Տափոլոռ պալարակիր

բույսերի տեսակ
(Վերահղված է Կոճղեզից)
Տափոլոռ պալարակիր
Տափոլոռ պալարակիր
Տափոլոռ պալարակիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Տափոլոռ (Lathyrus)
Տեսակ Տափոլոռ պալարակիր (L. tuberosus)
Միջազգային անվանում
Lathyrus tuberosus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տափոլոռ պալարակիր (լատին․՝ Lathýrus tuberósus), պատկանում է բակլազգիների ընտանիքին։ Երիտասարդ պալարներն ունեն շեկ գույնի ճկուն մաշկ։ Նրանք ձմեռելուց առաջ մեծանում են և կուտակում սննդանյութերի մեծ պաշար։ Այդ ժամանակ նրանց մաշկը հաստանում է, դառնում առավել փխրուն և սևանում, իսկ պալարամիսը՝ սպիտակ։ Պալարներն ու կոճղարմատահանգույցները կրում են թերզարգացած կարճ արմատիկներ։ Ունի երկար բեղիկներ, տերևաթիթեղները ոլորուն են։

Այս բույսի ցողունները նուրբ են, մագլցող և խավոտ։ Նրանց երկարությունը հասնում է մինչև 100 սմ-ի։ Պտուղը գլանաձև է, բաց դեղին կամ դեղնագորշ, սերմը գնդաձև է։

Lathyrus tuberosus

Տարածում խմբագրել

Հիմանականում տարածված է գրեթե բոլոր աշխարհամասերում, Սիբիրում, Միջին Ասիայում, Կովկասում։ ՀՀ նախալեռնային, միջին լեռնային հատվածներում։

Աղբյուրներ խմբագրել