Բացել գլխավոր ցանկը

Գյումգյում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Վարդոյի գավառակում։ Հանդիսանում էր գավառակի կենտրոնը։

Գյուղ
Գյումգյում
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՎարդոյի գավառակ
Այլ անվանումներԳեմ-Գեմ, Գումգում, Կյումկյում
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԳյումգյումցի
Ժամային գոտիUTC+3

ԱշխարհագրությունԽմբագրել

Գտնվում էր Արածանիի աջ կողմի Չարբուհար օժանդակի Գյումգյում և Բյուրակն գետերի անտառապատ հովտում, Բյուրակն լեռների հարավային ստորոտում։

ՊատմությունԽմբագրել

Գյումգյումի հայերը բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

ԲնակչությունԽմբագրել

1909 թվականին ուներ 200 տուն բնակչություն, որից 60 տունը հայեր էին։

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ[1]։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Գյուղն ուներ եկեղեցի։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 913
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 491