Բացել գլխավոր ցանկը

Կոնստանտին Կոնստանտինի Արցեուլով (ռուս.՝ Константин Константинович Арцеулов ; մայիսի 29, 1891, Յալթա, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս օդաչու, նկարիչ: Նա աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թոռը։ Հայտնի է, որ Այվազովսկու առաջին կինն ամեն ինչ արել է, որ դուստրերն ամուսնանան ոչ հայերի հետ: Ծովանկարչի տաղանդավոր թոռներն, այնուամենայնիվ, որպես մարդ ձևավորվել են իրենց հանճարեղ պապի անմիջական ազդեցության տակ:

Կոնստանտին Արցեուլով
Арцеулов.jpg
Ծնվել էմայիսի 29 (հունիսի 10), 1891
ԾննդավայրՅալթա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 18, 1980(1980-03-18)[1] (88 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ծնողներհայր՝ Կոնստանտին Արցեուլով
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
Konstantin Konstantinovich Artseulov Վիքիպահեստում

Կոնստանտին Արցեուլով: Աշխարհում առաջին թռչող սարքերով երկնքում ճախրած, առաջին տիեզերանավերը տիեզերք ճամփած այս խիզախ մարդը առաջամարտիկ էր, նորարար, նախագծող օդաչու, նկարիչ... Իսկ կերպարվեստի ու հայրենասիրության առաջին դասերն Արցեուլովը ստացել է իր հանճարեղ պապից` Թեոդոսիայի արվեստանոցում:

Թոռներից էլ, թերևս, ամենաշատը նա է նման պապին: Աշխարհում առաջին անգամ նա է ինքնաթիռով ոլորապտույտ կատարել։

ԿենսագրությունԽմբագրել

Կոնստանտին Արցեուլովը ծնվել է 1891 թվականին մասնագիտությամբ ծովայինների հետնորդ Կոնստանտին Արցեուլովի ընտանիքում։ Պապը՝ Նիկոլայ Արցեուլովն էր, իսկ մայր Ժաննա Արցեուլովան էր, Հովհաննես Այվազովսկու աղջիկը։

Սովորել է ծովային կադետների կորպուսում (1906 - 1908), ապա ընդունվել աշխատանքի Սանկտ Պետերբուրգում գտնվող ավիացիոն գործարանում, ինչին զուգահեռ սովորել է ամառային դպրոցում և զբաղվել պլաներիզմով (սավառնարվեստ, ճախրարվեստ)։ Իր պատրաստած պլաներով (սավառնակ) թռիչքներ է կատարել։ 1911 թվականին ստացել է օդաչու-ավիատորի դիպլոմ, 1912 թվականին Սևաստոպոլի աերոակումբում աշխատել է որպես հրահանգիչ։

 
Планер А-5 К.К. Арцеулова в полёте, 1923 г. Узун-Сырт

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին` սկզբում ծառայելով հեծելազորային գնդում որպես դասակի հրամանատար։ 1915 թվականին ռազմական օդաչուի քննություններ է հանձնել, որից հետո ծառայել է 18-րդ կորպուսի ավիացիոն ջոկատում կատարելով մոտ 200 թռիչք։ 1916 թվականին արդեն հաջողությամբ կատարել է 18 մարտական թռիչք։ Նույն թվականին էլ նշանակվել է Սևաստոպոլի ավիացիոն դպրոցի կործանիչ-օդաչուների պատրաստման բաժնի ղեկավար։

 
Արցեուլովի ծննդյան 100-ամյակին նվիրված ԽՍՀՄ փոստային ծրար (1991)

Հենց այստեղ պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։

Արցեուլովի աշակերտներից է եղել հայտնի օդաչու Վալերի Չկալովը։

Արցեուլովը որպես նկարիչԽմբագրել

 
ինքնաթիռի ոլորապտույտ

Ռազմական ծառայությունը թողնելուց հետո զբաղվել է նկարչությամբ, եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Նկարազարդել է մոտ 50 գիրք, «Техника — молодёжи» թերթի 240 համար, նկարազարդել է նաև «За оборону», «Крылья Родины», «Юный техник», «Моделист-конструктор» թերթերը։

ԵրկերԽմբագրել

  • К. К. Арцеулов, На заре советского планеризма, Крылья Родины, М, ДОСААФ, 1973, համար 10, էջեր՝ 15, 16 (ռուս.)
  1. Internet Speculative Fiction Database — 1995.