Կճավ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառակում։ 1909 թվականին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի մոտակայքում, ձորի եզերքում, անտառաշատ վայրում էր Ս. Աստվածածին վանքը (այժմ՝ կիսավեր), որն ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը։ Պահպանվել է Գրիգոր Նարեկացու Թուղթը (X դարի վերջ)՝ ուղղված վանքի վանահորը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Նրանք բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Գյուղ
Կճավ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՄոկսի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65710
Կճավ (Աշխարհ)##
Կճավ (Աշխարհ)

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 487