Կյուրիի դեպքը (բուլղար․՝ Случай Кюри), բուլղարացի ռեժիսոր Անդրեյ Հաջիվասիլևի մանկական լիամետրաժ ֆիլմը։ Այն ռեժիսորի նկարահանած վերջին ֆիլմերից է։ Ֆիլմի նկարահանումները հովանավորվել են Բուլղարիայի ազգային կինոկենտրոնի կողմից։ Նկարահանող խմբի հետ ռեժիսորն աշխատում է արդեն մի քանի տարի[1]։

Կյուրիի դեպքը
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Լեզուբուլղարերեն
ՌեժիսորԱնդրեյ Հաջիվասիլև
ՊրոդյուսերՊլամեն Յորդանով
ԴերակատարներՄարտին Պաունով, Զորնիտսա Իվանովա, Յասեն Կադիև, Իվետ Միտովա, Նիկոլետա Մանևա, Իլինա Ագովա, Նադեժդա Սավովա, Միլա Բանչևա
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Թոնին աշխատասեր երեխա է, որը սիրում է գիտությունը և երազում է մի օր դառնալ մեծ գիտնական։ Նրա ննջարանը նման է լաբորատորիայի, և նա մտածված իր լաբորատորիայի մկանն անվանել է Մարիա Կյուրի` ռադիոակտիվությունը հայտնաբերած հայտնի ֆիզիկոսի անունով։ Թոնին ընդամենը ութ տարեկան է։ Նա պետք է իր գիտափորձով մասնակցի Գիտության ազգային տոնավաճառին։ Նրա հարևանուհին` Ռայան, որը ևս ութ տարեկան է, պարի դպրոցի աշակերտուհի է և շատ չարաճճի է։ Աղջիկը հաճախ է անհանգստացնում Թոնիին և խանգարում է նրան կենտրոնանալ իր լաբորատորիայի գիտափորձի վրա։ Նա կռվարար Ստեֆանի ընկերն է, որը մի քանի տարով մեծ է աղջկանից։ Ռայան ուզում է օգնել Ստեֆանին, որպեսզի նա հանձնի մաթեմատիկայի թեստերը, բայց Թոնին հրաժարվում է համագործակցել. արդյունքում Մարիա Կյուրիին առևանգում են։ Նրան վերադարձնելու համար Թոնին ստիպված է առերեսվելու նոր մարտահրավերների։ Բալետի դպրոցի ամենամյա համերգը տապալվում է, սակայն սկիզբ է դրվում նոր ընկերության։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր` Անդրեյ Հաջիվասիլև
  • Պրոդյուսեր` Պլամեն Յորդանով
  • Լուսանկարիչ` Բոյիդար Սիմեոնով
  • Կոմպոզիտոր` Ջորջ Ստրեզով
  • Սցենարի հեղինակներ` Սաբինա Իվանովա, Պլամենա Վելկովսկի
  • Դիզայներ` Հրիստինա Դյակովա
  • Դիմահարդար և վարսահարդար` Գրետա Ստեֆանովա
  • Կենդանիների մարզիչ` Պետկո Լազարով
  • Պարերի բեմադրիչ` Իլինա Ագովա[2]

Դերասաններ խմբագրել

  • Մարտին Պաունով` Անտոն Պետրով
  • Զորնիտսա Իվանովա` Ռայա Իվանովա
  • Յասեն Կադիև` Ստեֆան Հադջիչոբանով
  • Իվետ Միտովա` Սոնյա
  • Նիկոլետա Մանևա` Դառա
  • Իլինա Ագովա` բալետի ուսուցչուհի
  • Նադեժդա Սավովա` դաշնակահարուհի
  • Միլա Բանչևա` տնօրեն

Փառատոններ խմբագրել

  • Սոֆիայի գիտության փառատոն (Sofia Science Festival, Սոֆիա, Բուլղարիա, 2018)` համաշխարհային պրեմիերա
  • Սլավոնական հեքիաթ (Slavonic Tale, Սոֆիա, Բուլղարիա, 2018)` հաղթող
  • Մանկական փառատոն (Junior Fest, Պլզեն, Չեխիա, 2018), հատուկ ընտրություն
  • Ռոլան (Երևան, Հայաստան, 2018)` հատուկ ընտրություն
  • Ոսկե բանալի (Золотой ключик, Կիև, Ուկրաինա, 2018)`փառատոնի բացմանը ցուցադրված ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել