Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կոստանդին Հարությունի Հակոբյան (մարտի 14 (27), 1901[1][2], Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 16, 1974(1974-03-16)[1][2], Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային անասնաբույծ, սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։

Կոստանդին Հակոբյան
Ծնվել էմարտի 14 (27), 1901[1][2]
Վարդաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 16, 1974(1974-03-16)[1][2] (72 տարեկան)
Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույծ, ընտրասերիչ և դասախոս
Հաստատություն(ներ)Օրենբուրգի պետական ​​ագրարային համալսարան[1][2] և Տավարի անասնաբուծության համառուսական հետազոտական ​​ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրհեստական ընտրություն[1] և անասնապահություն[1]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1932)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1956)
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ բրոնզե մեդալ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1932 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։

1937-1958 թվականներին եղել է Օրենբուրգի մսակաթնատու տավարաբուծության ԳՀԻ-ի գիտության գծով տնօրենի տեղակալ, 1958 թվականից՝ Օրենբուրգի գյուղատնտեսական ինստիտուտի տավարաբուծության ամբիոնի վարիչ։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Գիտական աշխատանքները նվիրված են ԽՍՀՄ-ում մսատու տավարաբուծության զարգացման հարցերին։

Ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար 1950 թվականին Հակոբյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ։

Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, ԺՏՆՑ արծաթե և բրոնզե մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71