Կոլումբիայի դրամահատարան

Կոլումբիայի դրամահատարան կամ Կոլումբիայի դրամագիտական հավաքածու (իսպ.՝ Casa de Moneda — Collección numismática del Banco de la República), Բոգոտա քաղաքում գտնվող դրամագիտական թանգարան։

Museum Silhouette.svg
Կոլումբիայի դրամահատարան
Casa de la Moneda, Bogotá.JPG
Տեսակթանգարան և դրամահատարան
ԵրկիրFlag of Colombia.svg Կոլումբիա[1]
ՏեղագրությունԲոգոտա[1] և La Candelaria?
Հիմնադրված էդեկտեմբերի 11, 1996
Բացվածդեկտեմբերի 11, 1996
Ժառանգության կարգավիճակԿոլումբիայի ազգային հուշարձան
Պաշտոնական կայք

ԴրամահատարանԽմբագրել

1621 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 3-րդի հրամանով Բոգոտայում դրամահատարան հիմնադրվեց։ Այդ նույն տարում Բոգոտայում (այլ տեղեկություններով՝ Հնդկական Կարթախենայում, Կոլումբիա) հատվել է Ամերիկա մայրցամաքի պատմության մեջ առաջին ոսկե մետաղադրամը[2]։ Տևական ժամանակ դրամահատարանն իրենից ներկայացնում էր ձուլման վառարաններով դարբնոց, բայց 18-րդ դարի կեսերին Ֆերդինանդ 6-րդ թագավորը հրամայեց ընդլայնել դրամահատարանի շենքը և յուրացնել մետաղադրամների մեքենայացված արտադրության գործընթացը։ Վերակառուցված դրամահատարանը վերաբացվեց 1756 թվականին։

Հաջորդ 250 տարիների ընթացքում դրամահատարանը զգալիորեն ընդլայնվեց և մի քանի անգամ վերակառուցվեց։ Չնայած սրան, հաջողվել է պահպանել շենքի յուրօրինակ ճարտարապետական առանջնահատկությունները և 1975 թվականի օգոստոսի 11-ին դրամահատարանը հայտարարվեց Կոլումբիայի ազգային հուշարձան։

Դրամագիտական հավաքածուԽմբագրել

Թանգարանը լայն հասարակության համար բացվել է 1996 թվականի դեկտեմբերի 11-ին։ Այցելության համար մատչելի է մշտական դրամագիտական հավաքածուն, արվեստի ցուցահանդեսը և մի քանի ժամանակավոր ցուցահանդես։ Հավաքածուի մեջ ներկայացված են տարբեր մետաղադրամներ, թղթադրամներ, նկարներ, ոսկե իրեր և այլ ցուցանմուշներ, որը թույլ է տալիս հետևել երկրի դրամաշրջանառության բազմադարյա պատմությանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. Arthur L. Friedberg, Ira S. Friedberg Gold Coins of the World: From Ancient Times to the Present : an Illustrated Standard Catalog With Valuations. — 8. — Coin & Currency Institute, 2009. — С. 183. — 766 с. — (GOLD COINS OF THE WORLD). — ISBN 0871843080

Արտաքին հղումներԽմբագրել