Կյուսնախտ ամ Ռիգի (2004 թվականի հունվարի 1-ից՝ պաշտոնապես՝ Կյուսնախտ, գերմ.՝ Küssnacht am Rigi, ալեմանյան բարբառ՝ Chüsnacht am Rigi), քաղաք և համայնք Շվեյցարիայի Շվից կանտոնում։ Դասվել է տարածաշրջանային բիզնես կենտրոնների շարքին[2]։

Բնակավայր
շվեյց. գերմ.՝ Küssnacht
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես36,2 կմ², 29,37 կմ²
ԲԾՄ445 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն13 084 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6403
Ավտոմոբիլային կոդSZ
Պաշտոնական կայքkuessnacht.ch(գերմ.)
Կյուսնախտ ամ Ռիգի (Շվեյցարիա)##
Կյուսնախտ ամ Ռիգի (Շվեյցարիա)

Զբաղեցնում է 29.37 քառակուսի կիլոմետր տարածք, որի 55.8%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 26.4%-ը անտառապատ է։ Համայնքի տարածքից 16 հեկտար զբաղեցնում են լճերն ու գետերը[3][4]։ Քաղաքը տեղ է գտել Ռիգի սարի ստորոտին, Լյուցեռն և Ցուգ լճերի միջև։

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12,845, որի 21.1%-ը օտարերկրացիներ էին։ Ընդ որում՝ ամբողջ բնակչության 5.2%-ը կազմում էին Գերմանիայում ծնվածները[5]։

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում Կյուսնախտն առաջին անգամ հիշատակվել է 840 թվականին՝ որպես in Chussenacho: 1424 թվականին ստացել է Շվիցի կանտոնի շրջանի կարգավիճակ։

Ավանդազրույցի համաձայն՝ Վիլհելմ Տելլը Կյուսնախտի մոտ գտնվող Գեսելբուրգ սարի մերձակայքում՝ Hohle Gasse-ում է նետահարել ավստրիական ոստիկանապետ Գեսլերին։

Այս բնակավայրում է 1935 թվականի օգոստոսի 29-ին ավտովթարի զոհ դարձել Բելգիայի թագուհի Աստրիդը, և վթարի վայրում, ի հիշատակ նրա, մատուռ է կառուցվել։

Կյուսնախտում ամեն տարի դեկտեմբերի 5-ին՝ Սուրբ Նիկողայոսի հիշատակի օրը, սկիզբ է առնում լայնորեն հայտնի Klausjagen (Saint Nicholas chase) փառատոնը, որը շարունակվում է նաև գիշերը։ Ընդսմին՝ շքերթի մասնակիցների թիվն անցնում է հազարից, հանդիսականներինը՝ քսան հազարից։

Հիշատակման արժանի փաստերից է նաև այն, որ Կյուսնախտում է ծնվել շվեյցարացի նշանավոր նկարիչ Հանս Էմենեգերը[6]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կյուսնախտի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Գեսելբուրգի ամրոցը և Hohle Gasse-ն՝ Վիլհելմ Տելլի մատուռով հանդերձ։ Բնակավայրի հին քաղաքամասն ու նրա կազմի մեջ ներառված Մեռլիշախեն գյուղակն էլ ընդգրկված են Շվեյցարական ժառանգության գույքացանկում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[8]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Küssnachtին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։