. — М.: Янус-К: Московские учебники и картолитография, 2006. — С. 112—114. — 300 с. — 2000 экз. — ISBN 5-8037-0164-5.
  • Горлов А. В. Два «Взгляда» русского либерала XIX века: К. Д. Кавелин о развитии института собственности в России
  • Дьяконов М. А., Нечаев В. М. Кавелин, Константин Дмитриевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Китаев В. А. К. Д. Кавелин — между славянофильством и западничеством // В раздумьях о России (XIX в.). — М., 1996.
  • Кони А. Ф. Памяти Константина Дмитриевича Кавелина. — Санкт-Петербург, 1885
  • Корсаков Д. А. Кавелин, Константин Дмитриевич // Русский биографический словарь : в 25 томах. — СПб., 1897. — Т. 8: Ибак — Ключарев. — С. 358–373.
  • Корсаков Д. А. К. Д. Кавелин. Материалы для биографии. Из семейной переписки и воспоминаний // Вестник Европы. 1886, № 1-8, 10,11; 1887, № 4-5; 1888, № 5.
  • Корсаков Д. А. Жизнь и деятельность К. Д. Кавелина // Собрание сочинений. Т. 1-4. — СПб., 1897—1900. — Т. 1. — С. IX—XXX.
  • Мякотин В. А. К. Д. Кавелин и его взгляды на русскую историю // «Русское богатство». — 1892. — № 2.
  • Спасович В. Д. Воспоминания о К. Д. Кавелине// Собрание сочинений. Т. 1-4. — СПб., 1897—1900. — Т. 2. С. VII—XXXI
  • Бажов C. И. Кавелин // Новая философская энциклопедия : в 4 т. / пред. науч.-ред. совета В. С. Стёпин. — 2-е изд., испр. и доп. — М. : Мысль, 2010. — 2816 с.
  • Кавелин, Константин Дмитриевич. Русский национальный интерес. Издательский Дом «Экономическая газета». — 2010. — ISBN 978-5-900792-70-5
  • Константин Кавелин: забытый мыслитель и правовед // «Московские ведомости». — 14.11.2014
  • Константин Кавелин и славянофильство: в поисках русского пути // «Московские ведомости». — 21.11.2014
  • Куприянов П. С. КАВЕЛИН Константин Дмитриевич // Императорский Московский университет: 1755—1917: энциклопедический словарь / составители А. Ю. Андреев, Д. А. Цыганков. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 286—287. — 894 с. — 2000 экз. — ISBN 978-5-8243-1429-8.
  • Педагогические идеи К. Д. Кавелина // «Московские ведомости». — 28.01.2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Корсаков Д. Кавелин, Константин Дмитриевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1897. — Т. 8. — С. 358—373.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 М. Д., Нечаев В. Кавелин, Константин Дмитриевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIIа. — С. 803—809.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кавелин Константин Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Кавелин, Константин Дмитриевич (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 11. — С. 217.
  5. Несколько позже он сблизился с другими славянофилами — А. С. Хомяковым, Аксаков, К. С. Аксаковым, Ю. Ф. Самариным.
  6. Кафедру истории русского законодательства занимал в это время Ф. Л. Морошкин.
  7. В 1847 году в первом номере «Современника» в статье «Взгляд на юридический быт Древней России», являвшейся разбором книги Терещенко «Быт русского народа», Кавелин указал, как следует пользоваться этнографическим материалом для восстановления древнейших стадий народного быта.
  8. Словарь Половцова указывает источником конфликта недоразумения на почве семейных отношений (Кавелин и Крылов были женаты на родных сёстрах), приведшей к «профессорской истории».
  9. 9,0 9,1 Мелентьев Ф.И. Воспитание и образование наследника престола в проектах В.П. Титова 1856–1858 гг. // Вестник Университета Дмитрия Пожарского. — 2017. — № 1 (5). — С. 41–43.
  10. В статье «О новых условиях сельского быта», помещено было лишь извлечение из «записки» Кавелина об освобождении крестьян. На эту статью обращено было внимание, и в одном из заседаний совета министров Александр II выразил неудовольствие по поводу назначения Кавелина преподавателем наследника.
  11. Корсаков Д. А. К. Д. Кавелин. Материалы для биографии. Из семейной переписки и воспоминаний // Вестник Европы (1866—1918)|Вестник Европы. — 1886. — № 11. — С. 189.
  12. Кавелин К. Д. Задачи этики//Собр. Соч. Т. 3. С.928.
  13. Кавелин К. Д. Задачи психологии//Собр. Соч. Т. 3. С. 616.
  14. Кавелин К. Д. Задачи этики//Собр. Соч. Т. 3. С.1001-1002.
  15. Кавелин К. Д. Взгляд на юридический быт древней//Кавелин К. Д. Русский национальный интерес. М.: Издательский Дом «Экономическая газета», 2010. С. 251.
  16. Кавелин К. Д. Мысли и заметки о русской истории//Наш умственный строй. С.210-212.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Կավելին» հոդվածին։