Կոնիսպոլ
Կոնիսպոլ (ալբ․՝ Konispol), քաղաք հարավային Ալբանիայում։ Գտնվում է Ալբանիայի ու Հունաստանի սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ Վլյորա գավառի Սարանդայի շրջանում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 2,123 մարդ[1]։ Կոնիսպոլ քաղաքy Çiflik գյուղի հետ կազմում է համանուն շրջանը[2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կոնիսպոլ | |||
ալբ․՝ Konispol | |||
| |||
Երկիր | Ալբանիա | ||
Գավառ | Վլյորայի գավառ | ||
Շրջան | Սարանդայի շրջան | ||
ԲԾՄ | 397 մ | ||
Խոսվող լեզուներ | ալբաներեն | ||
Բնակչություն | 2123 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | ալբանացիներ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոստային դասիչ | 9705 | ||
Ավտոմոբիլային կոդ | SR | ||
Պաշտոնական կայք | bashkiakonispol.gov.al | ||
| |||
Քաղաքը տեղակայված է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 191 կմ հեռավորության վրա, իսկ Հունաստանի Սայադա քաղաքից հեռավորթյունը կազմում է 4 կմ։
Կոնիսպոլի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Քաղաքը հանդիսանում է չամյան ալբանացիների համայնքի մշակութային կենտրոնը։ Քաղաքում տեղադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում չամյան ալբանացիներին Հունաստանից վտարելու դեպքերի հուշարձանը. չամյան ալբանացիներին Հունաստանից վտարվել էին ապստամբների հետ համագործակցելու և հունական կառավարության դեմ բազմաթիվ հանցագործություններ գործելու պատճառով։
Կոնիսպոլի քարանձավներ խմբագրել
1992 թվականին քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել են 7 քարանձավներ, որտեղ պահպանվել են վերին պալեոլիթից մինչև երկաթի դարի բնակության հետքեր։
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «2011 census results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Greece – Albania Neighbourhood Programme». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնիսպոլ» հոդվածին։ |