Կնեդլիկ, տաք ուտեստ՝ պատրաստված խմորից կամ կարտոֆիլից։ Կնեդլիկը կարելի է եփել ջրի մեջ կամ գոլորշու վրա, այն ունենում է գնդաձև կամ երկարավուն տեսք, կարելի է մատուցել որևէ խյուսի հետ կամ առանց դրա։

Կնեդլիկ
knedlík, knedľa
Կնեդլիկի բաղադրիչները
Չեխական և սլովակական խոհանոց
Ծագում
Ենթատեսակդամփլինգ
Առաջացման երկիրԱվստրիա
Բաղադրամասեր
Հիմնականխմոր, կարտոֆիլ, բանջարեղեն
Հնարավորմիս, լոլիկի հյութ
 Knödel Վիքիպահեստում

Կնեդլիկը պատկանում է չեխական և սլավոնական խոհանոցին։ Չնայած անվանումը առաջացել է գերմաներենից, բայց արմատացել է չեխերենում դեռևս 19-րդ դարի սկզբներին։ Կնեդլիկի դասական բաղադրատոմսը պատկանում է վիեննական խոհանոցին, սակայն այն իր տեղը գտավ չեխական բաղադրատոմսերի մեջ։ Վաղ ժամանակներում կնեդլիկը մատուցվում էր որպես առանձին ճաշատեսակ։ Գոյություն ունի կնեդլիկի մի քանի տեսակներ, օրինակ բանջարեղենով, մրգերով, խմորով և այլն։