Կոմիտասի հուշարձան (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Կոմիտասի հուշարձան | |
---|---|
Կոմիտասի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/124 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1988 |
Գտնվում է | Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում |
Բարձրություն | 3 մ |
Քանդակագործ(ներ) | Արա Հարությունյան |
Ճարտարապետ(ներ) | Ֆենիքս Դարբինյան |
Հիմնադրում | 1969 |
Նյութ | բրոնզ, գրանիտ |
Շինարարության ավարտ | հունվարի 8, 1988 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։
Պատմություն
խմբագրել1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։
Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում[1]։
Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է[2]։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Կոմիտասի հուշարձանը խոշոր պլանով
-
Կոմիտասի հուշարձանը խոշոր պլանով
-
Կոմիտասի հուշարձանը երեկոյան
-
Կոմիտասի հուշարձան. տեսք կողքից
-
Կոմիտասի արձանն Երևանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
- ↑ Կոմիտաս, 1988թ
Արտաքին հղումներ
խմբագրել- Հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոմիտասի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |