Քաղցրաբլիթե մարդուկ
Քաղցրաբլիթե մարդուկ կամ կոճապղպեղից մարդուկ (անգլ.՝ Gingerbread Man), քաղցրաբլիթ կամ թխվածք մարդու ձևով։ Արտադրությունն առավել տարածված է Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում։
Քաղցրաբլիթե մարդուկ | |
Եվրոպա | |
Ենթատեսակ | բիսկվիտ, թխվածք, կոճապղպեղի անուշահաց և սուրբծննդյան կերպար |
Առաջացման երկիր | Եվրոպա |
Ստեղծման տարեթիվ | XVI դար |
Հիմնական | կոճապղպեղի անուշահաց |
Նույնական ուտեստներ | Տորթ,Քաղցրաբլիթե տնակ |
Gingerbread men Վիքիպահեստում |
Հաճախ փոքրիկ տղամարդու դեմքը ներկում են՝ օգտագործելով շատ քիչ փայլ և ներկ, նաև կան մարդիկ, ովքեր մարդուկին զարդարում են հագուստի կոճակներով։
Պատմություն
խմբագրելԱրտադրության մեջ թխվածքաբլիթի ձևը հայտնի էր 16-րդ դարից[1]։ Առաջին անգամ թխվածքաբլիթը հայտնվել է Եղիսաբեթ I թագուհու պալատում, և նա ասել է, որ մատուցեն միայն բարձրաստիճան մարդկանց[2]։
Բարձր ցուցանիշներ
խմբագրել- Աշխարհի ամենամեծ մարդուկը պատրաստվել է 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Սմիտվիլ ամենամյա փառատոնին։ Մարդուկը կշռվում էր մոտ 600 կգ, բարձրությունը՝ 6 մետր։ 2008 թվականին այն ճանաչվել է որպես համաշխարհային ռեկորդ և 2009[3] թվականին մտել է Գինեսի գիրք։ 2008 թվականին կանգնեցրել են հուշարձան[4]։
- 2009 թվականին նոր ռեկորդ է գրանցվել։ Մարդուկի կշիռը կազմել է մոտ 651 կգ։
Ժողովրդական մշակույթի հիշատակում
խմբագրելԳրականություն
խմբագրել- Հեքիաթ «Քաղցրաբլիթե մարդուկի» մասին, թե ինչպես է հերոսը փախչում բոլորից, բայց խորամանկ աղվեսը ուտում է նրան։
- «Շրեկ» մուլտֆիլմում ևս հիշատակվում է քաղցրաբլիթե մարդուկը։
Երաժշտության մեջ
խմբագրելՔաղցրաբլիթե մարդուկը հիշատակվում է՝
- Միշել Լեգրանի հայտնի «Sweet Gingerbread Man» երգում
- «Ռոբերտ Ալթման» ֆիլմում
Խաղերի արդյունաբերություն
խմբագրելՍեղանի խաղ ՝ Candy Land, որի հիմնական կերպարը քաղցրաբլիթե մարդուկն է։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Քաղցրաբլիթե մարդուկի տեղադրումը Գուգլի գրասենյակի մուտքի մոտ |
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 300 Years of Kitchen Collectibles, Linda Campbell Franklin, 4th edition. New York: Books Americana, 1998 (p. 183).
- ↑ «A History of Gingerbread Men». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13–ին-ին.
- ↑ Guinness World Records 2009, page 124.
- ↑ «We baked the World's Largest Gingerbread Man Cookie!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Юлия Кузнецова. «Имбирные человечки и пряничные домики» (Статья для журнала «Игра и Дети», № 8/ 2009)(չաշխատող հղում)
- "El estúpido hombre de jengibre del fin del mundo". Nerds All Star, Revista Ñ, noviembre de 2013 Արխիվացված 2014-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղցրաբլիթե մարդուկ» հոդվածին։ |