Կոնստանտին Յակովլևիչ Լիստով (սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1900, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 6, 1983(1983-09-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։ Ծնողները կրկեսի արտիստներ էին (հայրը՝ մարմնամարզիկ, մայրը՝ պարուհի) և ընտանիքը հաճախ էր տեղից տեղ տեղափոխվում[2]։

Կոնստանտին Լիստով
Ծնվել էսեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1900
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 6, 1983(1983-09-06) (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍարատովի Լ․ Սոբինովի անվան պետական ​​կոնսերվատորիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և դաշնակահար
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Հինգ տարեկան հասակից սովորել է երաժշտություն (մանդոլինի|մանդոլինի) և ելույթ է ունեցել բեմում։ Մանկուց սիրել է ծովը, ավելի ուշ նա շատ երգեր է նվիրել ծովին ու նավաստիներին։ 1917 թվականին ավարտել է ռուսական երաժշտական ընկերության երաժշտական ուսումնարանը (Ցարիցին։ 1918-1919 թվականներին ծառայել է 32-րդ գնդացրային գնդում (աշխատավոր-գյուղացիական Կարմիր բանակ), մասնակցել է Ցարիցինի ռազմաճակատի մարտերին։ Նրա հայրը գնդացրային գնդի զինկոմիսար էր, իսկ մայրը՝ հոսպիտալի զինվորական կոմիսար։ 1919 թվականին ռևվոենխորհրդի ղեկավարության կողմից գործուղվել է սովորելու Լ. Վ.Սոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայում։ Ավարտել է կոնսերվատորիան 1922 թվականին, միաժամանակ աշխատել է դաշնակահար և դիրիժոր Սարատովի մանրանկարների թատրոնում։ 1923 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել է Համառուսաստանյան Պրոլետկուլտի թատրոնում, գրում է ներկայացումների երաժշտությունը։ 1925 թվականից «Կապույտ վերնաշապիկի» երաժշտական թատրոններից մեկի ղեկավարն է եղել։ 1934 թվականից Մամուլի տան տեսարանների թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր էր։ Երաժշտություն է գրել թատրոնի մի քանի ներկայացումների համար։ 1930-ականներից սկսվում է Լիստովի փառքը որպես առաջին կարգի երգահանի։ Նա նաև հիանալի դաշնակահար էր, հանդես էր գալիս համերգներով։ 1938 թվականից եղել է դիրիժոր Մոսկվայի օպերետտա թատրոնում։ Պատերազմի տարիներին եղել է երաժշտական խորհրդատու Կարմիր բանակի ռազմածովային ուժերի գլխավոր քաղաքական կառավարումում։ Մահացել է սեպտեմբերի 6-ին (1983 թվական), թաղված է Մոսկվայում Կունցևսկի գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

Ստեղծագործական խմբագրել

Կոնստանտին Լիստովը երաժշտություն է գրել ռադիոհաղորդումների և ներկայացումների համար (տարբեր նվագախմբային գործիքային ստեղծագործություններ)։ Բայց նրա տաղանդի գլխավոր ուղղությունը զանգվածային երգն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Листов Константин Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Lobanova M. Nikolaj Andreevič Roslavec und die Kultur seiner Zeit. — Frankfurt am Main, 1997. — S. 91.