Քոհիր Ռասուլզոդա (տաջ.՝ Қоҳир Расулзода, մինչև 2007 թվականի մայիս՝ Աբդուքոհիր Աբդուրասուլովիչ Նազիրով, տաջ.՝ Абдуқоҳир Абдурасулович Назиров[1], մարտի 8, 1961(1961-03-08), Khistevarz, Ghafurov District, Սոգդիյան մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Տաջիկստանի քաղաքական գործիչ, Տաջիկստանի 8-րդ վարչապետը, նշանակվել է 2013 թվականի նոյեմբերի 23-ին[2]։

Կոխիր Ռոսուլզադա
 
Կուսակցություն՝ People's Democratic Party of Tajikistan?
Կրթություն՝ Agricultural University of Tajikistan? և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մարտի 8, 1961(1961-03-08) (63 տարեկան)
Ծննդավայր Khistevarz, Ghafurov District, Սոգդիյան մարզ, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Տաջիկստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աբդուկոխիր Նազիրովը ծնվել է 1961 թվականի մարտի 8-ին Տաջիկստանի Սոգդիյան մարզի Գաֆուրովի շրջանի Կիստակուզ կիշլակում (այժմ՝ ջամոաթ Խիստևարզ)։

1982 թվականին ավարտել է Տաջիկստանի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տաջիկստանի ագրարային համալսարան)՝ «ինժեներ-հիդրոտեխնիկ» մասնագիտությամբ, որից հետո աշխատանքային գործունեություն է ծավալել որպես Գաֆուրովի շրջանի Խուջանդ քաղաքում գտնվող «Տաջիկիրսովխոզստրոյ» միավորման շինարարական լաբորատորիայի տեխնիկա-վերահսկող։ Այնուհետև Նազիրովն աշխատել է արտադրական բաժնի ինժեների, գլխավոր ինժեների, ՊՄԿ-4-ի պետի, «Տաջիկիրսուրսոզստրոյ» ձեռնարկության պետի պաշտոններում։

2000 թվականի հունվարից մինչև 2006 թվականի դեկտեմբեր Աբդուկոխիր Նազիրովը զբաղեցրել է Տաջիկստանի Հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության նախարարի պաշտոնը։

2008 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիան։ Ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Տաջիկստանի Հանրապետության նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 2-ի հրամանով նշանակվել է Սոգդիյան մարզի նախագահի պաշտոնակատար։ 2007 թվականի փետրվարի 27-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 23-ը եղել է Սոգդիյան մարզի Նախագահը։

2007 թվականի մայիսին Աբդուկոխիր Աբդուրասուլովիչ Նազիրովը անունը փոխել է՝ վերցնելով Կոխիր Ռասուլզադի անունը։

2007 թվականի դեկտեմբերին և 2010 թվականի ապրիլին երկրորդ անգամ ընտրվել է Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ժողովի (Մաջլիսի միլլի) Ազգային խորհրդի նախագահի առաջին տեղակալ։

2012 թվականին Տաջիկստանի Սոգդիյան մարզի ղեկավար Կոխիր Ռասուլզալան ԽՍՀՄ և Տաջիկստանի ժողովրդական արտիստ Ջուրաբեկ Մուրոդովին նվիրել է Խոջանդի կենտրոնում երկսենյականոց բնակարանի բանալիները՝ այդպիսով շնորհավորելով նրան ծննդյան 70-ամյակի առթիվ[3].

2013 թվականի նոյեմբերի 23-ին Կոխիր Ռասուլզադան նշանակվել է Տաջիկստանի վարչապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Օքիլ Օքիլովին[4][5]։ Նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորանքներ է հղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Յանովիչ Ազարովը[6]։

Ընտանիք խմբագրել

Կոխիր Ռասուլզադան ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մրցանակներ խմբագրել

  • Տաջիկստանի վաստակավոր աշխատող
  • ԱՊՀ պաշտպանության աջակցության միության (ՊՄԿ) «Ակնառու ծառայությունների համար» շքանշան (2009)
  • «Անձնուրաց ծառայությունների համար» շքանշան (Ուզբեկստան, 2018)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Расулзода (Назиров) Кохир (Абдукохир Абдурасулович)». ЦентрАзия. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. «Премьер-министром Таджикистана назначен экс-глава Согдийской области Кохир Расулзода». ТАСС. 2013 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  3. Кохир Расулзода подарил квартиру Народному артисту СССР и Таджикистана Джурабеку Муродову // Независимое мнение
  4. Премьером Таджикистана назначен Кохир Расулзада // Вести.Ру
  5. Указ Президента Республики Таджикистан «О назначении Кохира Расулзода Премьер-министром Республики Таджикистан» // сайт Президента Таджикистана
  6. «Николай Азаров направил поздравление Премьер-министру Республики Таджикистан Кохиру Расулзода // Правительственный портал Украины». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  7. «О награждении ряда Государственных и общественных деятелей, представителей культуры, науки и здравоохранения Республики Таджикистан». УзА. 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել