Կոմս Մոնտե-Քրիստո (հեռուստասերիալ, 1998)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմս Մոնտե-Քրիստո (այլ կիրառումներ)
«Կոմս Մոնտե-Քրիստո» (ֆր.՝ Le Comte de Monte-Cristo), Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի համատեղ արտադրությամբ մինի սերիալ, որի ռեժիսորն է Ժոզե Դայանը։ Նկարահանվել է 1998 թվականին[1] Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ժերար Դեպարդիեն և Օռնելա Մուտին։
Կոմս Մոնտե-Քրիստո | |
---|---|
Ժանր | վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ, պատմական հեռուստասերիալ և հեռուստասերիալ սիրո մասին |
Ստեղծող | Ժոզե Դայան |
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Հիմք | Կոմս Մոնտե-Քրիստո |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժոզե Դայան |
Գլխավոր դերերում | Ժերար Դեպարդիե, Օռնելա Մուտի և Ժան Ռոշֆոր |
Սցենարիստ | Դիդիե Դեկուան |
Օպերատոր | Վիտորիո Ստորարո |
Երաժշտություն | Նրյունո Կուլե |
Մոնտաժ | Մարի-Ժոզեֆ Յոյոտ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 4 |
Էկրաններին է | սեպտեմբերի 7, 1998-ից սեպտեմբերի 28, 1998-ը |
Հեռուստաալիք | TF1 |
Ընկերություն | TF1 և MFE - MediaForEurope? |
Դիստրիբյուտոր | TF1 |
Սյուժե
խմբագրել1815 թվականին, իր և գեղեցկուհի Մերսեդեսի նշանադրության օրը, երիտասարդ ծովային կապիտան Էդմոն Դանտեսը առանց դատավարության և հետաքննության բանտարկվում է Իֆ ամրոցում։
Քսան տարի Դանտեսը անցկացնում է ամրոցի զնդաններում, մինչև նրան հաջողվում է փախչել։ Մոնտե-Քրիստո կղզում նա գտնnւմ է հեքիաթային գանձեր, որոնց մասին նրան պատմել է խցի հարևանը։ Ազատ ու հարուստ Դանտեսը մի տարի ճանապարհորդում է արևելքում։
Բայց հասնում է վրեժխնդրության ժամը, և նախկին գերին արդեն Փարիզի ճանապարհին էր` հանելուկային կոմս Մոնտե-Քրիստոյի դիմակի տակ։
Անհամար հարստությունը և նուրբ գործելաձևը Մոնտե-Քրիստոյին թույլ են տալիս առանց դժվարության մտնել փարիզյան բարձր հասարակություն։ Երեք դավադիրներից, որոնց պատճառով բանտում էր հայտնվել Դանտեսը, ոչ մեկը նրան չի ճանաչում։ Միայն Մերսեդեսը, որը դարձել էր չարագործ Մոնդեգոյի օրինական կինը, կասկածում էր սիրելիի վերադարձի մասին, ում թաղել էր իր մտքերի մեջ ավելի քան քսան տարի առաջ...
Մեկ իտալացի քահանայի տեսքով, մեկ անգլիացի լորդի դիմակով Մոնտե-Քրիստոն մտնում է իր թշնամիների կյանք, որպեսզի գտնի նրանց առավել խոցելի տեղերը և տա արժանի հակահարված։
Մերսեդեսից վրեժ լուծելու համար, Մոնտե-Քրիստոն Քամիլա դը լա Ռիշարդեին օգնության ձեռք է մեկնում։ Սակայն կոմսին խանդը ոչ պակաս ցավ էր պատճառում, քան Մերսեդեսին. նա մնացել էր կոմսի սիրելի կինը, ինչպես եղել էր միշտ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ժերար Դեպարդիե | Էդմոն Դանտես |
Օռնելա Մուտի | Մերսեդես |
Սերջո Ռուբինի | Բերտուչչո |
Ժան Ռոշֆոր | Ֆերնան Մոնդեգո |
Պիեռ Արդիտի | դատավոր Վիլֆոր |
Ֆլորանս Դարել | Քամիլա դը լա Ռիշարդե |
Քրիստոֆեր Թոմփսոն | Մակսիմիլլիան Մորել |
Ժյուլի Դեպարդիե | Վալենտինա դե Վիլֆոր |
Միշել Օմոն | Բարոն Դանգլար |
Ստանիսլավ Մերհար | Ալբեր դե Մորսեր |
Ռոլան Բլանշ | Կադրուս |
Ժորժ Մուստակի | աբբա Ֆաիրա |
Ինես Սաստրե | Գայդե |
Մատիա Սբրաջա | Լուիջի Վամպա |
Գիյոմ Դեպարդյո | երիտասարդ Էդմոն Դանտես |
Նայկե Ռիվելի | երիտասարդ Մերսեդես |
Էմանուել Բուզ | Լուի Ֆիլիպ I | Արքա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Граф Монте-Кристо» (Le Comte de Monte Cristo, 1998) (ռուսերեն), Վերցված է 2019-08-22-ին