Նատրիումի հիդրօքսիդ
Նատրիումի հիդրօքսիդը (), որը հայտնի է նաև որպես կաուստիկ սոդա կամ կծու նատրոն անվանումներով, մետաղական հիմք է։
Նատրիումի հիդրօքսիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավանդական անվանում | կաուստիկ սոդա, կծու նատրոն |
Քիմիական բանաձև | NaOH |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | սպիտակ, պինդ նյութ |
Մոլային զանգված | 6,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 2,13 ± 0,01 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 605 ± 1 ℉ և 323 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 2534 ± 1 ℉ և 1388 °C[2] °C |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1310-73-2 |
PubChem | 14798 |
EINECS համար | 215-185-5 |
SMILES | [OH-].[Na+] |
ЕС | 215-185-5 |
RTECS | WB4900000 |
ChEBI | 14114 |
IDLH | 10 ± 1 mg/m³ |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆիզիկական հատկություններ
խմբագրելՆատրիումի հիդրօքսիդը սպիտակ, պինդ նյութ է։ Եթե սոդայի նատրոնի մի կտոր թողնենք օդի մեջ մնա, ապա այն շուտով կանաչում է է, քանի որ օդից խոնավություն է կլանում։ Կծու նատրոնը ջրի մեջ լավ է լուծվում (100 գ-ում՝ 109,2 գ, 20 °C)։ Լուծվում է նաև մեթիլ և էթիլ սպիրտներում։ Կծու նատրոնը շոշափելիքի վրա թողնում է լպրծուն հետք։ Քայքայում է մաշկը, լորձաթաղանթը, գրգռում շնչառական ուղիները։ Մեծ քանակով նատրիումի հիդրօքսիդի առկայությունը փոքրացնում է աղերի և օրգանական նյութերի լուծելիությունը ջրում։
Քիմիական հատկություններ
խմբագրելՆատրիումի հիդրօքսիդը ալկալի է։
Նատրիումի հիդրօքսիդը չեզոքացման ռեակցիայի մեջ է մտնում բոլոր թթուների հետ՝ առաջացնելով աղեր և ջուր։ Օրինակ՝
Նա ռեակցիայի մեջ է մտնում նաև բոլոր թթուների անհիդրիդների հետ։ Այսպես, կծու նատրոնը օդից կլանում է ածխաթթու գազը, փոխարկվելով նատրիումի կարբոնատի ( )՝
Ջրային լուծույթներն ուժեղ հիմքեր են, փոխազդում են թթուների, թթվային օքսիդների, բազմաթիվ աղերի հետ, լուծում են ալյումինը, սիլիցիումը, քայքայում կաշին, թուղթը և այլ նյութեր։
Կծու նատրոնը ռեակցիայի մեջ է մտնում և շատ աղերի հետ, առաջացնելով նոր հիմք և նոր աղ։ Օրինակ՝
Նատրիումի հիդրօքսիդ ստանում են կերակրի աղի լուծույթի էլեկտրոլիզով կամ սոդայի լուծույթը կրակաթի հետ եռացնելով։
Առաջացնում է բյուրեղահիդրատներ, որոնցից կայուն է՝
Անվտանգություն
խմբագրելՆատրիումի հիդրօքսիդը ուժեղ քայքայում է մաշկը և հյուսվածքները։ Դրա համար էլ կծու նատրոնով կամ նրա լուծույթներով աշխատելիս պետք է զգույշ լինել, որ նրանք չընկնեն ձեռքների, դեմքի և հագուստի վրա։
Կիրառումը
խմբագրելԿծու նատրոնը քիմիական արդյունաբերության կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Նրա գլխավոր սպառողներն են նավթարդյունաբերությունն ու օճառագործությունը։ Կաուստիկ սոդայի օգնությամբ կերոսինն ու այլ նավթանյութերը մաքրվում են թթուների խառնուրդներից, իսկ բուսական և կենդանական ճարպերից ստացվում է օճառ։
Տեսեք նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SODIUM HYDROXIDE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Աղբյուրներ
խմբագրել- Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի հիդրօքսիդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 199)։ |