Կոնդի թունել
Տեսակթունել
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Քարտեզ
Քարտեզ

Կոնդի թունել, հետիոտնային թունել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը կապում է Դիանա Աբգարի այգին Հրազդանի կիրճի փողոցի և Երևանի մանկական երկաթուղու հետ[1]։ Թունելն անցնում է Երևանի գլխավոր փոստի շենքի տակով և պատմական Կոնդ թաղամասի հյուսիսարևելյան հատվածով[2]։

Պատմություն

խմբագրել
 
Կոնդի թունելի ընդհանուր տեսարան

Հրազդանի կիրճը Երևանի կենտրոնի հետ կապող թունելները Ալեքսանդր Թամանյանի մտահղացումն է որպես Գլխավոր պողոտայի (այգու պողոտա) շարունակություն[3], որը կտրում է քաղաքը հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք։ Թամանյանի կարծիքով Հրազդանի կիրճը պետք է ծառայեր որպես հանգստի գոտի երևանցիների համար՝ մարդկանց հնարավորություն տալով վայելել գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը։ Նա ծրագրել էր երկու թունել, որոնք դյուրանցում կլինեին դեպի Հրազդանի կիրճ, և որոնց միջով կիրճի մաքուր օդը կհասներ քաղաքի կենտրոն[4]։

Թունելների շինարարությունը սկսվել է 1940-ական թվականներին՝ Թամանյանի մահից հետո։ Պատերազմի ժամանակ նրանք պետք է ապաստան ծառաեին[5]։ Շինարարության ավարտի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն 1952 թվականին թունելն արդեն գոյություն է ունեցել[6]։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ սկզբում տրանսպորտային միջոցներն են անցել թունելով, սակայն շինարարությունից անմիջապես հետո թունելներից մեկը փակվել է, իսկ երկրորդը վերափոխվել է որպես հետիոտնային։

 
«Հովազ» քանդակը Հրազդանի կիրճի կողմի ելքի մոտ

Երևանում մետրոպոլիտենի կառուցումից հետո թունելների միջոցով Բարեկամություն կայարանից դեպի Երևանի էլեկտրական լամպերի գործարան տանող նոր գիծ կառուցելու նախագիծ է եղել։

Շինարարություն և ներկա վիճակ

խմբագրել

Կոնդի թունելը բաղկացած է երկու զուգահեռ թունելներից՝ յուրաքանչյուրը 460 մետր երկարությամբ։ Աջ թունելը, երբ դիտում ենք Դիանա Աբգարի այգուց, վթարային վիճակի պատճառով արգելափակված է (հնարավոր է փլուզում, ձախը բաց է անցման համար[7][8]։ Թունելի ներսում 24-ժամյա լուսավորություն է կազմակերպվում կեռմանաձև լամպերով[9][10]։

Թունելի պատերը շատ տեղերում ընկել են հողի ծանրության տակ, թունելի ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել որպես արտակարգ իրավիճակ։ Թունելը հայտնի վայր է գրաֆիտի նկարիչների համար, նրա պատերը ծածկված են բազմաթիվ գրություններով և պատկերներով։

Թունելի հյուսիսարևմտյան ելքի մոտ 1994 թվականին տեղադրվել է սև տուֆից պատրաստված «Հովազ» քանդակը, որը ստեղծել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը[11]։ Հարավարևելյան մուտքի դիմաց նախկինում եղել է շատրվանների կասկադ[12][13], որը նախագծել է ճարտարապետ Արմեն Զարյանը։ 2010-ականներին շատրվաններն ապամոնտաժվել են հնամաշության պատճառով[14], այժմ դրանց տեղում կա ավտոկայանատեղի և ծովային թեմատիկայով վարդագույն տուֆից փոքրիկ հուշարձան։

Թունելի ապագան

խմբագրել

Տարիների ընթացքում Կոնդի թունելը բազմիցս առաջարկվել է բարեկարգել՝ այն դարձնելով քաղաքի տեսարժան վայր։ Օրինակ՝ 2017 թվականին առաջարկ եղավ այնտեղ կազմակերպել արվեստի կենտրոն՝ արվեստի և քանդակի պատկերասրահ[15]։ 2019 թվականին թունելում տեղի ունեցավ Թունելի արվեստի մեկօրյա փառատոն[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Пешеходный туннель Конд (Ереван - Армения)». autotravel.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Mark (2019 թ․ հունիսի 2). «Kond Pedestrian Tunnel in Yerevan, Armenia | Soviet architecture». Kathmandu & Beyond (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Генплан Еревана, выполненный Александром Таманяном». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Статья о Детской железной дороге на сайте mediamax.am». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Репортаж о тоннеле на канале a1plus». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Фотография северо-западного входа в тоннель, сделанная в 1952 году». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. Emmanuel (2022 թ․ ապրիլի 28). «8 impressive hidden gems in Yerevan you don't want to miss!». Armenia Travel Tips (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. «Городские легенды Еревана». tutu.livejournal.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. «Отчёт путешественника Дениса Блища о тоннеле Конд». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «Отчёт путешественника Андрея Маркелова о Ереване». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. «О скульптуре «Леопард» на сайте visityerevan.am». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «Снимок 1982 года». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Вид от Главпочтамта, 1984 год». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. «Информация о фонтанах». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
  15. ««Լույս»-ի կրթաթոշակառուն առաջարկում է Կոնդի թունելում պատկերասրահ հիմնել».
  16. «8 июня состоится городской фестиваль искусств «Туннель»». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.