Բացել գլխավոր ցանկը

Կոնստանդին Մենիե (Meunier) (ապրիլի 12, 1831, Էտերբեկ-ապրիլի 4, 1905, Բրյուսել), բելգիացի քանդակագործ և նկարիչ։

Կոնստանդին Մենիե
Max Liebermann Constantin Meunier.jpg
Ծնվել էապրիլի 12, 1831(1831-04-12)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԷտերբեկ, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա
Վախճանվել էապրիլի 4, 1905(1905-04-04)[1][2][3][4][5][6][8][7] (73 տարեկանում)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա[9]
ԿրթությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Ոճռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներQ17490775?
ՈւսուցիչՖրանսուա Ժոզեֆ Նավեզ
ԱնդամակցությունKunst van Heden?
ԶավակներԿառլ Մենիե
Constantin Meunier Վիքիպահեստում

Աշակերտել է եղբորը՝ Ժ. Բ. Մենիեին, Բրյուսելի Գեղարվեստի ակադեմիայում՝ Ֆ. Ժ. Նավեզին։ 1851 թվականին սկսել է որպես ակադեմիական ուղղության քանդակագործ, սակայն շուտով անցել է գեղանկարչությանը։ Դ. Կարբեի, Ֆ. Միչեի արվեստի և Շ. դե Գրուի ազդեցությամբ ուժեղացել են Մենիեի ստեղծագործության ռեալիստական գծերը, որոնք դրսևորվել են կրոնական և պատմական սյուժեներով գունանկարներում։ 1870-1880-ական թվականներին Բելգիայի արդյունաբերական շրջաններն ու Իսպանիա կատարած ուղևորությունները Մենիեին հանգեցրել են նոր թեմայի՝ բանվորների, նրանց աշխատանքային առօրյայի պատկերմանը («Հանքահոր» բազմաֆիգուր եռանկար, մոտ 1878, Կ. Մենիեի թանգարան, Բրյուսել)։ 1880-ական թվականների կեսերին վերադարձել է քանդակագործությանը։ Կերտելով տարբեր մասնագիտության տեր բանվորների կերպարներ՝ Մենիեն ձգտել է աշխատանքային թեմային հաղորդել հերոսական հնչողություն («Մրճահար», 1885, բրոնզ, Կ. Մենիեի թանգարան), ցույց տալ կապիտալիստական լծի ծանրությունը («Ձուլողը», բրոնզ, 1886, Հին արվեստի թանգարան, Բրյուսել)։ Մենիեի քանդակներն աչքի են ընկնում ընդհանրացվածությամբ, հաճախ՝ կերպարների այլաբանությամբ ու մանրամասների դիպուկ պատկերմամբ, գրաֆիկական արտահաւտիչ ուրվագծով, բրոնզյա մակերեսի գեղանկարչական մշակումով։ 1880-ական թվականներին աշխատել է «Հուշարձան աշխատանքին» կոմպոզիցիայի վրա (ավարտվել է Մենիեի մահից հետո, բացումը՝ 1930, Բրյուսել)։ Մենիեի արվեստը մեծ նշանակություն է ունեցել բանվորական շարժումների հետ կապված 20-րդ դարի ռեալիստական արվեստի զարգացման համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Constantin Meunier
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  7. 7,0 7,1 Dictionnaire des WallonsCommunauté française de Belgique, Institut Jules-Destrée.
  8. Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
  9. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 461