Ծորենի (լատին․՝ Berberis), կծոխուր, զրիշկ, ծորենազգիների (Berberidaceae) ընտանիքի բազմամյա թփերի, երբեմն՝ ոչ մեծ ծառերի ցեղ։

Տարածում և էկոլոգիա խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառեզրերին, չոր լանջերի թփուտային մացառուտներում, գետահովիտներում և այլն։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բարձրությունը ՝ 0,5-2 (3) մ է, երիտասարդ ճյուղերը շագանակագույն են, գորշդեղնավուն, կարմրավուն, դեղնակարմրավուն։ Բույսն ամբողջությամբ պատված է փշերով։ Տերևները պարզ են, հերթադիր, կոշտ, ւստամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկարավուն, վառ կամ մուգ կարմիր, թթվաշ հատապտուղ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով, թփի կիսմամբ։ Պարունակում է ալկալոիդներ (բույսի բոլոր օրգանները), եթերայուղեր, վիտամիններ C, E, ներկւսնյութեր, աղաղանյութեր և այլն։

Կիրառություն և նշանակություն խմբագրել

Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ միջոց։ Պտուղներից պատրաստում են մուրաբա, լիկյոր և այլ ըմպելիքներ։ Բնափայտն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Ծվծվուկ (Silene), ծտի փլավ, կաթնիկ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 170 (այլ տվյալներով՝ 300), Հայաստանում՝ 3 տեսակ՝ ծորենի սովորական (B. vulgaris), ծորենի արևելյան (B. orientalis) և ծորենի վրացական (B. iberica)։ Հայտնի է մոտ 580[1] (այլ տվյալներով՝ 400), Հայաստանում՝ 33 տեսակ՝ ծորենի ավազուտային (Տ. arenosa), ծորենի արարատյան (Տ. araratica), ծորենի Սիսիանի (Տ. sisianica), ծորենի թավածաղիկ (Տ. lasiantha), ծորենի լայնատերև (Տ. latifolia) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտու քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, մարգագետիններում և այլն, աղբոտում է ցանքերը։ Որոշ տեսակներ՝ ծորենի Թալիշի (Տ. talyschensis) և ծորենի Հատանի (Տ. tatjanae) և այլն, բնաշխարհիկներ են։

Ցողունի կառուցվածք խմբագրել

Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանանման և այլն, ծաղիկները՝ երկսեռ, հազվադեպ՝ միասեռ, միատուն կամ երկտուն, սպիտակ, վարդագույն, դեղնականաչավուն։ Ծաղկում է ապրիլ - օգոստոսին։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը տափակ երիկամաձև են։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց, «կարմիր քամի» հիվանդության ժամանակ և այլն։ Որոշ տեսակների մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են սննդի մեջ, իսկ որոշ տեսակներ մշակվում են որպես գեղազարդիչ բույս։

Տաքսոնոմիա խմբագրել

  1 ենթաընտանիք
(համաձայն համակարգ APG II)
  11-14 դաս  
         
  Ծորենազգիներ ընտանիք     ցեղ Ծորենազգիներ     f1
               
  Գորտնուկածաղկավորներ շարք     ենթաընտանիք Ծորենազգիներ     դաս
Ծորենի'
   
             
  9 ընտանիք
(համաձայն համակարգ APG II)
  ևս 1 ցեղ
(համաձայն համակարգ APG II)
  f2
     

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  Ընթերցե՛ք «ծորենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 139