Յուհան Գուստավ Կնուտ Վիքսելլ (շվեդ.՝ Johan Gustaf Knut Wicksell, դեկտեմբերի 20, 1851(1851-12-20)[1][2][3], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2] - մայիսի 3, 1926(1926-05-03)[4][1][2], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ տնտեսագետ, ով առաջինն էր, ով սինթեզեց ավստրիական դպրոցի հասկացությունները՝ դառնալով Ստոկհոլմի դպրոցի ուսուցիչներից մեկը, Վիքսելլ էֆեկտի հեղինակը։

Կնուտ Վիքսելլ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1851(1851-12-20)[1][2][3]
Մարիա Մագդալենա ծխական համայնք, Շվեդիա[2]
Մահացել էմայիսի 3, 1926(1926-05-03)[4][1][2] (74 տարեկան)
Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Շվեդիա[6]
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լունդի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[1]
Երեխա(ներ)Sven Wicksell?
 Knut Wicksell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կնուտը ծնվել է Ստոկհոլմում 1851 թվականի դեկտեմբերի 20-ին[7], վեց երեխաներից կրտսերն էր, որոնցից մեկը մահացել էր մանկության տարիներին։ Նա ուներ երեք քույր և մեկ տարով մեծ եղբայր՝ Ակսելը։ Նրա հայրը՝ Յոհան Վեքսելը, գործարար և ռիելթոր էր։ Կնուտը վաղ է կորցրել երկու ծնողներին. մայրը՝ Քրիստինան մահացել է 1858 թվականին, երբ նա 6 տարեկան էր, հայրը, երկրորդ անգամ ամուսնանալով 1861 թվականին, հանկարծամահ է եղել 1867 թվականին, երբ Կնուտը 15 տարեկան էր[8]։

1869 թվականին ընդունվել է Ուփսալայի համալսարան՝ մաթեմատիկա և ֆիզիկա սովորելու, 1872 թվականին գերազանցությամբ ստացել է բակալավրի կոչում, իսկ 1885 թվականին ստացել է մաթեմատիկայի դոկտորի, 1895 թվականին տնտեսագիտության դոկտորի, 1899 թվականին՝ իրավագիտության աստիճան։ 1873-1874 թվականներին որպես ուսուցիչ դասավանդել է Ուփսալայի միջնակարգ դպրոցում, 1874-1875 թվականներին զբաղվել է մասնավոր կրկնուսուցմամբ[8]։ 1885 թվականին այցելել է Լոնդոն, իսկ 1887 թվականին Վեքսելը երեք տարվա դրամաշնորհ է ստացել Լորեն հիմնադրամից՝ Գերմանիայում և Ավստրիայում տնտեսագիտություն սովորելու համար։

Իրավագիտության աստիճան ստանալուց հետո միայն 1899 թվականին՝ 48 տարեկան հասակում, նա կարողացավ դոցենտի պաշտոն ստանալ Ուփսալայի համալսարանի տնտեսագիտության և իրավունքի ամբիոնում։

1900 թվականին դարձավ պրոֆեսոր, իսկ 1904 թվականից՝ Լունդի համալսարանի քաղաքական տնտեսության լիարժեք պրոֆեսոր, մինչև իր թոշակի անցնելը՝ 1916 թվականը[9]։

Ընտանիք խմբագրել

1889 թվականին Փարիզում ամուսնացել է հայտնի ֆեմինիստ Աննա Բուգգայի (1862-1928) հետ։ 1890 թվականին ծնվել է նրանց որդին՝ Սվեն Վիքսելլը (1890-1939), իսկ 1893 թվականին՝ երկրորդ որդին՝ Ֆիննը, որը ողբերգականորեն մահացել է 1913 թվականին՝ ընկնելով պատուհանից։ 1916 թվականին և մինչև 1926 թվականը Վիքսելլների ընտանիքը տեղափոխվեց Ստոկհոլմ։ Կնուտ Վիքսելլը մահացել է 1926 թվականի մայիսի 3-ին[10]։

