Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային թանգարան
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային թանգարան (ֆր.՝ Musée national de la République démocratique du Congo), Կոնգոյի էթնիկ խմբերի մշակույթի և պատմական ժամանակաշրջանների թանգարան։ Գտնվում է մայրաքաղաք Կինշասայում։ Այն պաշտոնապես տրվել է Կոնգոյի կառավարությանը Հարավային Կորեայի կողմից 2019 թվականի հունիսին[3]։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և cultural history museum? |
Երկիր | ԿԴՀ[1] |
Տեղագրություն | Կինշասա[1] |
Վայր | Lingwala?[2] |
Հասցե | Kinshasa, D.R. Congo - Kinshasa[2] |
Հիմնադրվել է | հունիսի 14, 2019[2] |
Տնօրեն | Henry Bondjoko? |
Հավաքածուի չափս | 12 000 արխիվային միավոր[2] |
Պատմություն
խմբագրելԹանգարանի շենքի կառուցումն արժեցել է 21 միլիոն ամերիկյան դոլար, որը ֆինանսավորել է Կորեական կոոպերացիոն ընկերությունը։ Այն կառուցվել է 33 ամիսների ընթացքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Կորեայի մասնագետների համատեղ ջանքերով, ովքեր ի վերջո ստեղծեցին ժամանակակից բոլոր լուծումները ընդգրկող ճարտարապետական կառույց։ Թանգարանն իրենից ներկայացնում է Հարավային Կորեայի կողմից Կենտրոնական Աֆրիկայում իրականացվող մշակութային քաղաքականության լայնածավալ ծրագրերից մեկը[4]։
Թանգարանը բացվել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի կողմից։ Անդրադառնալով աֆրիկյան մշակութային ժառանգությանն առնչվող օբյեկտների վերադարձին եվրոպական մի շարք թանգարաններից՝ Չիսեկեդին նշում է, որ իրենք աջակցում են նմանատիպ ծրագրերին, սակայն միայն գաղափարը բավարար չէ, այն պետք է ճիշտ իրագործել։ Նա ընդգծել է նաև այդ ժառանգության պահպանման խնդիրը՝ նշելով, որ մի բան է վերադարձնել մշակութային ժառանգությունը, և մեկ այլ բան՝ այն պահպանելը[5][6]։
Հավաքածու
խմբագրել6000 քառ․ մետր մակերեսով 3 հիմնական ցուցասրահներում պետք է ներկայացված լինեն 12,000 օբյեկտներ, այնուամենայնիվ Թանգարանների ազգային ինստիտուտի արտեֆակտների մեծ մասը պահվում է պահեստներում։ Սկզբնապես տնօրենը և գիտական անձնակազմը ներկայացնում էին Բրյուսելի Աֆրիկյան թանգարանի բելգիացի գիտնականները, բայց, բարեբախտաբար, այժմ Կոնգոյի գիտնականները հատուկ վերապատրաստումներ են անցնում Հարավային Կորեայում[7], ինչի շնորհիվ ընդլայնվել է մշակութային միջազգային համագործակցությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1247072703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://momaa.org/directory/national-museum-of-drc/
- ↑ «National Museum of DRC National Museum of DRC». MoMAA (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: Text "African Modern Online Art Gallery & Lifestyle" ignored (օգնություն) - ↑ «Digitalcongo.net». www.digitalcongo.net. Արխիվացված է օրիգինալից 2019-07-02-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
{{cite web}}
: Text "La RDC dotée d’un musée national moderne grâce à l’appui financier de la Corée du Sud" ignored (օգնություն) - ↑ Rédaction, La (2019 թ․ նոյեմբերի 23). «Inauguration du MNRDC: Félix Tshisekedi favorable à la restitution du patrimoine culturel congolais par la Belgique». Politico.cd (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Democratic Republic of Congo to inaugurate national museum» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «In Congo, a new national museum renews quest to reclaim history». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային թանգարան» հոդվածին։ |