Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզուլի (այլ կիրառումներ)

Կոզուլի կամ կոզյուլի, խմորից թխված պատկերներ։ Կոզուլի անվանումը չի եկել այծ կամ այծյամ բառերից, այլ պոմորերեն բառից, որը նշանակում է «գանգուր», «օձիկ»[1]։

Կոզուլին ի սկզբանե համարվում էր պոմորների(Արխանգելական նահանգի բնակիչներ) ազգային ուտեստը, ովքեր դրանցից պատրաստում էին միայն Սուրբ Ծննդյան տոներին։ Հիմա կոզուլի պատրաստում են Արխանգելական և Մուրմանական նահանգներում, ինչպես նաև Ուրալում։ Կոզուլիներն նաև համարվում են թխվածքաբլիթներ։ Դրանք ծառայում են երեխաների համար որպես խաղալիքներ։

Ավանդույթներ և լեգենդներ խմբագրել

Հնում խմբագրել

Հնում պոմորներն միայն մեկ անգամ էին թխում կոզուլիներ՝ Սուրբ Ծննդյանը։ Այդ ժամանակ կոզուլիներն պատրաստվում էին աշորայի խմորից։ Այծերի, ոչխարների և կովերի տեսքով պատրաստված կոզուլիներն խորհրդանշում էին «երկնային հոտ» - ամպեր[2]։

Այսպիսի կոզուլիներով մարդիկ գնում էին անտառ՝ «հյուսելու կեչիներին»։

 

Ներկայում խմբագրել

Ներկայումս կոզուլիներն պատրաստվում են Արխանգելական և Մուրմանական նահանգներում (Օրինակ՝ Վարզուգա բնակավայրում)։ Այստեղ կոզուլիներն համարվում են պոմորների խորհրդանիշը։ Ավադաբար այս բնակավայրերում կոզուլիներ պատրաստում են ամանորյա օրերին՝ Կոլյադիի տոնին և Սուրբ Ծննդյանը։ Կոզուլիներ պատրաստվում են նաև այլ տոների ժամանակ՝ հարսանիք, երեխայի ծնունդ և այլն։ Համարվում է, որ կոզուլիներն, լինելով տանը, պաշտպանում են տունը չար հոգիներից։ Այդ իսկ պատճառով բնակիչներն կոզուլիներն միանգամից չեն ուտում և երբեք դուրս չեն նետում։

Պոմորներից կոզուլիի պատրաստման ավանդույթը տարածվել է նաև Ուրալում։ Ուրալում նույնպես այս թխվածքաբլիթներից պատրաստում էին Սուրբ Ծննդյանը։ Կոզուլիներն այստեղ ունեին հյուսիսային եղջերուների, կատվի, հրեշտակի, տոնածառի և տնակների տեսք։ Այսպիսի տեսքի թխվածքաբլիթներով զարդարում էին ամանորյա տոնածառը[3]։

Պատրաստման եղանակ խմբագրել

Կոզուլին պատրաստվում է հատուկ խմորից։ Խմորի հատվածներն կտրում են տարբեր կենդանիների տեսքով՝ այծերի և այծիկների, եղջերուների, ոչխարների, կովերի և ցուլերի, ինչպես նաև կատուների, եղնիկների և թռչունների։ Այսպիսի խմորի կտորներն թխում են վառարանում՝ կարագե թղթի վրա։ Կոզուլիներն նաև համարվում են ռուսական թխվածքաբլիթի տարատեսակություններ։

Խմորի բաղադրությունը բավականին տարբեր է և անգամ շատ ընտանիքներ ունեն իրենց իսկ պատրաստման եղանակը։ Խմորի պարունակության մեջ ավելացնում են հատուկ բաղադրատոմս՝ «փունջ», որը իրենից ներկայացնում է շաքարային օշարակ՝ սաթե-շագանակագույն գույնի։ Կոզուրիներն զարդարվում են գունագեղ գլազուրի միջոցով, որը պատրաստվում է ձվի սպիտակուցից և տարբեր գույների բնական ներկանյութերից։

Ուրալում այս թղվածքաբլիթների բաղադրության մեջ է նաև մտնում մեղրը։ Օգտագործվում են սովորաբար սպիտակ, վարդագույն և երկնագույն գլազուրներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հյուսիսային կոզուլի Արխիվացված 2015-06-26 Wayback Machine
  • Կոզուլիների պատրաստում
  • «Գեղեցկություն, որի մասին ավելորդ է խոսել!» Արխիվացված 2008-02-22 Wayback Machine
  • «Արխանգելական կոզուլի» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 9 декабря 2008-ին.