Կոմիտասի հուշարձան (Փարիզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտասի հուշարձան (այլ կիրառումներ)
Կոմիտասի հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ «Երևան» պուրակում։
![]() Կոմիտասի հուշարձանը Փարիզում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 48°54′51″ հս․ լ. 2°18′35″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2003 |
Շինության ձևը | Հուշարձան |
Կառուցել է | Քանդակագործ` Դավիթ Երևանցի |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
1978 թվականի հունվարի 27-ին Փարիզի հայ համայնքը՝ Էջմիածնի կաթողիկոսարանի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակին` հայ երգահան Կոմիտասին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի սեպտեմբերի 15-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ 1997 թվականի հունվարի 17-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։
Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003 թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ[1][2][3]։
2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c'est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից[4]։
ՀեղինակԽմբագրել
ՏվյալներԽմբագրել
Հուշարձանը գտնվում է Ալբերի գետափի մոտ, Փարիզի հեղինակավոր ութերորդ շրջանում, Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հարևանությամբ` «Երևան» պուրակում։
Հուշարձանի բարձրությունը 6 մետր է, 2 մետր պատվանդանն է, արձանը՝ 4 մետր, նյութը՝ բրոնզ։ Հուշարձանի հետևի մասում խաչքար է, իսկ վարդապետի ձեռքին՝ գիրք, մյուս կողքից նոր կյանք խորհրդանշող երեխայի գլուխ է քանդակված։ Հուշարձանի վրա գրված է.
Ի ՅԻՇԱՏԱԿ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԵՎ 1915-ԻՆ ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՍՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 1 500 000 ՀԱՅ ԶՈՀԵՐՈՒՆ։ |
«Երևան» պուրակԽմբագրել
2009 թվականի մարտի 12-ին Կոմիտասի արձանին հարող փոքր պուրակը վերանվանվել է «Երևան»։ Պուրակի բացման արարողությանը ներկա են գտնվել ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, Էդվարդ Նալբանդյանը, հայկական ծագումով երգչուհի Էլեն Սեգարան և այլք[5]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայոց ցեղասպանության հուշարձանը և Կոմիտաս վարդապետի արձանը
- ↑ Անմահ հիշատակի կենդանի վկաներ
- ↑ «Կոմիտասի հուշարձան»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-03-ին։ Վերցված է 2014-11-23
- ↑ «Tag négationniste sur la statue de Komitas - Nouvelles d'Arménie en Ligne»։ www.armenews.com։ Վերցված է 2020-09-02
- ↑ Կոմիտաս Վարդապետի արձանը Փարիզի «Երևան» պուրակում
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոմիտասի հուշարձան (Փարիզ) կատեգորիայում։ |