Կլոր սեղանի ասպետները: Արքա Արթուր
«Կլոր սեղանի ասպետները: Արքա Արթուր» (անգլ.՝ King Arthur: Legend of the Sword), ռեժիսոր Գայ Ռիչիի ֆենթեզի արկածային ֆիլմը՝ նկարահանված արքա Արթուրի մասին լեգենդի մոտիվներով։ Արթուրի դերը կատարում է Չարլի Հանեմը, իսկ մյուս գլխավոր դերերում հանդես են գալիս Աստրիդ Բերժե-Ֆրիսբին, Ջիմոն Հոնսուն և Ջուդ Լոուն: ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2017 թվականի մայիսի 12-ին[9]:
Կլոր սեղանի ասպետները: Արքա Արթուր անգլ.՝ King Arthur: Legend of the Sword | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | արկածային ֆիլմ[1], ֆենթեզի ֆիլմ և դրամա |
Հիմք | Arthurian romance? |
Թվական | մայիսի 11, 2017[2] և մայիսի 12, 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գայ Ռիչի[3][1][4][…] |
Պրոդյուսեր | Ակիվա Գոլդսման |
Սցենարի հեղինակ | Ջոբի Հարոլդ, Գայ Ռիչի և Lionel Wigram? |
Դերակատարներ | Չարլի Հանեմ[3][5][6], Ջիմոն Հոնսու, Էյդան Գիլեն, Ջուդ Լոու, Էրիկ Բանա, Ասթրիդ Բերժե-Ֆրիսբի, Անաբել Ուոլիս[7], Հերմայն Քորֆիլդ[7], Կետի ՄաքԳրատ[7], Դևիդ Բեքհեմ[7], Միքայել Պերսբրանդ[7], Freddie Fox?[7], Neil Maskell?[7], Պիտեր Գիննես[7], Մայքլ Մաքելհաթոն[7], Փիթեր Ֆերդինանդո[7], Eline Powell?[7], Ջորջինա Քեմփբել[7] և Ջեոֆ Բելլ[7] |
Օպերատոր | Ջոն Մեթիսոն |
Երաժշտություն | Դաբիել Փեմբերթոն |
Մոնտաժ | Ջեյմս Հերբերտ |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն[8], Windsor Great Park?, Snowdonia?[8], Quiraing? և Wester Ross? |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 127 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
King Arthur: Legend of the Sword Վիքիպահեստում |
ՍյուժեԽմբագրել
Փողոցային պատանյակ Արթուրը ղեկավարում է իր բանդային, որը հետախուզում է Լոնդինիումի նրբանցքներում։ Նա չէր հասկանում, թե ինչպիսի կյանքի համար է ծնվել, մինչև որ իր ձեռքերում չհայտնվեց Էկսկալիբուր թուրը, իսկ թրի հետ միասին նաև իր ապագան։ Կանչելով Էկսկալիբուրի ակնթարթային ուժը՝ Արթուրը ստիպված է ընդունել մի քանի բարդ որոշումներ։ Հանդիպելով դիմադրության և Գվինևրա անվամբ հանելուկային երիտասարդ կնոջը՝ նա պետք է սովորեր տիրապետել թրին, դեմ առ դեմ հանդիպեր իր դևերին և համախմբի ժողովրդին, որպեսզի հաղթի բռնապետ Վորտիգերնին և դառնա թագավոր։ Վերջինս նրանից խլել էր թագը, սպանել ծնողներին։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Չարլի Հանեմ | արքա Արթուր |
Աստրիդ Բերժե Ֆրիսբի | Գվինևրա |
Ջուդ Լոու | Վորտիգերն |
Ջիմոն Հոնսու | Բեդիվեր |
Էրիկ Բանա | արքա Ուտեր Պենդրագոն |
Միքայել Պերսբրանտ | Կյարտան |
Գերմիոնա Կորֆիլդ | Սիրենա |
Անաբել Վոլիս[10] | դևա Մեգգի |
Էյդան Գիլեն | «Սագի յուղ» Բիլլ |
Դևիդ Բեքհեմ | խաբեբաների առաջնորդը |
Էեթի Մակգրատ | Էլզա |
Մայքլ ՄաքԷլհաթոն | Ջեքի աչքը |
ՍտեղծումԽմբագրել
2014 թվականի հունվարի 27-ին Warner Bros.-ը Գայ Ռիչիին առաջարկեց Ջոբի Հարոլդայի սցենարի հիման վրա նկարահանել նոր ֆիլմ՝ Արթուր արքայի լեգենդի հիման վրա։ Պլանավորվում է, որ ֆիլմը կդառնա պլանավորված ֆիլմերի հեքսալոգիայի առաջին մասը[11]: 2014 թվականի ապրիլի 10-ին հայտարարվեց, որ ֆիլմի շնորհանդեսը ԱՄՆ-ում կկայանա 2016 թվականի հուլիսի 22-ին[12]:
ՔասթինգԽմբագրել
2014 թվականի հուլիսի 21-ին Իդրիս Էլբան սկսեց բանակցություններ վարել Բեդիվերայի՝ Արթուրի հոր աջ ձեռքի դերի համար, ով պատրաստվում էր մարզել նրան[13]: 2014 թվականի օգոստոսի 27-ին հայտնի դարձավ, որ Չարլի Հաննեմը խաղալու է Արթուրի դերը[14], իսկ Էլիզաբեթ Օլսենը՝ դիտարկվում է որպես գլխավոր կնոջ դերակատար։ Արթուր արքայի դերի համար առաջարկվել էին նաև Հենրի Կավիլլը և Ջայ Կորտնին[15]: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Deadline.com-ը հայտարարեց, որ Աստրիդ Բերժե-Ֆրիսբին խաղալու է Գվինևրայի դերը[16]: Գվինևրայի դերի թեկնածուներն են եղել նաև Ֆելիսիտի Ջոնսը և Ալիսիա Վիկանդերը (բացառությամբ Օլսենի)[17]: 2014 թվականի նոյեմբերի 14-ին Variety-ն հայտարարեց, որ Ջուդ Լոուն բանակցություններ է վարում գլխավոր չարագործի դերի համար, իսկ Իդրիս Էլբան պայմանագիր չի կնքել ֆիլմի նկարահանումների վերաբերյալ և Գայ Ռիչին Արթուրի ուսուցչի համար փնտրում է ուրիշ դերասանի[18]: 2014 թվականի նոյեմբերի 19-ին Ջիմոն Հոնսուն Արթուրի ուսուցչի դերի համար սկսեց բանակցություններ վարել[19]: 2015 թվականի փետրվարի 11-ին Էրիկ Բանան միացավ դերասանական կազմին՝ Ուտերի՝ Արթուր արքայի հոր դերով։ Ուտերի դերը սկզբում պլանավորված էր Լիամ Նիսոնի համար[20]: 2015 թվականի մարտի 6-ին Միքայել Պերսբրանդտը ստացավ Կյարտան չարագործի՝ վիկինգների արքայի ներկայացուցչի դերը[21][22]:
