Կոնդե Մոնտրոզ Նաստ (անգլ.՝ Condé Montros Nast,մարտի 26, 1873(1873-03-26)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 19, 1942(1942-09-19)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան «Condé Nast Publications» առաջատար հրատարակչատան հիմնադիր, որի հայտնի ամսագրերից են՝ «Vanity Fair», «Vogue» և «Thy New Yorker»:

Կոնդե Նաստ
անգլ.՝ Condé Nast
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1873(1873-03-26)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 19, 1942(1942-09-19)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳեյթ օֆ հևն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
Մասնագիտությունլրագրող, հրատարակիչ և ձեռնարկատեր
ԱմուսինԿլարիսա Կուդեր[2] և Լեսլի Ֆոսթեր[2]
Ծնողներհայր՝ Ուիլյամ Ֆ. Նաստ[2], մայր՝ Եսթեր Ա. Բենուա[2]
ԵրեխաներՉառլի Ս. Նաստ[1], Նատիցա Նաստ Վարբուրգ[1][2] և Լեստլի Նաստ[1][2]
Ստորագրություն
Изображение автографа
 Condé Montrose Nast Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Կոնդե Մոնտրոզ Նաստը, որն անվանակոչվել է հորեղբոր՝ Կոնդե Բենուայի պատվին, ծնվել է Նյու Յորքում՝ Միջին Արևմուտքից սերված մի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ուիլյամ Ֆրեդերիկ Նաստը, եղել է ձեռնարկատեր և գյուտարար, ինչպես նաև որոշ ժամանակ աշխատել է Գերմանիայում՝ ամերիկյան դիվանագիտական ծառայությունում, միևնույն ժամանակ եղել է գերմանական ծագում ունեցող կրոնական հայտնի գործիչ։ Մայրը՝ Էսթեր Բենուան, եղել է ֆրանսիական ծագում ունեցող սենթլուիսցի բանկիր Օգյուստ Լյուի Բենուայի դուստրը, որի ընտանիքը գաղթել էր Կանադա, այնտեղից էլ` Միսսուրի նահանգ։

Ուիլյամ և էսթեր Նաստերը ունեցել են ևս երեք երեխա՝ Լուիս, Էթել և Էստել։

Նաստի մորաքույրը վճարել է նրա ուսման վարձը Ջորջթաունի համալսարանում, որը նա ավարտել է1894 թվականին։ 1897 թվականին նա ստացել է Սենթ Լուիսի Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանի դիպլոմ։

Կարիերա խմբագրել

 
Առաջին կինը՝ Կլարիսա Կուդերը
 
Կոնդե Նաստի գերեզմանը «Երկնքի դարպասներ» գերեզմանատանը

Ավարտելուց հետո Նաստը 1898 թվականին իր նախկին համադասարանցու մոտ աշխատանքի է տեղավորվել Coller´s Weekly շաբաթաթերթում որպես գովազդային մենեջեր, որտեղ աշխատել է մինչև 1907 թվականը։ Տասը տարավա ընթացքում գովազդի շնորհիվ նա ավելացրել է հրատարակության եկամուտները հարյուր անգամ։ Նա հրատարակել է գրքեր և «Lippincott's Monthly Magazine» ամսագիրը Ռոբերտ Մաքբրայդի հետ (McBride, Nast & Co.): Այդ ամսագրից հեռանալուց հետո Նաստը գնել է «Vogue»՝ այն ժամանակվա նյույորքյան փոքրիկ հասարակական ամսագիրը, և այն վերածել է նորաձևության մասին ամերիկյան գլխավոր ամսագրի։ Այնուհետև ընկերոջ՝ Ֆրենկ Քրաունինշիլդի հետ նա «Vanty Fair» ամսագիրը վերածել է ընդհանուր թեմաների վերաբերյալ նրբաճաշակ հրատարակությունների։ Այնտեղ տպագրվել են շատ նոր և որակյալ գրողներ, ինչպես նաև ժամանակակից արվեստի վերարտադրումներ։

Վերջիվերջո Նաստը դարձել է մի շարք ամսագրերի, այդ թվում՝ «House & Garden», «Vogue»-ի բրիտանական, ֆրանսիական և արգենտինական տարբերակների, «Jardins des Modes»-ի և «Glamour»-ի (կենդանության օրոք Նաստի ձեռք բերած վերջին ամսագիրը) սեփականատերը։ Երբ ուրիշ հրատարակիչներ պարզապես կենտրոնացել էին ամսագրերի տպաքանակի ավելացման վրա, Նաստը թիրախավորել էր ընթերցողների խմբերին՝ ըստ վերջիններիս եկամուտների չափի և ընդհանուր հետաքրքրությունների։

Մեծ ճգնաժամի տարիներին շատերի նման գրեթե սնանկացած Նաստն ապրել է իր կյանքի վերջին տարիները՝ փորձելով վերադարձնել նախկին կարողությունը։

Անձնական կյանք խմբագրել

Նաստն ամուսնացել է երկու անգամ։ Նրա կանայք են եղել՝

  • (Ժաննա) Կլարիսա Կուդերը, որը ժառանգել էր« Coudert Brothers» իրավաբանական ընկերությունը և դարձել գեղազարդիչ և զգեստների դիզայներ։ Ամուսնանալով 1902 թվականին, բաժանվելով 1919 թվականին և ամուսնալուծվելով 1925 թվականին՝ նրանք ունեցել են երկու երեխա՝ Չարլզ Կուդեր Նաստին և Նատիկու Նաստին։
  • Լեսլի Ֆոսթերը, Թենեսի նահանգապետ Ջորջ Ուայթ Բաքսթերի թոռնուհին, որի հետ նա ամուսնացել է 1928 թվականին, երբ Լեսլին 20 տարեկան էր, իսկ ինքը՝ 55: Լեսլի անունով դստեր լույս աշխարհ գալուց հետո նրանք ամուսնալուծվել են մոտավորապես 1930 թվականին։

1932 թվականից մինչև 1936 թվականը Նաստի կյանքի ուղեկիցն էր «Vanity Fair» ամսագրի խմբագիր Հելեն Բրաուն Նորդեն Լոուրենսոն[3][4]։

Մահ խմբագրել

Կոնդե Նաստը վախճանվել է 1942 թվականին և հուղարկավորվել Նյու Յորք նահանգի Հոութորն տարածաշրջանի «Երկնքի դարպասներ» գերեզմանատանը։ Նրա գերեզմանը գտնվում է 25-րդ հատվածում՝ Բեյբ Ռութի և Բիլլի Մարտինի գերեզմանների կողքին[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kindred Britain
  3. Patrick O'Higgins (1975 թ․ հունիսի 30). «Helen Lawrenson's Two Lives: Beer and Champagne, Kiss and Tell». The People. էջ Vol. 3 No. 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  4. Laurie Johnston (1982 թ․ ապրիլի 8). «Helen Lawrenson, 74, wrote about notable affairs». The New York Times.
  5. Husband and Wife Reunited: After a Separation of Thirteen Years, They Come Together, The New York Times, October 14, 1890, p. 3
  6. Condé Nast Dead; Publisher was 68, The New York Times, September 20, 1942, p. 39

Արտաքին հղումներ խմբագրել

  • Конде Наст (անգլ.) в энциклопедии St. James Encyclopedia of Popular Culture
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդե Նաստ» հոդվածին։