Կոմիտասի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Կոմիտասի հուշարձան, հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վասիլեոստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում։
Կոմիտասի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ) | |
---|---|
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելՀայ մեծ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում՝ 2015 թվականի նոյեմբերի 6-ին[1]։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ, պետերբուրգցիներ[2]։
Տվյալներ
խմբագրելԳրանիտե հուշարձանի բարձրությունը 3,3 մետր է, պատվանդանը՝ 1,7 մետր։