Կղեմես Սիպիլյան
Կղեմես Սիպիլյան աշխարհիկ անունը՝ Մկրտիչ (փետրվարի 17, 1824, Կոստանդնուպոլիս —մայիսի 23, 1878, Դիարբեքիր), հայ դրամագետ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1842)։
Կղեմես Սիպիլյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1824 |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս |
Վախճանվել է | մայիսի 23, 1878 |
Վախճանի վայր | Օսմանյան կայսրություն, Դիարբեքիր |
Մասնագիտություն | դրամագետ |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Վիեննայի Մխիթարյան միաբանություն |
Շրջագայելով Հայաստանի (Էջմիածին, Վան), Անդրկովկասի (Թիֆլիս), Պարսկաստանի (Թեհրան, Սպահան), Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիլիկիայի մի շարք վայրերում՝ հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամներ, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։
Սիպիլյանի հիմնական աշխատությունը՝ «Դասավորություն ռուբենյան դրամոց» (1892), որտեղ նա առաջին անգամ մշակել, դասակարգել ու ժամանակագրել է 3 հազար կիլիկյան դրամ, նրա մահից հետո որոշ լրացումներով հրատարակել է Գրիգորիս Վ․ Գալամքյարյանը։ Այն հիմք դարձավ Կիլիկիայի հայկական դրամների վերաբերյալ հետագա ուսումնասիրությունների պաշար։ Դրա հիման վրա հետագայում Ա․ Ա․ Դամալով-Չուրաևը Պետերբուրգում հրապարակեց իր «Ռուբենյան դրամների դասավորությունը» (1923, ռուսերեն) գիրքը։ Կղեմես Սիպիլյանը հեղինակ է նաև դրամագիտական այլ աշխարհագրական և պատմական մի շարք հրապարակումների։
Գրականություն
խմբագրելՀայ դրամագիւոական հանդես, հ, IV, Լոս Անջելես, 1980։ Հ․ Սարգսյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 397)։ |