Կոնստանտին Անդրոնիկաշվիլի

Կոնստանտին Անդրոնիկաշվիլի (վրաց.՝ კონსტანტინე ანდრონიკაშვილი, դեկտեմբերի 20 1887 (հունվարի 1 1888), Ղվարել, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 2, 1954(1954-07-02), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային ռեժիսոր և մանկավարժ, դրամատուրգ, թարգմանիչ։

Կոնստանտին Անդրոնիկաշվիլի
վրաց.՝ კონსტანტინე ანდრონიკაშვილი
Ծնվել էդեկտեմբերի 20 1887 (հունվարի 1 1888)
ԾննդավայրՂվարել, Թելավի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 2, 1954(1954-07-02) (66 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓարիզի համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումթատերական ռեժիսոր, դրամատուրգ և թարգմանիչ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Անդրոնիկաշվիլին ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 8-ին (դեկտեմբերի 20-ին) Ղվարելում։

1906-1910 թվականներին սովորել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանի գրականության ֆակուլտետում։ Միաժամանակ աշխատել է «Օրդեոն» թատրոնում Անդրե Անտուանի մոտ, որտեղ ուսումնասիրել է ռեժիսուրա։

1911-1931 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Վրաստանի տարբեր թատրոններում, 1931—1945 թվականներին՝ ԽՍՀՄ տարբեր թատրոններում (Գորկի, Կույբիշև և այլն), մասնավորապես Սարատովի Ի. Սլոնովի անվան դրամայի ակադեմիական թատրոնում[1]։

1945 թվականից Կոնստանտին Անդրոնիկաշվիլին դերասանական վարպետություն է դասավանդել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում (1947 թվականից՝ պրոֆեսոր)։ Միաժամանակ որպես ռեժիսոր աշխատել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում։

Հեղինակ է մի շարք պիեսների։ Վրացերեն է թարգմանել Սոֆոկլեսի, Մոլիերի, Լոպե դե Վեգայի և այլոց պիեսներից։

Կոնստանտին Անդրոնիկաշվիլին մահացել է 1954 թվականի հուլիսի 2-ին Թբիլիսիում։

Կոչումներ խմբագրել

  • Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել