Կճավավանք, 1703 թվականին կառուցված հայկական եկեղեցի Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Մոկսի գավառակի Կճավ գյուղում։ Վանքը ներկայումսը ամբողջությամբ ավերված է։

Կճավավանք
Եկեղեցու տեսքը 1974 թվականին։ 1980-ականներին այն ամբողջությամբ քանդվել է
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԿճավ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1703
Հիմնադրված1703
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մինչև 1970-ական թվականների սկզբները վանքը երբևէ չէր լուսանկարվել։ Հայ ճարտարապետ Արմեն Հախնազարյանը և ֆրանսիացի բժիշկ և արվեստաբան Ժան-Միշել Թիերին միմյանցից անկախ և ժամանակային փոքր տարբերությամբ կարողացել են նշյալ տարիներին այցելել հնավայր, լուսանկարել և չափագրել։

2008 թվականին փոքր խմբով Կճավավանք է այցելել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Նրանք այնտեղ գտել են միայն վանքին կից մենավոր ծառը, իսկ վանքը հիմնահատակ քանդված է եղել[1]։

Արմեն Հախնազարյանի 1974 թվականին վավերացրած շինարարական արձանագրության համաձայն՝ Կճավավանքը կառուցվել է 1703 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարապետյան, Սամվել (2010). Վարձք (PDF). Երևան, Բաղրամյան 24Գ: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ. էջեր 10, 11.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)