Կյուզուք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում կամ Խոզաթի գավառակում։ Գտնվում էր լեռնոտ վայրում։

Գյուղ
Կյուզուք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՕվաջիկի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կյուզուք (Աշխարհ)##
Կյուզուք (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Կյուզուքի մոտակայքի քարափոր գետնուղին ուներ ռազմագիտական նշանակություն։ Նրա աջ և ձախ կողմերում կային ժայռափոր սենյակներ, ուր պահվում էին զենքեր, պարենամթերք։ Սենյակներից մեկը գրապահեստ էր («Շնորհալի» անունով), որտեղ պահվում էին ձեռագիր մատյաններ։ Այնտեղ մտնելը համարվում էր սրբապղծություն։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին գյուղն ուներ 90 տուն (մոտ 900 մարդ) հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին խաշնարածությամբ, մասամբ՝ երկրագործությամբ, մեղվապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղի արևելյան բարձրադիր մասում կար Ս. Գևորգ անունով եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 169

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 490, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490