Կոմի կուսական անտառներ

անտառներ

Կոմի կուսական անտառներ (կոմի՝ Комилӧн вӧрзьӧдлытӧм вӧръяс), Կոմի հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներ, որոնք տեղակայված են Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալների արևմտյան լանջերին։ Սա առաջին ռուսական բնության հուշարձանն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն ներառում է դաշտավայրային և լեռնային տունդրա, որը Եվրոպայում պահպանված Բորեալ ժամանակաշրջանի (Հոլոցեն) առաջնային անտառներ են ընդարձակ ջրաճահճային համակարգով։ Եվրոպայի ամենամեծ՝ 32.800 կմ² տարածքով կուսական անտառներն են[1]։

Կոմի կուսական անտառներ
Virgin Komi Forests*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Կոմի հանրապետություն, Ռուսաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ (vii), (ix)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 63°37′33″N 58°57′9″E
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1995  (19 նստաշրջան)
Համար 719
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կոմի կուսական անտառները պատկանում են ուրալյան տայգայի էկոհամակարգին։ Դրանք տեղակայված են Պեչորա-Իլիչյան արգելոցի և «Յուգիդ Վա» ազգային պարկի տարածքում։ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել է 1995 թվականին։ Անտառների արևմտյան մասը գտնվում է նախալեռնային գոտում, իսկ արևելյան մասը՝ լեռնային։ Անտառում մի քանի գետեր են հոսում։ Անտառային կենդանական աշխարհը (ֆաունան) ներառում է ավելի քան 200 տեսակի թռչուններ, ինչպես նաև ձկների և կաթնասուների շատ հազվագյուտ տեսակներ։ Անտառի ֆլորան ներկայացված է բույսերի հարյուրավոր տեսակներով, որոնց թվում կան հատուկ պահպանվող տեսակներ։

Առկա սպառնալիքներ խմբագրել

«Յուգիդ Վա» ազգային պարկի տարածքում իրականացվում է ոսկու արդյունահանում՝ միջազգային և Ռուսաստանի օրենքների խախտմամբ։ Չնայած շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի որոշմանը (այս անօրինական գործունեության մեջ ներգրավված ընկերությունները պարտավոր են կասեցնել ազգային պարկում հանքախուզական աշխատանքները)՝ ոսկու հանքավայրերը շահագործվում են։

Կոմի Հանրապետության Գերագույն դատարանը ընդունել է, որ ազգային պարկի սահմանների տեղափոխելու մասին հանրապետության ղեկավարի որոշումը անօրինական է։ Համաձայն այդ որոշման՝ ոսկու արդյունահանման շրջանը հեռացված էր ինչպես ազգային պարկի տարածքից, այնպես էլ համաշխարհային ժառանգության վայրից։ Այնուամենայնիվ, հանրապետության ղեկավարների՝ Գայզերի և Գապլիկովի կողմից ձեռնարկված սահմանները տեղափոխելու փորձերը դեռ շարունակվում են, ինչը խստորեն դատապարտվում է ազգային և միջազգային բնապահպանական կազմակերպությունների կողմից[2][3][4][5]։

Գրականություն խմբագրել

  • Девственные леса Коми / Под ред. Таскаев, Анатолий Иванович. — М.: Дизайн. Информация. Картография, 2005. — 352 с. — 2000 экз. — ISBN 5-287-00262-9 (в пер.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Девственные леса Коми». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  2. «Девственные леса Коми на сайте Greenpeace». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  3. «Глава Коми попросил у вице-премьера правительства России изъять земли нацпарка «Югыд ва» для добычи полезных ископаемых. Пока это запрещено законом».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. «Глава Республики Коми просит вице-премьера нарушить закон». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  5. «Комитет всемирного наследия отмечает угрозу российским объектам». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 719
ռուս..անգլ..ֆր.