Գիյոմ Ժան Մաքսիմ Անտուան Դեպարդյո (ֆր.՝ Guillaume Jean Maxime Antoine Depardieu, ապրիլի 7, 1971(1971-04-07)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[3] - հոկտեմբերի 13, 2008(2008-10-13)[4][1][2][…], Գարշ, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի դերասան, Ժերար Դեպարդիեի և Էլիզաբեթ Դեպարդիեի որդին, դերասանուհի Ժյուլի Դեպարդիեի ավագ եղբայրը։

Գիյոմ Դեպարդյո
Գիյոմ Դեպորդյոն 2005 թվականին
Ծնվել էապրիլի 7, 1971(1971-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[3]
Մահացել էհոկտեմբերի 13, 2008(2008-10-13)[4][1][2][…] (37 տարեկան)
Մահվան վայրԳարշ, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[3]
ԳերեզմանQ104831641?[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Մասնագիտությունդերասան և երգիչ
Ակտիվ շրջան1974—2008
Ծնողներհայր՝ Ժերար Դեպարդիե, մայր՝ Élisabeth Depardieu?
Ամուսին(ներ)Élise Ventre?
Երեխա(ներ)Louise Depardieu?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1971 թվականին, դերասաններ Ժերար և Էլիզաբեթ Դեպարդիեների ընտանիքում։ Ծնողները, նվիրելով իրենց ամբողջ կյանքը կինոյին և թատրոնին, քիչ ժամանակ են տրամադրել որդուն, ինչի պատճառով մանուկ հասակում Գիյոմը անհնազանդ էր և վատ էր սովորում։ Իր վարքի համար նրան վռնդում էին գրեթե բոլոր դպրոցներից, ուր ուղարկում էին իրեն ծնողները։ Դեռահասության շրջանում սկսեց օգտագործել ալկոհոլ, հաշիշ և հերոին, հաճախ խախտել օրենքը, զբաղվել գողությամբ։ Մի քանի անգամ դատապարտվել է ազատազրկման, տուգանքներ է վճարել։

1995 թվականին Սեն-Քլու թունելում դիմացի մեքենայից ընկնող ճամպրուկի պատճառով Գիյոմը ընկավ մոտոցիկլետից և աջ ծնկի լուրջ վնասվածք ստացավ։ 2003 թվականին, 32 տարեկանում, 8 տարի չդադարող անտանելի ցավերից հետո, չնայած հակաբիոտիկներով և մորֆինով բուժմանը, նա որոշում է աջ ոտքի ամպուտացիա անել և հետագայում պրոթեզ օգտագործել, որը կօգնի իրեն կրկին քայլել։

Հոսպիտալացվել է 2008 թվականի հոկտեմբերի 11-ին, Բուխարեստում, որտեղ նկարահանվում էր «Իկարի մանկությունը» ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսեր Դան Բուրլակը հայտնեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը արել է ամեն անհրաժեշտ բան դերասանին նույն երեկոյան հայրենիք վերադարձնելու համար։ Նկարահանումների ժամանակ նա ցավեր էր զգում դիաբետի և որովայնամզի բորբոքման պատճառով[7]։

Մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 13-ին, Գարշ քաղաքի (դեպարտամենտ Օ-դը-Սեն) հիվանդանոցում քանի որ վարակվել էր վիրուսով, որը թոքաբորբ էր առաջացրել[7][8][9]։

Անձնական կյանք խմբագրել

1999 թվականի դեկտեմբերի 30-ին Գիյոմն ամուսնացավ դերասանուհի Էլիզ Վանտրի հետ։ 2000 թվականին նրանք ունեցան դուստր՝ Լուիզա անունով։ 2004 թվականին Գիյոմ Դեպարդիեն և Էլիզ Վանտրը ամուսնալուծվեցին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974 ֆ Ոչ այնքան վատը Pas si méchant que ça Գիլյոմ, Պիերի որդին
1986 ֆ Ժան դե Ֆլորետ Jean de Florette
1990 ֆ Սիրանո դե Բերժերակ Cyrano de Bergerac
1990-1990 ս Անդիպչելիները Le Lyonnais Վելվետ / Velvet
1992 ֆ Աշխարհի բոլոր առավոտները Tous les matins du monde երիտասարդ Մարեն Մարե / Marin Marais jeune
1992 ֆ Անտեսանելի գաղտնագրեր Les Paroles invisibles
1993 ֆ Նուրբ թիրախ Cible émouvante Անտուան / Antoine
1994 ֆ Տղայի պատմություն, ով կցանկանար որևէ մեկին համբուրել L'Histoire du garçon qui voulait qu'on l'embrasse փինբոլ խաղացող
1995 ֆ Աշակերտներ Les Apprentis Ֆրեդ
1996 ֆ Սերը, ստեղծված նորից L'amour est à réinventer
1997 ֆ Զինվորի սերը Marthe Սիմոն
1997 ֆ Միությունը մատ է փնտրում Alliance cherche doigt Անդրե Լեշա / André Lechat
1997 ֆ Le Constat Le Constat
1997 ֆ Անանուն Sans titre
1998-1998 ս Կոմս Մոնտե Քրիստո Le Comte de Monte-Cristo երիտասարդ Էդմոնդ Դանտես / Edmond Dantès jeune
1999 ֆ Փոլա Իքս Pola X Պիեր
2000 ֆ Նա և նա 14-րդ հարկում Elle et lui au 14e étage Արթուր / Arthur
2000 ֆ Ավազով առևտուր անողները Les Marchands de sable Ստեֆան / Stéphane
2000-2000 ս Մերժյալները Les Misérables երիտասարդ Ժան Վալժան / Jean Valjean jeune
2001 ֆ Զայդե, փոքրիկ վրեժ Zaïde, un petit air de vengeance Սիմոն
2001 ֆ Ակվարիում L'aquarium Սիմոն
2001 ֆ Սեր և այլ տհաճություններ Amor, curiosidad, prozak y dudas Ուիլլի / Willy
2002 ֆ Ինչպես ինքնաթիռ Comme un avion Պիեր Սակո / Pierre Sako
2002 ֆ Պատվիր քո հորը Aime ton père Պոլ
2002 ֆ Հրեշտակի կաշի Peau d'Ange Գրեգուար
2002-2002 ս Նապոլեոն Napoléon Jean-Baptiste Muiron
2003 ֆ Հերթապահ դեղագործ Le Pharmacien de garde Ֆրանսուա Բարյե / François Barrier
2003 ֆ Ընթացք Process ամուսին
2004 ֆ Միլեդի Milady Ատոս
2005-2005 ս Անիծված արքաներ Les Rois maudits Լյուդովիկ X / Louis X
2006 ֆ Ամուրիներ Célibataires Բեն
2007 ֆ Ձեռք մի տուր կացինը Ne touchez pas la hache Armand de Montriveau
2007 ֆ Ֆրանսիա La France Էրիկ
2007 ֆ Կապված աչքերում Les Yeux bandés Բեն
2008 ֆ Պատերազմում De la guerre Շառլ
2008 ֆ Վերսալ Versailles Դամյեն
2008 ֆ Ամրոց Շվեցիայում Château en Suède Սեբաստյան
2008 ֆ Ստելլա Stella Ալան Բեռնար / Alain Bernard
2008 ֆ Անբաժաններ Les Inséparables Բորիս
2009 ֆ Իկարի մանկություն L'Enfance d'Icare Ջոնաթան Վոգել / Jonathan Vogel
2009 ֆ Գող Au voleur Բրյունո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 http://www.contactmusic.com/news.nsf/article/guillaume%20depardieu%20died%20at%2038_1083358
  5. https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article1935
  6. Bibliothèque nationale de France Record #140333466 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  7. 7,0 7,1 «Гийом Депардьё, скончавшийся в понедельник в Париже, был госпитализирован ещё в субботу в Бухаресте». Эхо Москвы. 14 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  8. NewsRu.com: Умер старший сын Жерара Депардьё — Гийом
  9. Nouvelobs.com: Guillaume Depardieu est mort Արխիվացված 2008-10-16 Wayback Machine(ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիյոմ Դեպարդյո» հոդվածին։