Հիշողություն խմբագրել

1986 թվականին, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ, Ջ. Բյուքանանը նշել է Կնուտ Վիքսելլի ժառանգությունը քաղաքագիտության և տնտեսական տեսության խաչմերուկում իր հետազոտության մեջ, թե ինչպես կարելի է սկզբունքորեն կառուցել պետական ծախսերը և հարկային որոշումները միաձայնության հիման վրա[11]։

1993 թվականին Հանրային ընտրության եվրոպական ընկերությունը ստեղծեց Վիքսելլի ամենամյա մրցանակ՝ European Journal of Political Economy-ում հրապարակված լավագույն աշխատանքի համար[12]

2010 թվականին Լունդի համալսարանի տնտեսագիտության և կառավարման դպրոցը բացեց Կնուտ Վիքսելլի անվան Ֆինանսական հետազոտությունների կենտրոնը[13]։

Հիմնական ներդրումը գիտության մեջ խմբագրել

«Սահմանափակման սկզբունքի վրա հիմնված քաղաքական տնտեսության մասին» իր դասախոսությունում նա սինթեզեց 19-րդ դարի նեոկլասիկական ուղղության հիմնական հասկացությունները և այն լրացրեց այն դինամիկ մոտեցմամբ՝ առաջին անգամ տնտեսական վերլուծության մեջ ներմուծելով «ակնկալիքներ» կատեգորիան։ Վիքսելլը լրացրեց սահմանային արտադրողականության սկզբունքը այն փաստով, որ կապիտալի շահութաբերությունը չի կարող սահմանվել «տնտեսական ռեսուրսների» (աշխատանք և հող) սահմանային արտադրանքի նմանությամբ, քանի որ կապիտալի աճը հանգեցնում է պահուստի արժեքի վերագնահատմանը, որը պայմանավորված է աշխատավարձի և տոկոսների փոփոխությամբ, որը կոչվում է Վիքսելլի էֆեկտ[14]։

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Викселль Кнут // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Wicksell, Johan Gustaf KnutSvenskagravar.se.
  6. LIBRIS — 2012.
  7. Викселль Кнут // Вешин — Газли. — М. : Советская энциклопедия, 1971. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 5).
  8. 8,0 8,1 Uhr C.G. Johan Gustav Knut Wicksell / eds. J.Eatwell, M.Milgate, P. Newman // The New Palgrave: A Dictionary of Economics. —London:Macmillan Press, 2010. — С. 901–908. — ISBN 978-0-230-27980-3. Архивировано из первоисточника 8 Ապրիլի 2016.
  9. Блауг М. 100 великих экономистов до Кейнса. —СПб.:Экономикус, 2008. — С. 73—76. — ISBN 978-5-903816-01-9. Архивировано из первоисточника 15 Ապրիլի 2016.
  10. Wagner R.E. Knut Wicksell and Contemporary Political Economy // Handbook For The History Of Economic Thought / ed. J.G. Backhaus. —Dordrecht: Springer, 2012. — P. 513—525. — ISBN 978-1-4419-8335-0. Архивировано из первоисточника 8 Օգոստոսի 2017.
  11. Award Ceremony Speech Արխիվացված 2016-04-09 Wayback Machine, James M. Buchanan Jr.,The Royal Swedish Academy of Sciences
  12. The Wicksell Prize Արխիվացված 2016-03-29 Wayback Machine, The EPCS: The European Public Choice Society
  13. The Knut Wicksell Centre for Financial Studies Արխիվացված 2015-07-06 Wayback Machine, School of Economics and Management Lund University
  14. Блауг М. Экономическая мысль в ретроспективе. —М.:Дело, 1994. — С. 505—521, 599-603. — ISBN 5-86461-151-4. Архивировано из первоисточника 8 Օգոստոսի 2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնուտ Վիքսելլ» հոդվածին։