Կոնստանտին Գոլուբև

խորհրդային զորապետ, գեներալ-լեյտենանտ

Կոնստանտին Գոլուբև (ռուս.՝ Константи́н Дми́триевич Го́лубев, մարտի 27, 1896(1896-03-27), Պետրովսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 9, 1956(1956-06-09), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորապետ, գեներալ-լեյտենանտ, Հայրենական պատերազմի տարիներին բանակի հրամանատար։

Կոնստանտին Գոլուբև
Konstantin Golubev.jpg
մարտի 27, 1896(1896-03-27) - հունիսի 9, 1956(1956-06-09) (60 տարեկան)
ԾննդավայրՊետրովսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր10th Army?, 13th Army? և 43rd Army?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Գերմանա-խորհրդային ռազմաճակատ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, I աստիճանի Կուտուզովի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Knight's Cross of the Virtuti Militari? և Գրյունվալդի Խաչի 2-րդ աստիճանի շքանշան
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

Կոնստանտին Դմիտրիևիչ Գոլուբևը ծնվել է 1896 թվականի մարտի 27-ին ներկայիս Սարատովի մարզի Պետրովսկ քաղաքում։ 1915 թվականից հանդես է եկել ցարական բանակում։ 1916 թվականին ավարտել է Թելավի պրապորշչիկների դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հարավ-Արևմտյան ռազմաճակատի վաշտի հրամանատար, պատերազմն ավարտել է պորուչիկի կոչումով։ 1918 թվականից հանդես է եկել Կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է դասակի, վաշտի և գնդի հրամանատար։ 1926 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան։ 1928 թվականից եղել է 29-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, 1933 թվականից` 22-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1939 թվականին Կ. Դ. Գոլուբևը նշանակվում է Մ. Վ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի ավագ դասախոս, 1941 թվականի մարտին` Արևմտյան հատուկ ռազմական օկրուգի 10-րդ բանակի հրամանատար։

Հայրենական Մեծ պատերազմի սկզբում 10-րդ բանակը Բելոստոկի շրջանում ընթացող սահմանային մարտերի ընթացքում շրջափակման մեջ է ընկնում։ Ոչ խոշոր ջոկատով Գոլուբևին հաջողվում է ճեղքել շրջափակումը, և հուլիսի վերջերին նա նշանակվում է 13-րդ բանակի հրամանատար, որն այդ ժամանակահատվածում մարտեր էր մղում Սմոլենսկի տակ[1]։

  1941 թվականի օգոստոսին ընկեր Դոնցևը, գլխավորելով մարտիկների խումբը, մարտերով ճեղքում է շրջափակումը առանց անձնակազմից կորուստներ ունենալու։ Միաժամանակ ընկ. Դոնցևը փրկում և շրջափակումից դուրս է բերում գեներալ-մայոր Գոլուբևին և 10-րդ բանակի Ռազմաօդային ուժերի պետին, որոնք գտնվում էին թշնամու թիկունքում տեղակայված խուտորներից մեկում։
- Ռուսական պետական ռազմական արխիվի տեղեկություններով (ф. 38650, оп.1, д.851, л.160:
 


1941 թվականի հոկտեմբերի 15-ին Կ. Դ. Գոլուբևը նշանակվում է 43-րդ բանակի հրամանատար։ Նրա ղեկավարությամբ բանակը հաջողությամբ մասնակցում է Սմոլենսկի և Վիտեբսկի ուղղությամբ մղվող հարձակողական գործողություններին։ 1944 թվականի գարնանը Վիտեբսկի տակ մղվող մարտերում գեներալ-լեյտենանտ Գոլուբևը ծանր վիրավորվում է և կազդուրվելուց հետո գտնվում Գլխավոր շտաբի ռազմակայանի տրամադրության տակ։ 1944 թվականի հոկտեմբերից մինչև պատերազմի վերջը Կ. Դ. Գոլուբևը ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից Գերմանիայից և դաշնակից երկրներից խորհրդային քաղաքացիների հայրենադարձության գործերով ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի լիազորի առաջին տեղակալն է եղել։ Պատերազմից հետո մինչև 1949 թվականը զբաղեցրել է նույն պաշտոնը, այնուհետև մինչև 1956 թվականը կատարել է մանկավարժական և ռազմա-գիտական աշխատանքներ։

Կոնստանտին Դմիտրիևիչ Գոլուբևը մահացել է 1956 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում։

ՊարգևներԽմբագրել

  • Լենինի շքանշան (21.02.1945 թ.[2])
  • Կարմիր Դրոշի չորս շքանշան (այդ թվում 03.11.1944 թ.[2], 1949 թ.[2])
  • Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (22.09.1943 թ.)
  • Մեդալներ
  • Արտասահմանյան շքանշաններ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել