Կոմսոմոլսկի ճեմուղի (Տագանրոգ)
Կոմսոմոլսկի ճեմուղի (ռուս.՝ Комсомольский бульвар), ճեմուղի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի պատմական մասում։
Կոմսոմոլսկի ճեմուղի ռուս.՝ Комсомольский бульвар | |
---|---|
Կոմսոմոլսկի ճեմուղի, Պետրոս I-ի հուշարձանը | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 775 մետր |
Սկիզբ | Շևչենկոյի փողոց |
Ավարտ | Հունական փողոց |
Նախկին անվանում | Վորոնցովի փողոց |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Աշխարհագրություն
խմբագրելԿոմսոմոլսկի ճեմուղին գտնվում է Տագանի Ռոգ հրվանդանի ամենածայրին, Տագանրոգի ծովային նավահանգստի վերևում, Տագանրոգի պատմական մասում՝ Շևչենկոյի և Հունական փողոցների միջև։ Համարվում է քաղաքի ամենաոլորուն փողոցը[1]։
Կոմսոմոլսկի ճեմուղու երկարությունը 775 մ է[1]։ Շինությունների համարակալումը սկսվում է Շևչենկոյի փողոցից։
Կոմսոմոլսկի ճեմուղուց դեպի Տագանրոգի նավաշինական գործարան և ծովային նավահանգիստ տանում է Ծովային սանդուղքը, որը 1967 թվականին կառուցվել է ճարտարապետ Աշոտ Մեժլումյանի նախագծով[2]։
Պատմություն
խմբագրելԿոմսոմոլսկի ճեմուղու նախկին անվանումը եղել է Վորոնցովի փողոց[1]։
Հուշարձաններ
խմբագրել- Պետրոս I-ի հուշարձան[3][4]
- Խորհրդային կուսակցական աշխատողների հուշարձան[5]
- Կոմսոմոլսկի ճեմուղի, 43 հասցեում է գտնվում Ֆ. Պ. Պոկրովսկու տունը։ Նա Տագանրոգ է եկել 1865 թվականին Կիևից, որտեղ դասավանդել էր հոգևոր ճոմարանում։ Գալով Տագանրոգ` նա նշանակվեց օրենքի ուսուցիչ արական գիմնազիայում և շուտով մեծ ճանաչում ձեռք բերեց քաղաքում, հատկապես աշակերտների և նրանց ծնողների շրջանում։ Պոկրովսկին դասավանդել է նաև ապագա մեծ գրող Անտոն Չեխովին, որին կոչում էր Անտոշա Չեխոնտե։ Հենց այդ անունով էլ հետագայում մուտք գործեց գրականություն Անտոն Չեխովը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 34.
- ↑ Петровский К. По проекту таганрожца // Таганрогская правда. — 1997. — 1 ноября. — С. 3.
- ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — 230 с.
- ↑ Шапочка Е. А. Памятник Петру I // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 610. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 86.
- ↑ «ДОМ Ф. П. ПОКРОВСКОГО. Комсомольский бульвар, 43». Վերցված է 2017 Ապրիլ 4-ին.