ՆկարահանումներԽմբագրել
Նկարահանումներն սկսեցին 2015 թվականի մարտի 10-ին Մեծ Բրիտանիայում՝ Warner Bros. Studios, Leavesden կինոստուդիայում։ Ֆիլմը նաև նկարահանվել է Ուելսում և Շոտլանդիայում[23]:
ԹողարկումԽմբագրել
2015 թվականի դեկտեմբերի 21-ին Warner Bros.-ը ֆիլմի թողարկումը տեղափոխեց 2017 թվականի փետրվարի 17-ին[24]: 2016 թվականի հունվարի 21-ին Warner Bros.-ը հայտարարեց, որ թողարկումը կրկին տեղափոխվում է 2017 թվականի մարտի 24-ը[25]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt3496992/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film772364.html
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/178855.html
- ↑ http://www.imdb.com/title/tt3496992/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178855.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 http://www.imdb.com/title/tt3496992/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Gonzalez, Umberto (2016-12-06)։ «‘King Arthur’ Shuffled to May 2017, ‘CHiPs’ Bumped From Summer» (անգլերեն)։ thewrap.com։ Վերցված է 2016-12-07
- ↑ Tartaglione, Nancy (2015-03-17)։ «Annabelle Wallis Joins Guy Ritchie’s ‘Knights Of The Roundtable: King Arthur’» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2015-03-19
- ↑ Fleming Jr, Mike (2014-01-27)։ «Will Guy Ritchie Pull Sword From Stone After All And Make King Arthur Movie At Warner Bros?» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2015-03-12
- ↑ McNary, Dave (2014-04-10)։ «Guy Ritchie’s ‘King Arthur’ Set for July 2016 Release» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-12
- ↑ Sneider, Jeff; Ge, Linda (2014-07-21)։ «Idris Elba in Talks to Star in Guy Ritchie’s ‘Knights of the Roundtable: King Arthur’» (անգլերեն)։ TheWrap։ Վերցված է 2015-03-12
- ↑ Fleming Jr, Mike (2014-08-27)։ «‘Sons Of Anarchy’s Charlie Hunnam Is Guy Ritchie’s Choice For King Arthur» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2015-03-12
- ↑ McNary, Dave (2014-08-27)։ «Charlie Hunnam to Play King Arthur for Guy Ritchie» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-12
- ↑ Fleming Jr, Mike (2014-09-18)։ «‘King Arthur’ Crowns Its Guinevere» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2015-03-12
- ↑ Kroll, Justin (2014-09-18)։ «‘I Origins’ Actress to Play Female Lead in ‘King Arthur’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-13
- ↑ Kroll, Justin (2014-11-14)։ «Jude Law Circling Villainous Role in Guy Ritchie’s King Arthur Film (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-12
- ↑ Kroll, Justin (2014-11-19)։ «Djimon Hounsou Eyes Merlin-Like Role in ‘Knights of the Round Table’ (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-12
- ↑ Kroll, Justin (2015-02-11)։ «Eric Bana to Play King Arthur’s Father in ‘Knights of the Round Table’ (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2015-03-12
- ↑ Ford, Rebecca (2015-03-06)։ «Guy Ritchie's 'King Arthur' Adds Swedish Actor Mikael Persbrandt» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-03-12
- ↑ Madison, Charles (2015-03-06)։ «Mikael Persbrandt cast as Viking bad guy in Guy Ritchie’s King Arthur movie» (անգլերեն)։ Film Divider։ Վերցված է 2015-03-12
- ↑ «Director Guy Ritchie’s New King Arthur Movie Now in Production» (անգլերեն)։ Warner Bros.։ 2015-03-10։ Վերցված է 2015-03-12
- ↑ D'Alessandro, Anthony (2015-12-21)։ «Guy Ritchie’s King Arthur Film Gallops To 2017, ‘Lights Out’ Set For Summer» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2015-12-22
- ↑ McNary, Dave (2016-01-21)։ «Charlie Hunnam’s King Arthur Movie Pushed Back to March 2017» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-01-22